Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական խնդիրները շարունակում են ավելի ցայտուն դառնալ, քանի որ տնտեսական աճի ապահովման համար բարենպաստ արտաքին պայմաններն աստիճանաբար սկսում են փոխվել։ Ճիշտ է, Հայաստանի տնտեսությունը դեռևս շարունակում է աճել, բայց աճի դինամիկան ընթացքում էապես նվազում է։ Ինչպես գիտենք, այս տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունը հավակնոտ նպատակ էր սահմանել՝ կանխատեսելով 7 % տնտեսական աճ: Ու եթե կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ ամբողջովին իրատեսական էին համարում այս տարվա համար 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքները, ապա այժմ լիովին իրավիճակ է փոխվել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արդեն իսկ խոստովանում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։ Դեռ ավելին՝ 2024 թվականի տարեկան տնտեսական աճը կանխատեսվում է 5,8 տոկոսի մակարդակում, իսկ 2025 թվականին՝ ավելի ցածր՝ 5,6 տոկոսի։
 
Այսինքն, իշխանություններն իրականություն չեն դարձրել 7% տնտեսական աճի իրենց խոստումները։ Ու բացառված չէ նաև, որ մինչև տարեվերջ 5,8 % աճի կանխատեսումների սանդղակը նորից իջեցնեն։ Իհարկե, իշխանություններն իրենց սովորության համաձայն կարող էին հաջորդ տարվա բյուջեի նախագծի հիմքում ևս 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքներ դնել, չստացվեր, հետո ինչ-որ կերպ կարդարացնեին, բայց էականորեն այդ սանդղակն իջեցրել են։ Սա նշանակում է, որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ևս Հայաստանի տնտեսական առաջընթացի մասով ռիսկեր են տեսնում։ Ընդ որում, այնքան մեծ, որ իրենց պոպուլիզմն էլ կարող է չօգնել: Եվ 2025 թվականի մասով արդեն տեսնում ենք պետբյուջեում եկամուտների ու ծախսերի մասի հավասարակշռության էական խախտում։ 2025 թվականի պետական բյուջեի համաձայն, ծախսային հատվածը նախատեսվում է 3,5 տրիլիոն դրամ, որից եկամտային մասը կազմում է 2,9 տրիլիոն դրամ։ Ստացվում է, որ հաջորդ տարվա համար փաստացի ունենալու ենք 600 մլրդ դրամի դեֆիցիտ։
 
Այսինքն, անցյալում են այն ժամանակները, երբ Փաշինյանը կառավարության նիստերում հայտարարում էր, թե հարկերի հավաքագրման ու բյուջեի եկամուտների ապահովման հարցում գերակատարման են հասել։ Ու հաջորդ տարվա բյուջեն արդեն կարելի է անվանել ոչ թե հավակնոտ, այլ խղճուկ։ Այս պայմաններում գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս պետք է կառավարությունը փակի բյուջեում առաջացած ճեղքվածքը։ Պատասխանը պարզ է՝ կառավարությունը նոր վարկեր կվերցնի այնքան, մինչև կսպառի բոլոր լիմիտները։ Օրինակ՝ օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց երկու վարկային նախագծի, որոնցով ՀՀ արտաքին պարտքը կավելանա, ընդհանուր առմամբ, 286 մլն եվրոյով: Իսկ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ անցել է 12,5 մլրդ դոլարի սահմանագիծը և երեք ամիսը մեկ մոտավոր հաշվարկներով 100 մլն դոլարով ավելանում է։ Մեկ այլ կարևոր հարց է այն, որ ներգրավված վարկային միջոցները նպատակային չեն օգտագործվում ու ոչ թե նպաստում են հավել յալ տնտեսական արդյունքի ստեղծմանը, այլ ընդամենը բյուջեում առաջացած ճեղքերը մի կերպ փակելու հարց են լուծում։ Եթե 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե փողի խնդիր չունենք և չենք ունենալու, ապա հիմա փողի խնդիրն առավել հրատապ է դառնում։
 
Այս պարագայում բնականոն կլիներ, որ ձգվեն գոտիները, ու բյուջեն ինչ-որ չափով բալանսավորվի։ Բայց կառավարությունը ոչ մի դեպքում մտադիր չէ կրճատել բյուջեի ծախսային հատվածն այն ուղղություններով, որոնք հանրային շահերի սպասարկման տեսանկյունից առանցքային բնույթ չեն կրում։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ տեղեկանում ենք, թե իշխանություններն ինչպիսի թանկարժեք մեքենաների գնումներ են նախաձեռնում կամ այնպիսի շռայլ ծախսեր կատարում, որոնց անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Եթե հիմա Փաշինյանը լիներ ընդդիմադիրի կարգավիճակում, ապա ԱԺ ամբիոնից իր կոկորդը կպատռեր ու կբերեր տարբեր երկրների օրինակներ (իր սիրած օրինակը Դանիան է), թե ինչպես են անարդյունավետ ծախսվում պետական միջոցները։ Իսկ երբ նա իշխանության է, բոլորովին հակառակն է տեղի ունենում, ինչքան ցանկանում են, ծախսում են ու այդ ծախսերն իրականություն դարձնելու համար վարկեր են վերցնում։ Իշխանավորներին շատ քիչ է հետաքրքրում, որ այդ կուտակվող վարկային պարտավորությունները բեռ են դառնալու առաջիկա սերունդների համար, կարևորն այն է, որ այդ բեռն իրենց ուսերին չի մնում։
 
Դե, գիտենք, Փաշինյանը ճառ ասելուց է հմուտ, ոչ թե զանգ կախելուց։ Ու դա վերաբերում է նաև կառավարության մյուս պաշտոնյաներին։ Բայց զարմանալին այն է, որ այսպիսի իրավիճակում ֆինանսների նախարարը հայտարարում է, թե տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը։ Ի՞նչ բարձր տնտեսական աճի մասին է խոսքը, եթե այն գոյություն չունի։ Տնտեսական առումով անվտանգության զգացողությունը ևս շատ ցածր մակարդակի վրա է, քանի որ ՀՀ տնտեսությունը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից, իսկ այս առումով անորոշություններն ավելանում են։ Օրինակ՝ ներկա պահին, երբ ԱՄՆ-ում ձևավորվում է նոր վարչակազմը, դեռևս անկանխատեսելի է, թե Դոնալդ Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունն ու Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն ինչպես կազդեն Հայաստանի վրա։ Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այն ոչ թե կանգ է առնում կամ հետ շրջվելու միտումներ ցուցաբերում, այլ ժամանակի ընթացքում ավելի է արագանում...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելուԱշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ»ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. արտահոսքի հետքերով. «Ժողովուրդ» Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ» Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ»Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ» Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ» «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ականները հեռախոսները փոխում են․ «Հրապարակ» Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով. «Փաստ»Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա. «Ժողովուրդ» Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած․ «Հրապարակ» Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար. «Փաստ»Մեր վերադարձը ՀԱՊԿ անհնար է, անդառնալիության կետն արդեն անցել ենք. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինին (տեսանյութ) Ինչ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումների մասին (տեսանյութ) Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ) Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար Պրեմիերա. Արամե - «Երազանք ես դու» ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. Շոլց Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից Դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը Արմեն Մուրադյանը զգուշացնում է երեխաների ծնողներին Երևանում մոտ 12 ժամով երթևեկություն է դադարեցվելուԴա ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին. ի՞նչ է պնդում ԶախարովանԵրկրաշարժ է եղել Թուրքիայում Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ Ո՞րն է Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի կյանքից զրկման պատճառը․ մանրամասներՌուսաստանում ստացիոնար կառույցների համար անօդաչու սարքերից պասիվ պաշտպանություն են մշակելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դիմահարդարման պայուսակՀայաստան ներմուծվող ցիտրուսային մրգերի ծավալն ավելացել է «Խիստ անհրաժեշտության դեպքում բոլորը հույսը դնելու են միայն ՀԱՊԿ-ի վրա»Դեկտեմբերի 20-ից կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն «Թրամփը կարող է Կովկասի երկրներին անակընկալներ մատուցել»Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia», վիրավnր կա․ Shamshyan
Ամենադիտված