Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, համեստ ու խելացի էր Արգիշտիս: Շատ աշխույժ երեխա էր, միևնույն ժամանակ՝ խելացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թամարը՝ Արգիշտիի մայրիկը:

Նշում է՝ որդին դպրոցում բացարձակ գերազանցիկ է եղել մինչև ավարտելը: «Վերջում երևի մեկ-երկու «ութ» գնահատական ունեցավ: Դպրոցն ավարտեց, առանց պարապելու ընդունվեց Սլավոնական համալսարան, բայց ուսանող լինել չհասցրեց: Բանակում իմացավ համալսարան ընդունվելու լուրը: Ես էլ դիմում գրեցի, տարկետման իրավունք ստացավ, պետք է զորացրվելուց հետո ուսումը շարունակեր, անհամբերությամբ էր սպասում այդ օրերին: Զրույցների ժամանակ անընդհատ ասում էր՝ գամ, գնամ սովորելու: Սերն անսահման էր ուսման նկատմամբ: Սիրում էր կարդալ, երբ արձակուրդ եկավ, զորամաս վերադառնալիս հետը գրքեր տարավ՝ դիրքեր բարձրանալիս հետս կտանեմ: Առաջին դասարանից իրավաբան դառնալու մասին էր երազում, շատ էր սիրում այդ մասնագիտությունը: Որևէ մեկն իր համար օրինակ չէր մասնագիտության ընտրության հարցում, դա իր երազանքն էր: «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու» առարկաները առավել լավ էր սովորում, անընդհատ ուսումնասիրում էր, պրպտում, փորձում էր էլ ավելի լավ տիրապետել դրանց: Բազմաթիվ գովասանագրեր ունի, եթե առիթ լինի իր դպրոցում լինելու, ուսուցիչները կպատմեն, թե ինչպիսի աշակերտ է եղել Արգիշտին»:

Հիմա, երբ մայրիկը վերլուծում է որդու գործողությունները մարտի դաշտում, հասկանում է՝ պատմությանը լավ ծանոթ լինելն է որդու մտածողության, գաղափարների վրա հետք թողել: «Անգամ իր ուսուցիչներն են ասում՝ գիտեինք, որ Արգիշտին չի լքի իրեն վստահված դիրքը: Պատմություն լավ գիտեր, դրա համար էլ այդպես պայքարեց իր հայրենիքի համար»: Արգիշտին Թալինի շրջանի Արագածավան գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: «Շատ էր սիրում իր գյուղը: 13-14 տարեկան էր, երբ Ռուսաստան մեկնեցինք, բայց չհարմարվեց այնտեղ, չսիրեց այդ երկիրը: Անընդհատ մտածում էր Հայաստան վերադառնալու մասին: Երկու տարի գնացինք, եկանք, բայց որոշեց, որ պետք է Հայաստանում մնա ու բանակում ծառայի. «Մա՛մ ջան, ուզում եմ գնալ ու ծառայել»: Այդպես էլ արեց: Քանի որ ինքը չմնաց Ռուսաստանում, մենք էլ, բնականաբար, վերադարձանք: Դպրոցում էլ լավ էր սովորում, չէինք ուզում նաև դպրոցից տեղափոխել ու իր առաջադիմությանը վնասել»:

Արգիշտին պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 24ին: Ծառայել է նախ՝ Խնձորեսկում, ապա՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Նախ ասեմ, որ շատ ծանր տարավ 44-օրյա պատերազմը, երևի վրեժը սրտում գնաց: 12-րդ դասարանում էր սովորում այդ ժամանակ: Գնացել էր զինկոմիսարիատ՝ գրանցեք ինձ, գնամ մարտի դաշտ: Պատասխանել էին, որ տարիքը չի համապատասխանում, արձագանքել էր՝ գոնե ինչ-որ բանով կօգնեմ զինվորներին: Այդ մասին հետո ենք իմացել: Այստեղ հագուստ կամ այլ անհրաժեշտ իրեր էին հավաքում, ցանցեր գործում, Արգիշտին ամեն ինչին մասնակցում էր, այդ օրերին համարյա տուն չէր գալիս: Բայց, երբ ինքը զորակոչվեց ծառայության, մտավախություններ, անհանգստություններ չուներ: Ասում էր՝ տղեն պիտի դիրքերում ծառայի: Եվ իրականում էլ իր ծառայությունը կարծես միշտ դիրքերում է անցել: Իրեն վեց ամիս չեմ տեսել, որովհետև դիրքերից չէր իջնում: Երկու օր իջեցնում էին, նորից բարձրացնում: Բայց իր համար էլ էր դա նախընտրելի, ասում էր՝ տղեն պիտի պոստերում լինի: Ամսվա մեջ 25 օրը դիրքերում էր»:

Ծառայության օրերից ընտանիքի հետ Արգիշտին չի կիսվել: Մայրիկն ասում է՝ ինչպես փոքր տարիքում դպրոցում, բակում տեղի ունեցածը տանը չէր պատմում, նույն կերպ նաև բանակի պարագայում էր: «Միայն մի բառ էր ասում՝ «սաղ տոչնի ա»: Իրենից միայն այդ բառն ենք լսել, բայց հետո ենք իմացել, որ Իշխանասարում իր ծառայությունը շատ դժվար է եղել, բայց երբեք ոչ մի բառ չի ասել մեզ: Իր տեսակով բողոքող չէր, ամեն ինչին հարմարվող էր: Չէր էլ ցանկանա՝ իմանայի, թե դժվարություններ ունի, որ չնեղսրտեմ: Իրեն երկրորդ զենք են տվել լավ հաշվարկներ կատարելու համար, բայց անգամ դա մեզ չի ասել: Այդ մասին պատերազմի օրերի իր ընկերն է հետո մեզ պատմել: Այդ զենքով է կռվել ու չի նահանջել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11-ին ենք զրուցել իր հետ, խնդրել էր ծխախոտի գումար իրեն ուղարկել: Բայց պատերազմ սկսվեց, գումարն այդպես էլ իրեն չուղարկեցինք»:

Զրույցի ժամանակ պատերազմի մասին որևէ ակնարկ չի եղել: «Հարցրեցինք՝ ամեն ինչ նորմա՞լ է, արձագանքեց. «Հա, մա՛մ ջան, սաղ տոչնի ա»: Երկրորդ արձակուրդը չէր եկել, անընդհատ ձգձգվում էր: Այդ ժամանակ իր անունը գրել են, որ արձակուրդ ուղարկեն, բայց ասել են՝ Արգի՛շտ, գիտես, չէ՞, որ վերևը խառն է: Իրենք մի անգամ՝ օգոստոսին, Իշխանասարում կռիվ տվել էին մի քանի ժամով, այդ մարտին ևս նա մասնակցել էր, բայց մեզ ոչինչ չէր ասել: Սեպտեմբերին ինքնակամ թուղթը հետ է տվել ու ասել՝ եթե խառն է, տղերքին ո՞նց թողնեմ ու գնամ, իմ ներկայությունը պարտադիր է: Հետո բարձրացել էր դիրքեր՝ ասելով՝ ոչինչ, կիջնեմ, պապայիս ծնունդին կգնամ արձակուրդ: Վեց ամիս չէր եկել տուն, մեզ էլ չէր թողնում, որ գնայինք իր մոտ՝ գալիս եք, ի՞նչ անեք, ներքևում չեմ»:

Սեպտեմբերի 13-ի լուսադեմին մի քանի ժամ տևած պայքարից հետո Արգիշտին անմահանում է Իշխանասարում՝ փրկելով ընկերոջ կյանքը: «Այդ տղային ասել է՝ կգնաս մեր տուն ու մամայիս կասես, որ շատ էի ուզում իր երազած տղան դառնալ: Իր ավտոմատը փոխանցել է ընկերոջը, վիրավոր զինակից ընկերներին ուղղորդել է, որ իջնեն դիրքից՝ պահելով նրանց թիկունքը: Այս ամենը մեզ պատմել է այն տղան, ում կյանքն Արգիշտիս փրկել է: Մինչև հիմա գալիս է մեր տուն ու միշտ ասում՝ Արգիշտին է իմ կյանքը փրկել, բայց ես իրեն օգնել չկարողացա: Այսօր արդեն տղաներն են պատմում՝ եթե Արգիշտին կրակը չապահովեր, վիրավորներին չէինք կարողանա իջեցնել, եթե փախչեր, շատ մարդիկ չէին փրկվի»: Արգիշտիի մարմինը մնացել է չեզոք դիրքում: «Մեր 95 տղաներին փոխանցեցին, բայց Արգիշտիս նրանց մեջ չէր: Նա թուրքերի մոտ չի եղել: Իրեն փնտրում էինք, բայց նա չեզոք դիրքում՝ մեր հողի վրա էր մնացել: Վիրավորվել էր մեջքի և ոտքերի շրջանում, արնաքամ եղել, եթե իրեն կարողանային իջեցնել, գուցե փրկվեր: Օրեր անց նա տանն էր, բայց ես իրեն չտեսա, չթողեցին, որ տեսնեմ»:

Արգիշտիից հետո ծանր օրերում նրա քույրիկը դարձավ ծնողների ուժը՝ կյանքը շարունակելու, իսկ մեկ տարի անց տիկին Թամարն իմացավ, որ կրկին մայրանալու է: Ասում է՝ չպլանավորված հղիություն էր, լուրն՝ անսպասելի: Ու հիմա Արգիշտիի փոքրիկ եղբայրը դարձել է ընտանիքի նոր ուժը: «Բառեր չկան այս ցավը նկարագրելու: Արգիշտիս է ուժ տալիս վերևից: Երբ փոքրիկիս մասին հարցնում են, ասում եմ՝ երևի այդ հարցում էլ Արգիշտիիս մատն է խառը: Տեսնում էր, որ չենք կարողանում առանց իրեն ապրել ու մեզ «ուղարկեց» փոքր եղբորը»: Մայրիկը նաև նեղսրտում է, որ այսօր ոչ ոք չի հիշում այդ օրերի պատերազմի մասին, այն բախում ու հարձակում են որակում, շատերն անգամ չգիտեն, որ այդ օրերին մի քանի ուղղությամբ ռազմական գործողություններ են եղել:

Հ. Գ. - Արգիշտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Արագածավանի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»««Խաղաղության խաչմերուկը» Հարավային Կովկասում, կամ ինչպես է Հայաստանը փորձում դառնալ լոգիստիկ հանգույց»Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպան ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները. պատմության այս օրը (14 նոյեմբեր)«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ՍոթքումՆոր մանրամասներ են ի հայտ եկել Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքից «Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»Ռուբլին այսօր կտրուկ աճեցՄիայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ» ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության. «Հրապարակ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ» Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»Ոչ թե մենք Սինգապուրից, այլ Սինգապուրը ՔՊ-ականներից պետք է սովորի «աստղաբաշխական աճի» գաղտնիքները. «Ժողովուրդ» Գյումրին մնացել է ոմանց կոկորդում․ «Հրապարակ» ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ»Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել ադրբեջանի հետ․ «Հրապարակ»Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ»Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին«Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. ԶախարովաԶինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է Հայտնի է, թե երբ կկայանա Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց, ո՞ր ծառայություններն են տրամադրվում անվճար Ալիևը անարդար է համարում Ադրբեջանին նավթային պետություն անվանելը Ով է այսօր մահացած զինծառայողըՏավուշում զոհ ունենքՀրդեհ` ԱպարանումԿորել է 22-ամյա սպորտսմենուհի Աննան․ ՌԴՈւրուգվայում կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերինԹուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել Սյունիքում արտակարգ է․ մանրամասներՈ՞վ կարող է օգտվել մասնակի կենսաթոշակից Վթար․ ջուր չի լինի Իսրայելը հարվածել է Բեյրութից հարավ գտնվող բնակավայրին. կա 6 զոհ
Ամենադիտված