Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն է հայտնել Լուիս Մորենո Օկամպոյին՝ հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին ու «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպության անդամներին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի։

Ողջունելով ՄՔԴ նախկին դատախազի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարևոր դերակատարության, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելության մասին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տիար Օկամպոյին միջազգային տարբեր ատյաններում հայ ժողովրդի և արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դատապարտաման և գերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար։

Խոսելով երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին՝ Հայոց Հայրապետն իր մտահոգությունները բարձրաձայնեց՝ ընդգծելով, որ Եկեղեցին մշտապես իր կարելի նպաստն է բերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, արցախահայերի հոգևոր և հումանիտար կարիքների բավարարմանն ու նրանց ապահով ապագայի կերտմանն ուղղված ջանքերին։ Հիշյալ խնդիրների ամբողջական լուծման ուղղությամբ, Վեհափառ Հայրապետը կարևորեց, ինչպես միջազգային հանրության գործուն աջակցությունը, այնպես էլ տիար Օկամպոյի ծավալած գործունեությունն ի խնդիր արդարության հաստաման և մարդու իրավունքների պաշտպանության։

Իր հերթին Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը ներկայացրեց իր մտածումներն ու նախաձեռնած գործողություններն Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրման, Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով միջազգային իրավունքի սկզբունքների գործնական կիրառման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ տիար Օկամպոն կարևորեց աշխարհասփյուռ հայության համախմբումը այդ սկզբունքները կյանքի կոչելու գործում: ՄՔԴ նախկին դատախազը անդարաձավ նաև Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությանը տեղահանված արցախահայերի հոգևոր առաջնորդության, նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման  ուղությամբ։

ՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով«Կարաս ինչ ուզում ես գրես». Վարդան Այվազյանը չի մեկնաբանում իր վրաստանյան գույքի ծագումը «Հետք»Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. ՊուտինՄենք պատրաստ ենք այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Փաշինյան«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական Հայֆա և Կրայոտ քաղաքներըՀայաստան-Իրան պետական սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահներըԼուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել միասնական դիրքորոշում հայտնել՝ հրապարակայնորեն դեմ հանդես գալ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներինՄի՛ հավատացեք համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներին․ ՆԳՆԳաղթшկան ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք. սփյուռքահայ 10 անհատ ձեռներեցի Հրապարակի գետնանցումում գտնվող կրպակները կապարակնքվեցինԱՊՀ երկրների ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվՀայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահԲայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը կհանդիպեն Բեռլինում՝ Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի շուրջ բանակցությունների համարԻրանը փորձարկել է С-400 ՀՕՊ համակարգերը «Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով Մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում վիրահատված բուժառունԾնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորենԿրեմլում Փաշինյանին ընդունել է Վլադիմիր Պուտինը Երևանում ավտոբուսների 3 վարորդներ դիզվառելիք են գողացել Ինչ վնասներ է կրել «Դոմուս»-ը. ՔԿ-ն մանրամասնել է Լիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր ՆԳՆ-ն զգուշացնում է «Մամ, այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»․․․ մոր ականջներում դեռ զրնգում է որդու ձայնը Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Եղանակային ինչ անակնկալներ են սպասվումՉինաստանի բանակն արդիականացնում է հրետանային հաուբիցները հակադրոնային հնարավորություններովՔաղաքագետ Տարասովը պարզաբանել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի փարիզյան այցի նպատակըԻսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական կապերի զարգացման նոր քայլ են կատարելՌուսերենը ծաղրելով Փաշինյանը Հայաստանին գցում է ուկրաինական ծուղակը«Փաշինյանի միջուկային գերեզմանը» Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին. պատմության այս օրը (08 հոկտեմբեր)Brent-ը էժանացել է Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում կայացել է համերգ՝ Մերի Մովսիսյանի և Խաչատուր Սարկիսյանցի մասնակցությամբ Marca-ն մանրամասներ է հայտնել Կարվախալի փոխարինման վերաբերյալ Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»Հայազգի ռեփեր A.V.G-ն է վթարի ենթարկվել Մոսկվայում իր թանկարժեք «Mercedes»-ովԴիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ»Հայտնաբերվել է 36-ամյա Աշոտ Ս․-ի դին«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․ հայտնաբերվել են դանակներ«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի հարյուրավոր հասցեներումԻրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու և դոլարի շուկայում
Ամենադիտված