Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական կապերի զարգացման նոր քայլ են կատարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 26-ին Բաքվում անցկացվող ADEX սպառազինությունների ցուցահանդեսում իսրայելական և ադրբեջանական պաշտպանական ընկերությունների միջև համագործակցության ևս մեկ հուշագիր է ստորագրվել։ Իսրայելում տեղակայված AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms-ը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև սպառազինության արտադրության և մշակման մեջ, համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ գործող Azersilah հոլդինգի հետ, գրում է detaly.co.il-ը։

Azersilah-ը ստեղծվել է անցյալ տարի, նրա նպատակն է  զարգացնել և արտադրել սեփական զենք Ադրբեջանում։ Դա պայմանավորված է Ուկրաինա ռուսական ներխուժմամբ պայմանավորված թեթև և միջին զենքի մեծ պահանջարկով։ Ամերիկյան, եվրոպական և ռուսական ռազմական համալիրները կտրուկ սահմանափակել են նման զենքի վաճառքն այլ երկրներում, և այդ պատճառով Բաքուն փորձում է ինքնուրույն հոգալ ռազմական տեխնիկայի սեփական կարիքները, ինչպես նաև վաճառել այն այլ երկրների։ Իսրայելը ևս այսօր հայտնվել է նմանատիպ իրավիճակում, և վերջին մեկ տարվա ընթացքում նրա կախվածությունն օտարերկրյա արտադրության զենքերից շատ ակնհայտ է դարձել: Ari Arms-ը նորագույն թեթև զենք արտադրողներից է։ Օրինակ, ընկերությունը մասնակցում է Իսրայելի պաշտպանության նախարարությանը «Or-4» ավտոմատ հրացաններ մատակարարելու մրցույթին, որոնք հանդիսանում են Իսրայելի պաշտպանության բանակում օգտագործման մեջ գտնվող ամերիկյան M-4-ի արդիականացված և կատարելագործված տարբերակը։ Ari Arms-ն արդեն հաստատվել է որպես թեթև զենքի որակյալ մասերի արտադրող և նա անգամ մասեր է մատակարարում զենքի հսկա Sig Sauer-ին:

Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ ռազմավարական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր շահերի և մշտական ​​տեխնոլոգիական համագործակցության վրա, ամեն տարի ամրապնդվում են։ 2023 թվականի հոկտեմբերին Aviation Industry  պաշտպանական կոնցեռնը պայմանագիր է ստորագրել ադրբեջանական Azercosmos տիեզերական գործակալության հետ 120 միլիոն դոլար արժողությամբ երկու OptSat500 հսկողության արբանյակ մատակարարելու մասին։

Արևմտյան շատ փորձագետների կարծիքով 2020 և 2023 թվականներին Ղարաբաղում ռազմական գործողությունները հայ անջատողականների դեմ եղել են արագ և հաջող շնորհիվ իսրայելական զենքի, մասնավորապես խոյահարող զինամթերքի և անօդաչու թռչող սարքերի, որոնք խոցել են անջատողականների ռուսական ռազմական տեխնիկան։

Ադրբեջանն իր հերթին Իսրայելին մատակարարվող էներգառեսուրսների մոտավորապես 50-60 %-ի մշտական ​​մատակարարն է։ Չնայած արաբական երկրների և Իրանի ճնշումներին, Բաքուն երբեք չի խախտել Իսրայելի հետ Հեյդար Ալիևի օրոք կնքված պայմանագրերը։ Բացի դա վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը դարձել է իսրայելցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի երկրներից մեկը շնորհիվ հրեաների նկատմամբ ադրբեջանցիների ջերմ վերաբերմունքի, որն արտահայտվում է երկրում հակասեմականության երևույթի գրեթե իսպառ բացակայությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինԻսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)
Ամենադիտված