Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դաշնային խորհրդում գնահատել են թուրքական լրատվամիջոցների տվյալները Հայաստանում Ռուսաստանի դեմ «հարավային ճակատ» բացելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնի ծրագիրն է Երևանը «կտրել» Ռուսաստանից և Հայաստանը դարձնել Մոսկվայի վրա ճնշման գործիք, գրել են թուրքական թերթերը։ Թուրքական մամուլը, հաղորդելով ԱՄՆ-ի նման մտադրությունների մասին անհանգստացած է տարածաշրջանում սեփական շահերով, vz.ru-ի հետ զրույցում ասել է սենատոր Կոնստանտին Դոլգովը։

«Թուրքիայի մտավախություններն անհիմն չեն: Փաստն այն է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն արդեն մի շարք քայլեր է արել դեպի Արևմուտք,- նշել է սենատոր Կոնստանտին Դոլգովը,- խոսքն առաջին հերթին պաշտոնական Երևանի հռետորաբանության մասին է»։

Զրուցակիցը հիշեցրել է, որ վերջին շրջանում Հայաստանում հաճախ է բարձրացվում ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալու հարցը։

«Բացի այդ, հայ և ամերիկացի զինվորականների համատեղ զորավարժություններ են անցկացվում, քննարկվում է Պենտագոնի ներկայացուցչի տեղակայման հարցը Հայաստանի ՊՆ-ում»,- հավելել է պատգամավորը։ Նրա կարծիքով, այդ ամենը մեկ շղթայի օղակներ են, որոնք բացասական հետևանքներ կունենան ամբողջ Անդրկովկասի համար։ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներթափանցումն ու հզորացումը ոչ մի լավ բան չի բերում տարածաշրջանին երկարաժամկետ անվտանգության տեսակետից»,- ընդգծել է Դոլգովը։

Դրա համար էլ թուրքերն ահազանգում են, կարծում է զրուցակիցը։

«Նրանց անհանգստացնում են սեփական շահերը, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ «հարավային ճակատը»։ Թուրքիան ավանդաբար Անդրկովկասը դիտարկում է որպես իր  ազդեցության գոտի։ Միաժամանակ նրանք պատմականորեն բարդ գործընթացներ են ապրել Երևանի հետ հարաբերություններում։ Այդ ֆոնին էլ Անկարային տարածաշրջանում լրացուցիչ խաղացողներ պետք չեն, հատկապես այնպիսի խոշորը, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- պարզաբանել է սենատորը։

Միևնույն ժամանակ, «ԱՄՆ-ի նենգ ծրագիրը» բացասական հետևանքներ կունենա հենց բուն Հայաստանի համար, հավելել է նա։

«Վաշինգտոնի ծրագիրն է պոկել այդ Անդրկովկասյան հանրապետությունը Ռուսաստանից և այն դարձնել Մոսկվայի վրա ճնշման գործիք։»,- հիշեցրել է խորհրդարանականը։ Նրա կարծիքով, Արևմուտքի հետ Երևանի սիրախաղը որևէ կապ չունի երկրի անվտանգության և բարգավաճման մտահոգության հետ։ «Հայաստանի կառավարությունը պետք է հիշի պատմությունը և այն, որ Հայաստանի անվտանգության ամենահուսալի երաշխավորը Ռուսաստանն է։

Մոսկվան բաց է թողել կապուղիները, և մենք շարունակում ենք աշխատել տարբեր մակարդակներում։ Կցանկանայի հուսալ, որ մեր երկրների միջև պատմական բարեկամության և դաշինքի ուղեբեռն այս դեպքում կգերազանցի։ Բայց շեշտեմ, որ մենք չենք հանդուրժի մեր շահերին, մեր երկրի անվտանգության շահերին կպչելը»,- եզրափակել է Դոլգովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվել
Ամենադիտված