Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամ, այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»․․․ մոր ականջներում դեռ զրնգում է որդու ձայնը

ՖՈՏՈ

Իննայի ականջի մեջ շարունակ հնչում է որդու՝ Մարատի խոսքերը․ «Մամա, քեզ շատ եմ կարոտել, իմացիր, որ այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում ու ինչ էլ լինի՝ մի՛շտ սիրելու եմ քեզ»։ 

Մարատ Գևորգյանն ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Արցախի դեմ։ Դա վերջին ու ճակատագրական կռիվն էր, որ տվեցին բանակը, աշխարհազորն ու պաշարման մեջ հայտնված ժողովուրդը։

«Ու չնայած նորակոչիկ էր, իրենց էլ «ՑՕՐ» զորամասից տեղափոխեցին դիրքեր։ Հրետակոծությունը չէր դադարում, իսկ ես շարունակ աղոթում էի Մարատի ու մեր անմեղ երեխաների համար։ Պատերազմն ավարտվեց հաջորդ օրը, լուր հասավ, որ Մարատը ողջ է։ Այդքան ցավի ու տառապանքի, զոհերի, վիրավորների, ներքին տեղահանվածների ու անգամ Արցախը հայաթափելու ֆոնին, դա իմ ստացած ամենացանկալի լուրն էր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Իննան։ 

Որդու մասին խոսելիս մայրն անընդհատ հեկեկում է, անցյալով չի խոսում։ Տղան միշտ ներկա է։ Իննայի 4 երեխաներից Մարատը 3-րդն է։

«Ցանկացած հարցով ես միշտ խորհրդակցում էի Մարատի հետ։ Չնայած 18 տարեկան էր, ծանրակշիռ խոսք ու միտք ուներ»։

Սեպտեմբերի 23-ին Մարատը տուն է հասել։ Արթուրի և Իննայի ընտանիքը մյուս հայրենակիցների պես հավաքել է անհրաժեշտ իրերը, որ ճանապարհի խցանումները փոքր ինչ թեթևանա, իրենք էլ ճանապարհվեն։ Մայրը պատմում է, որ սեպտեմբերի 25-ին Մարատն իր մորաքրոջ որդու՝ Գարիկի և ընկերների հետ քաղաքում էր, հետո միացել են վառելիքի պակասից խուճապի մեջ հայտնված մարդկանց հոսքին ու հասել Հայկազով։ 

«Ես նույնիսկ չգիտեի, որ Մարատը Հայկազովում է։ Երեկոյան, երբ ասացին՝ պայթյուն է եղել, սկսեցինք անհանգստանալ։ Այդ ժամանակ կապի խնդիր կար, բայց Մարատը զանգեց․ «մամա, պայթյուն է եղել, բոլորը վառվել են, ես այրվածքներ եմ ստացել․․․» ու կապն ընդհատվեց։ Չգիտեինք, թե որ հիվանդանոցում է, հետ զանգեցինք, պատասխանող չկար։ Ավելի ուշ մի անծանոթ տղա պատասխանեց, որ Մարատին իր մեքենայով տեղափոխել է խաղաղապահների կենտրոնակայանի հոսպիտալ, հեռախոսը մնացել էր իր մոտ։ Այնքան մեղավոր էր զգում կատարվածից ու այնպես էր ճչում։ Գիտեր, որ մաման տանջվում ա, գիտեր, որ ինձ պատեպատ եմ տալիս, զանգել է բուժքրոջ հեռախոսով, վստահեցնում էր, որ լավ է, որ այրվածքներ է ստացել, բայց լավ կլինի»,- հիշում է մայրը։ 

Սեպտեմբերի 26-ին այրվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիների հետ Մարատը ևս ուղղաթիռով տեղափոխվեց Հայաստան։ Բուժում էր ստանում Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։

«Քրոջս աղջիկը այդ հիվանդանոցում էր աշխատում։ Առաջարկել է, որ նկարի ուղարկի ինձ, չի թողել, ասել է՝ «չեմ ուզում՝ մաման ինձ էս վիճակում տեսնի, սիրտը չի դիմանա»։ Զանգում էր հիվանդանոցից, բոլորի հետ խոսում, այնպես կարոտած ու վերջում միշտ ասում էր՝ «հեռախոսը տվեք մամային»։ Մահանալուց առաջ զանգեց, երևի ամբողջ ուժերը հավաքել է, որ կարողանա իմ հանդեպ ունեցած իր սերն արտահայտել․ «մամա, քեզ շատ եմ կարոտել, իմացիր, որ այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում ու ինչ էլ լինի՝ մի՛շտ սիրելու եմ քեզ»։ Այդ ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է։ Նա երբեք չէր ասել, որ սիրում է, որովհետև ծնողի հանդեպ սերը բառերով չէր չափում, այլ հարգանքով, վերաբերմունքով։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, սիրտը կանգ առավ»,- արտասվում է Իննան։ 

Մարատը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մի քանի օր անց հիվանդանոցում մահացավ նաև մորաքրոջ որդին՝ Գարիկը։ 

Մարատը մնաց իր պարզության մեջ․ հավերժ զինվոր՝ հավերժ 18 տարեկան։

Հունան Թադևոսյան

Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել«Հին Ապարան»-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթ է կասեցվելՏեղի է  ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը․ պատմության այս օրը (14 հուլիս)Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնիԵրկար ժամանակ ջուր չի լինիԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դավիթաշենի կամրջի տակ դի են հայտնաբերել․ ով է նա Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից. «Кавказарь»Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. Նիկոլ ՓաշինյանԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. ՊուտինՎրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Հորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերԱդրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԿալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին Վանուատուի ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասել Մարտունի, բայց կյանքն այնտեղ կանգնած է. Անուշ Պողոսյան Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում Վիճաբանություն՝ Բջնի գյուղում. կա վիրավոր Ադրբեջանն արդեն առաջ է շարժվում, Հայաստանը պատրաստվում է խնդրել ռուսներին հեռանալ. ի՞նչ է կատարվումԻրանի նախագահը վիրավորվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով․ Fars Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Արտակարգ դեպք՝ Երևանում «Խաղ է սկսել». Սենատորը ռուսական հեռուստատեսությունից հրաժարվելու Հայաստանի ցանկության մասինՎիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրխին. Եթե ​​Իրանը ընկնի, ապա ամբողջ Սևծովյան տարածաշրջանը կընկնի Արևմուտքի ձեռքըՄայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար Քաղաքագետ. Վրաստանն ու Հայաստանը ցուցադրել են հարաբերությունների յուրօրինակ ձևԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել
Ամենադիտված