Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները. պատմության այս օրը (14 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝  Ջավահարլալ Ներուի ծննդյան օրը, Կոլումբիա՝ Կոլոմբիացի կանանց օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 –ծնվել է բոլշևիկյան կուսակցական գործիչ Միհրան Խոջամիրյանը:

1914– Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ:

1921 –ծնվել է  սփյուռքահայ ֆրանսագիր բանաստեղծ Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյանց):

1922- ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը:

- ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:

1926 –ծնվել է հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։

1932– վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն, որը հրատարակել է «Մուրճ» թերթը:

1936- վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը:

1946 – ծնվել է հայաստանյան պետական գործիչ Կավալենկո Շահգալդյանը:

1971- վախճանվել է հայ խորհրդային օպերատոր Սարգիս Գևորգյանը:

1975– վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը:

1976– վախճանվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը:

1982-վախճանվել է  հայ խորհրդային երկրաբան Հովհաննես Մաղաքյանը:

1988- Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշի հայ փախստականների վերադարձի և տարածքն ադրբեջանցիներով վերաբնակեցման դադարեցման պահանջներով:

1989- ԽՍՀՄ-ի վերակառուցման շրջանակներում ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները:

2003-Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստան-սփյուռք» տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին մասնակցել են սփյուռքի և Հայաստանի շուրջ 150 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2007-Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) քաղխորհրդի նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

2011- Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  հարվածել է իրեն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում: 

2014-ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից:

2018- «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերով քրեական գործ է հարուցվել:

2019-վարչապետ Փաշինյանն Անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել է պարզել QR կոդի և  սատանայի կապը:  Նրա խոսքով այդ հարցով առկա են մտահոգություններ։

2020- վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսյոր Արմեն Ջիգարխանյանը:

2021-Հայաստանի մի շարք շրջաններում (Կապան, Իջևան և այլն) տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

565 – վախճանվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ն:

1263 – վախճանվել է ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին:

1716- վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը:

1765 –ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը:

1770 —շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը:

1774 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին:

1797– ծնվել է շոտլանդացի փաստաբան և երկրաբան Չարլզ Լայելը:

1805 –ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը:

1831- վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը:

1840 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն:

1851 —ԱՄՆ-ում հրապարակվել է Գերման Մելվիլլի  «Մոբի Դիկ» ստեղծագործության ամբողջական տեքստը:

1860– Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվել է «Պեկինյան տրակտատը»:

1889 –ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն (Նեհրու):

1900 —ֆրևանսիական սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը:

1901 —վիենացի բժիշկ Կարլ Լանդշտեյներն արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝  А, В և 0:

1908- Ալբերտ էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը:

1918 - Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն:

1919 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է:

1922 - Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսում BBC ընկերությունը:

1922- ծնվել է  ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ Բուտրոս Բուտրոս-Ղալին:

1954– ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին:

1960 - Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 110 մարդ:

1961 —ԳՖՀ-ում հայտնվել է առաջին կին նախարարը՝ առողջապահության նախարար էլիզաբեթ Շվարցհաուպտը:

1963– Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:

1968 —Եվրոպայում իրականացվել է աշխարհում առաջին անգամ թոքի փոխպատվաստում:

1983- Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարում է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը:

1991-13-ամյա տարագրությունից հետո որպես երկրի ժամանակավոր ղեկավար Կամբոջա է վերադարձել թագաժառանգ Սիանուկը:

1994 – սկսել է գործել Լա Մանշի տակով կառուցված թունելը, որը կապել է Փարիզն ու Լոնդոնը:

2002 —Արգենտինայում տեղի է ունեցել դե-ֆոլտ:

Կ. Խաչիկյան

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը․ պատմության այս օրը (05 դեկտեմբեր)ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելուԱշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ»ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. արտահոսքի հետքերով. «Ժողովուրդ» Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ» Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ»Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ» Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ» «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ականները հեռախոսները փոխում են․ «Հրապարակ» Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով. «Փաստ»Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա. «Ժողովուրդ» Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած․ «Հրապարակ» Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար. «Փաստ»Մեր վերադարձը ՀԱՊԿ անհնար է, անդառնալիության կետն արդեն անցել ենք. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինին (տեսանյութ) Ինչ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումների մասին (տեսանյութ) Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ) Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար Պրեմիերա. Արամե - «Երազանք ես դու» ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. Շոլց Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից Դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը Արմեն Մուրադյանը զգուշացնում է երեխաների ծնողներին Երևանում մոտ 12 ժամով երթևեկություն է դադարեցվելուԴա ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին. ի՞նչ է պնդում ԶախարովանԵրկրաշարժ է եղել Թուրքիայում Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ Ո՞րն է Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի կյանքից զրկման պատճառը․ մանրամասներ
Ամենադիտված