Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի միջուկային գերեզմանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ամերիկյան ատոմակայանը, որը Հայաստանը ցանկանում է կառուցել, չդիմանա հաջորդ երկրաշարժին, ապա այդ երկիրը կարող է դադարել գոյություն ունենալ, գրում է anna-news.info-ն։

Հայաստանի խնդրանքն ԱՄՆ-ին իր հողում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ, իրականում վերաբերում է բավականին հեռավոր ապագային։ Այժմ աշխատանքներ են տարվում Հայկական ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարացնելու ուղղությամբ, և, ըստ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ԲԲԸ-ի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի, դա հեռու է վերջնական սահմանը լինելուց։ «Եթե Ռուսաստանը ստանա աշխատանքի պայմանագիր, որը կերկարացնի կայանի կյանքը մինչև դարի կեսերը, ապա մեզ կմնա միայն ուրախանալ»,- ասել է նա։ 

Սակայն Հայաստանի ամերիկամետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դրդապատճառներով կարող է պայմանագիր կնքել ամերիկացիների հետ: Այսինքն Փաշինյանը սեփական բնակչությանը վերածում է փորձարարական ծովախոզուկների, քանի որ սեյսմիկ գոտիներում արտասահմանյան նախագծերի հուսալիությունը կասկածելի է։ Նաև դրանց իմիջը լավագույնը չէ: Օրինակ, 2012 թվականին, երբ Բուլղարիան պատրաստվում էր Ռուսաստանի հետ պայմանագիր կնքել ԽՍՀՄ-ի կողմից կառուցված Կոզլոդույի ատոմակայանում նոր էներգաբլոկի կառուցման համար, ԱՄՆ-ը ստիպեց բուլղարացիներին հրաժարվել պատվերից հօգուտ իր Westinghouse կորպորոցիայի։ Հետո ամերիկյան այդ կորպորացիան խզեց պայմանագիրը, իսկ հետո էլ ամբողջությամբ սնանկացավ։ Եվ Բուլղարիան ստիպված հրատապ կերպով Կոզլոդույի ատոմակայանը հանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներից, քանի որ առանց մեր մասնագետների այնտեղ վերանորոգման աշխատանքներն անհնարին են։ Պարադոքսալ կերպով, այդ բուլղարական սկանդալը նպաստեց «Ռոսատոմ»-ի ժողովրդականության աճին, որպես շատ ավելի հուսալի գործընկեր, ով չի խախտում պայմանագրերը: Պատահական չէ, որ ռուսական կորպորացիան այժմ ատոմակայանների կառուցման համաշխարհային առաջատարն է։ Անցյալ տարեվերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նշել էր, որ աշխարհում կառուցվող 58 էներգաբլոկներից 23-ը կառուցում է Ռուսաստանը, 22-ը Չինաստանը և միայն 12-ը աշխարհի բոլոր մյուս երկրները միասին վերցրած։ Միևնույն ժամանակ, չինական էներգաբլոկներից 5-ը կառուցվում են Ռուսաստանի հետ համատեղ։ Չինաստանից բացի, մեր միջուկային գիտնականներն այժմ էներգաբլոկներ են կառուցում Բելառուսում, Հունգարիայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Իրանում, Հնդկաստանում և Բանգլադեշում։ 

Բուլղարիայի պատմության կրկնությունը Հայաստանում նույնպես կարող է լավ PR լինել «Ռոսատոմ»-ի համար։ Ճիշտ է, ոմանք մտավախություն ունեն, որ եթե ամերիկացիներն իսկապես կառուցեն կայանը, մեր քաղաքական ազդեցությունը Հայաստանում կխաթարվի: Բայց դա, ինչպես ասում է անմոռանալի ընկեր Սուխովը, քիչ հավանական է, որովհետև առանձնահատուկ բան էլ չկա խաթարելու։

Նախկին խորհրդային հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ մենք այդպես էլ չսովորեցինք ունենալ այնպիսի խամաճիկ ռեժիմներ, որքան տնտեսապես կախված լինեն մեզանից։ Միացյալ Նահանգները գիտի, թե ինչպես դա անել, Խորհրդային Միությունը, հատկապես Ստալինի օրոք, նույնպես գիտեր, թե ինչպես դա անել: Օրինակ Ուկրաինայի տնտեսության մեջ բազմամիլիարդանոց ներարկումները և նույնիսկ նրա ակտիվների զգալի մասի գնումն անգամ չօգնեցին, նույնն է նաև մյուս հանրապետություններում։ Նույն Հայաստանի 2024 թվականի առաջին կիսամյակի արտաքին առևտրաշրջանառությունը 18,4 միլիարդ դոլար է, որից 8,4 միլիարդը Ռուսաստանի, 3,7 միլիարդն Արաբական Միացյալ Էմիրությունների և 1,4 միլիարդը Չինաստանի հետ է, իսկ ՆԱՏՕ-ի և ԵՄ բոլոր մյուս երկրների հետ միասին վերցրած հազիվ 1,3 միլիարդ է։ Բայց ո՞ւմ ուղղությամբ է նայում Փաշինյանը, արդյո՞ք Պուտինի, Սի Ծինփինի կամ ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ բեն Սուլթան Ալ Նահյանի: Ոչ, Փաշինյանը նայում է բացառապես դեպի Վաշինգտոն և Բրյուսել:

Հայաստանում ռուսամետ ուժեր էլ չկան, քանի որ այդ երկիրն ըստ էության պետք չէ Ռուսաստանին, և չեմ կարծում, որ այնտեղ ամերիկյան ատոմակայանի կառուցումը մեզ պետք է անհանգստացնի: Եթե ԱՄՆ-ն էլ Հայաստանում խափանի մեր ատոմակայանի կառուցման պատվերը, հետո այն չկատարի, դա միայն ձեռնտու կլինի Ռուսաստանին։ Եթե ամերիկյան կայանը կառուցվի և չկարողանա դիմակայել հաջորդ երկրաշարժին, ապա նման աղետը կդառնա հայրենական միջուկային արդյունաբերության առավելությունների համոզիչ ապացույցը։ Չէ՞ որ խորհրդային տարիներին կառուցված հայկական ատոմակայանը դիմացավ 1988 թվականի երկրաշարժին։ Նրա շինարարները, ի տարբերություն Սպիտակի փլուզված տները կառուցողների, ցեմենտ չէին գողացել ու ավազով այն փոխարինել։

Բայց Հայաստանի համար նման վթարը կարող է ճակատագրական լինել։ Երբ Ադրբեջանում և Թուրքիայում ռադիոակտիվ ամպեր տեղան, նրանք կարող են չափազանց նյարդային արձագանքել։ Արևմտյան աշխարհը, որին Երևանն անհաջող դիմեց դեռ 1920 թվականին թուրքերից Հայաստանի պարտությունից և դրանից մեկ դար հետո էլ դիմում է Ղարաբաղում Ադրբեջանից կրած պարտությունից հետո, ձեռքերը կլվանա։ Եվ Ռուսաստանը նույնպես, ամենայն հավանականությամբ, նույնը կանի, ուղղակի ժամանակ չի ունենա դրա համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»««Խաղաղության խաչմերուկը» Հարավային Կովկասում, կամ ինչպես է Հայաստանը փորձում դառնալ լոգիստիկ հանգույց»Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպան ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները. պատմության այս օրը (14 նոյեմբեր)«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ՍոթքումՆոր մանրամասներ են ի հայտ եկել Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքից «Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»Ռուբլին այսօր կտրուկ աճեցՄիայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ» ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության. «Հրապարակ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ» Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»Ոչ թե մենք Սինգապուրից, այլ Սինգապուրը ՔՊ-ականներից պետք է սովորի «աստղաբաշխական աճի» գաղտնիքները. «Ժողովուրդ» Գյումրին մնացել է ոմանց կոկորդում․ «Հրապարակ» ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ»Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել ադրբեջանի հետ․ «Հրապարակ»Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ»Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին«Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. ԶախարովաԶինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է Հայտնի է, թե երբ կկայանա Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց, ո՞ր ծառայություններն են տրամադրվում անվճար Ալիևը անարդար է համարում Ադրբեջանին նավթային պետություն անվանելը Ով է այսօր մահացած զինծառայողըՏավուշում զոհ ունենքՀրդեհ` ԱպարանումԿորել է 22-ամյա սպորտսմենուհի Աննան․ ՌԴՈւրուգվայում կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերինԹուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել Սյունիքում արտակարգ է․ մանրամասներՈ՞վ կարող է օգտվել մասնակի կենսաթոշակից
Ամենադիտված