Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում միգրանտների դեմ խստացումներն ազդելու են հայերի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի իշխանությունները դաշնային մակարդակով կոշտ խստացումներ են ներդնում միգրանտների դեմ, իսկ տեղական իշխանությունները, ըստ հայեցողության, ավելի են կոշտացնում դրանք։ Նոր կանոնների համաձայն, եթե 2025-ին օտարերկրյա քաղաքացին պատրաստվում է Ռուսաստանում տարեկան ընդհանուր 30 օրից ավելի գտնվել, ապա պարտավոր է լոյալության համաձայնագիր ստորագրել:

Դրանով նա պարտավորվում է չխախտել այդ երկրի օրենսդրությունը, հարգել նրանց ավանդույթները, Հայրենական պատերազմի մասին չխոսել, չհայտնել այլ կարծիք, քան այդ պահին ընդունված է երկրում: Նաև պարտավորվում է չչարաշահել Ռուսաստանի պետական ծառայողների գործողությունները բողոքարկելու իրավունքը: Այսինքն՝ եթե օրինակ՝ ոստիկանը միգրանտին բաժանմունք է տանում որոշ հարցեր ճշտելու համար կամ մուտքի ապօրինի արգելք է դնում, նա այլևս չի կարողանա ոստիկանի այդ գործողությունները դատարանում բողոքարկել:

Այս խստացումների շարքում գործելու է նաև «վերահսկվող գտնվելու ռեժիմ» հասկացությունը՝ եթե միգրանտը հաշվառվի այլ հասցեում, բայց բնակվի այլ վայրում, ապա անգամ տնից դուրս գալ չի կարող առանց ոստիկանի թույլտվության, հակառակ դեպքում մինչև 1 տարվա ազատազրկման կենթարկվի։

Նման ռեժիմի տակ կարող են ընկնել նաև բոլոր նրանք, որոնք կասկածվում են միգրացիոն օրենսդրության խախտման, քրեական հանցագործություն կատարելու մեջ կամ վարակիչ հիվանդություն կարող են ունենալ, կամ էլ գործատուն կանխավճարով չի վճարել նրա հարկերը, անգամ եթե ինքը չգիտի։ Միգրանտները նաև հարկեր, բժշկական ստուգումների վճարներ պիտի վճարեն։

Ըստ փորձագետների, ամեն ինչ արվում է, որ եթե մարդը ցանկանում է բնակվել ու աշխատել ՌԴ-ում, անպայման դիմի քաղաքացիություն ստանալու համար։ Իսկ նոր քաղաքացիներին ռազմաճակատ ուղարկելն արդեն խնդիր չի ներկայացնում։ Կրասնոյարսկի երկրամասի իշխանություններն էլ մի քանի ոլորտներում ներգաղթյալների աշխատանքի արգելք են մտցրել։ Նահանգապետ Միխայիլ Կոտյուկովի հրամանագրի համաձայն, 2025 թվականի մարտի 1-ից տարածաշրջանի օտարերկրացիներին կարգելվի աշխատել մարդատար տաքսիներում և մասնագիտացված խանութներում ալկոհոլի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրում։

Բացառություն են կազմում Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։ Բոլոր այս սահմանափակումները միտված են ՌԴ-ում աշխատանքային միգրանտների համար խոչընդոտներ ստեղծելուն, նրանց քաղաքացիություն ստանալ պարտադրելուն։ ՌԴ իշխանությունները որդեգրել են «Ուզում ես աշխատել, պիտի ծառայես» սկզբունքը։ Ինչ-որ առումով, սա նաև արդար է ռուսական կողմի տեսանկյունից։ Այլ հարց, թե ինչ պիտի անի Հայաստանն իր քաղաքացիների իրավունքները պահպանելու համար։ Եթե իհարկե, ունի նման ցանկություն։ 

Գոհար Վարդանյան

Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)Հուրգադայի ափերի մոտ 44 զբոսաշրջիկ տեղափոխող սուզանավ է խորտակվել. զnhերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ ենՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. ՕվերչուկՎաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ էՔաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»Թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդինՓաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքելԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին «SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Անձրևը դեռ չի դադարի Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել
Ամենադիտված