Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ը ներկայացրել է բենզա և գազալցակայաններում հսկողական գործողությունների արդյունքները․ ինչ է հայտնի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է: ՊԵԿ-ը շնորհակալ է բոլոր պատգամավորներին, ովքեր բարձրաձայնում են հարկային կարգապահությանն առնչվող խնդիրները, ինչն օգնում է ՊԵԿ-ին բարելավել վարչարարությունը և կենտրոնանալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել բենզա և գազալցակայաններում ՊԵԿ իրականացրած հսկողական գործողությունների և դրանց արդյունքների մասին:

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 60 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 68 միլիոն 563 հազար դրամ, օրինակ՝ «Մեգա Թրեյդ» ընկերությանն առաջադրված տուգանքի չափը կազմել է 13 միլիոն 88 հազար դրամ, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվել է 10 միլիոն դրամի չափով, իսկ «Արմ Պետրոլ»-ը՝ ընդանուր 11 միլիոն 12 հազար դրամ։ Ավտոգազալցականի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 25 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 23 միլիոն դրամ, օրինակ՝ «Գազ-Պրոպան» ընկերությանն առաջադրվել է 8 մլն 363 հազար դրամի չափով տուգանք։

Ավտոգազալցակայաններում (ԱԳԼՃԿ) չափագրման ուսումնասիրությունների շրջանակում 2024 թ․ հունվար-օգոստոս ամիսներին հայտնաբերված պակասորդների գծով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է շուրջ 2․026 միլիարդ տուգանք, օրինակ՝ «Օլիվեստա» ընկերությանն առաջադրվել է ավելի քան 743 մլն դրամի չափով տուգանք, իսկ «Ջի Բի Ար» ընկերությանը՝ ավելի քան 506 մլն դրամ տուգանք։

2023-2024 թվականներին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից, վառելիքի ոլորտում (բենզին, դիզել, հեղուկ գազ) գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ, ձեռնարկվել է 41 օպերատիվ հետախուզական միջոցառում, որի արդյունքում 35 հարկ վճարողի վերաբերյալ կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ՝ ավելի քան 6․6 մլրդ դրամ։ Ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են 19 քրեական վարույթներ։ Օրինակ՝ «Վ.Ավետիսյան» ՍՊԸ-ի, Ռոբերտ Շահնազարյան Ա/Ձ-ի, «Լիդեր-Օիլ» ՍՊԸ-ի, Դավիթ Բոբոխյան Ա/Ձ-Ի, «Մարնի» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում վնասի չափը կազմել է ավելի քան 1․9 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Գազ-Պրոպան» ՍՊԸ-ի մասով վնասի չափը կազմել է 38․579․746 ՀՀ դրամ։

Ինչ վերաբերում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությանը՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է օրենքի պահանջների խախտման 928 դեպք և առաջադրվել է 313 մլն 600 հազար դրամի չափով տուգանք, օրինակ՝ «Կոկո Բյութի», Քրիստինե Հակոբյան, Մարտին Խաչատրյան, Արտակ Խաչատրյան, Շահեն Առաքելյան, Տիգրան Սարգսյան ընկերություններից յուրաքանչյուրին առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-օգոտոս ամիսների ընթացքում իրականացվել է 469.6 մլն գործարք` 8 տրլն 577.8 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 49.2 մլն գործարքով կամ 11.7%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 113.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել է 438.4 մլն գործարք` 1 տրլն 835.2 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 40.8 մլն գործարքով կամ 10.3%-ով, իսկ արժեքային` 130.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել է 93.4 մլն անկանխիկ գործարք` 561.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 43.2 մլն անկանխիկ գործարքով կամ 86.1%-ով, իսկ արժեքային` 170.4 մլրդ ՀՀ դրամով կամ 43.6%-ով:

Միաժամանակ արձանագրում ենք, որ այս գործողությունները բավարար չեն և ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի նպատակն է օրինապահ հարկ վճարողներին պաշտպանելը և ապահովելը, որպեսզի ոչ օրինապահ հարկ վճարողի կողմից հարկերից խուսափելը լինի «ոչ ձեռնտու»:

Խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հրապարակվում են

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում․ Այսօր այս իշխանության «շնորհիվ» այն գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում․ Բագրատ ՍրբազանՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքներըԻսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել ԴամասկոսինՌուսաստանի իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել ՄոսկվաՂազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. ՏոկաևՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով«Կարաս ինչ ուզում ես գրես». Վարդան Այվազյանը չի մեկնաբանում իր վրաստանյան գույքի ծագումը «Հետք»Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. ՊուտինՄենք պատրաստ ենք այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Փաշինյան«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական Հայֆա և Կրայոտ քաղաքներըՀայաստան-Իրան պետական սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահներըԼուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել միասնական դիրքորոշում հայտնել՝ հրապարակայնորեն դեմ հանդես գալ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներինՄի՛ հավատացեք համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներին․ ՆԳՆԳաղթшկան ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք. սփյուռքահայ 10 անհատ ձեռներեցի Հրապարակի գետնանցումում գտնվող կրպակները կապարակնքվեցինԱՊՀ երկրների ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվՀայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահԲայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը կհանդիպեն Բեռլինում՝ Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի շուրջ բանակցությունների համարԻրանը փորձարկել է С-400 ՀՕՊ համակարգերը «Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով Մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում վիրահատված բուժառունԾնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորենԿրեմլում Փաշինյանին ընդունել է Վլադիմիր Պուտինը Երևանում ավտոբուսների 3 վարորդներ դիզվառելիք են գողացել Ինչ վնասներ է կրել «Դոմուս»-ը. ՔԿ-ն մանրամասնել է Լիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր ՆԳՆ-ն զգուշացնում է «Մամ, այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»․․․ մոր ականջներում դեռ զրնգում է որդու ձայնը Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Եղանակային ինչ անակնկալներ են սպասվումՉինաստանի բանակն արդիականացնում է հրետանային հաուբիցները հակադրոնային հնարավորություններովՔաղաքագետ Տարասովը պարզաբանել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի փարիզյան այցի նպատակըԻսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական կապերի զարգացման նոր քայլ են կատարելՌուսերենը ծաղրելով Փաշինյանը Հայաստանին գցում է ուկրաինական ծուղակը«Փաշինյանի միջուկային գերեզմանը» Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին. պատմության այս օրը (08 հոկտեմբեր)Brent-ը էժանացել է Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում կայացել է համերգ՝ Մերի Մովսիսյանի և Խաչատուր Սարկիսյանցի մասնակցությամբ Marca-ն մանրամասներ է հայտնել Կարվախալի փոխարինման վերաբերյալ Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»Հայազգի ռեփեր A.V.G-ն է վթարի ենթարկվել Մոսկվայում իր թանկարժեք «Mercedes»-ովԴիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ»Հայտնաբերվել է 36-ամյա Աշոտ Ս․-ի դին«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․ հայտնաբերվել են դանակներ«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»
Ամենադիտված