Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էքսկլյուզիվ․ պարզվել է՝ ում կրակnցից է մաhացել Սևանի ավագանու անդամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի), քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Սևանի բաժնի՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի, ոստիկանության Գավառի բաժնի՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և Գեղարքունիքի մարզի դատախազության աշխատակիցների՝ դատախազ Գագիկ Այվազյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ պարզել են հուլիսի 17-ին Սևանի վարչական տարծքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ձեռք բերված ապացույցների (ինչը հիմնավորվել է հյուրանոցային համալիրում եղած տեսախցիկների արձանագրածով), ժամը 19։50-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Միսակ Փ․-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Լյովա Բ․-ն Վ․ Ա․-ի, Ս․ Ս-ի և Գ․ Ս․-ի հետ գտնվել են նշված հյուրանոցային համալիրի իրենց կողմից պատվիրված հյուրասենյակում և այդ ժամանակ դրսից լսել են վիճաբանության և հայհոյանքի ձայներ։ Բոլորը դուրս են եկել և դիտողություն արել, որից հետո Ա․ Աֆիյանի, Ա․ Ալոյանի, Է․ Աֆյանի և Գ․ Ղազարյանի հետ մտել են վիճաբանության հետ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ամենին մասնակից են եղել նաև Միսակ Փ․-ի ընկերները։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն ծեծկռտուքի մասնակիցներից Է․ Աֆյանի ձեռքին նկատել է ատրճանակի նմանվող առարկա և փորձել է նրանից խլել այն և բռնել է նրա ձեռքը, որի ընթացքում էլ մեկ կրակոց է արձակվել հատակի ուղղությամբ։ Այդ ժամանակ նրանց է մոտեցել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Ա․ Ալոյանը, ով նույնպես բռնել է Է․ Աֆյանի ձեռքից, փորձելով նրանից վերցնել ատրճանակը։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն իր մոտ պահվող ատրճանակով մեկ անգամ կրակել է Է․ Աֆյանի ուղղությամբ, իսկ առաջացած քաշքշուկի ընթացքում կարողացել է վերցնել նրա ձեռքի ատրճանակը և ևս մեկ կրակոց արձակել, որի հետևանքով Ա․ Ալոյանին պատճառվել է հրազենային վնասվածք, իսկ Միսակ Փ․-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Ա․ Աֆիյանի ուղղությամբ և կրակոցը դիպել է վերջինի որովայնին։ Քննիչի որոշմամբ Լյովա Բ․-ն, ով քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է և Միսակ Փ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ 

Ձերբակալման պահին «քոթեջ»-ի սեղանի վրա հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող ատրճանակ։ Հայտնաբերվել է նաև ևս մեկ ատրճանակ։

Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել և կան վիրավորներ։

Մինչ ոստիկանները ժամանել էին դեպքի վայր, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 3 քաղաքացու։ Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել էին ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, իսկ առանձնասենյակներից մեկում հայտնաբերել էին ատրճանակ։ 

Մինչ փորձաքրեագետները աշխատում էին դեպքի վայրում, ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ 

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ էր ստացվել դարձյալ ոստիկանության Սևանի բաժին և տեղեկացրել էին, որ վիրավորներից Ա․ Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, որը հետո վերածվել էր կրակոցների, «մի կաթիլ մեղրի» պատմություն էր եղել։

Մահացած Ա․ Աֆիյանը Սևանում եղել էր հայտնի ատամնաբույժ, իսկ ոստիկանները կարողացել էին մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծել, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։ 

«Հին Ապարան»-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթ է կասեցվելՏեղի է  ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը․ պատմության այս օրը (14 հուլիս)Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնիԵրկար ժամանակ ջուր չի լինիԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դավիթաշենի կամրջի տակ դի են հայտնաբերել․ ով է նա Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից. «Кавказарь»Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. Նիկոլ ՓաշինյանԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. ՊուտինՎրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Հորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերԱդրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԿալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին Վանուատուի ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասել Մարտունի, բայց կյանքն այնտեղ կանգնած է. Անուշ Պողոսյան Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում Վիճաբանություն՝ Բջնի գյուղում. կա վիրավոր Ադրբեջանն արդեն առաջ է շարժվում, Հայաստանը պատրաստվում է խնդրել ռուսներին հեռանալ. ի՞նչ է կատարվումԻրանի նախագահը վիրավորվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով․ Fars Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Արտակարգ դեպք՝ Երևանում «Խաղ է սկսել». Սենատորը ռուսական հեռուստատեսությունից հրաժարվելու Հայաստանի ցանկության մասինՎիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրխին. Եթե ​​Իրանը ընկնի, ապա ամբողջ Սևծովյան տարածաշրջանը կընկնի Արևմուտքի ձեռքըՄայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար Քաղաքագետ. Վրաստանն ու Հայաստանը ցուցադրել են հարաբերությունների յուրօրինակ ձևԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված