Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այնքան երազանքներ ուներ Հովհաննեսս, երազում էր տասը երեխա ունենալու մասին». Հովհաննես Եղիազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր ամեն օրը յուրահատուկ էր: Շատ խելոք երեխա էր: Մանկապարտեզում իրեն ու քրոջը համեմատում էին, ասում էին՝ սխալ են ծնվել, Հովհաննեսն իր համեստությամբ աղջիկ է, Վիկան՝ տղա: Այդպիսին էլ մնաց: Խելացի էր: Մինչև հինգերորդ դասարան գերազանց սովորեց, հետո առաջադիմությունը փոխվեց: Ընդունակ էր և միայն ուսուցչի պատմածով կարողանում էր դասերը պատասխանել: Հայոց լեզուն և գրականությունն էր շատ սիրում, Կենսաբանությունը, առհասարակ, բնությունն ու կենդանիներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսի մայրիկը՝ տիկին Անուշը:

9-րդ դասարանն ավարտելուց հետո Հովհաննեսն ընդունվում է Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանի «Հաշվապահական հաշվառում» բաժինը: «Խոհարարությամբ էր տարված, բայց այդ բաժնում տեղերը սպառված էին: Ուսումնարանն ավարտեց: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել այդ տարի չստացվեց, որոշեց կրթությունը թիվ 2 ուսումնարանում շարունակել՝ խոհարարության բաժնում: Սեպտեմբերից պրակտիկայի էր գնում»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: Տիկին Անուշի խոսքով, այդ պատերազմը շատ մեծ հետք է թողել Հովհաննեսի վրա: «Իր դասընկերները, քոլեջի ընկերները ծառայում էին: Հոկտեմբերի 1-ից դասերի չէր հաճախում, հեռախոսը ձեռքին սպասում էր ընկերների զանգին: Իր լավագույն ընկերը՝ Արամը, զոհվեց Շուշիում: Նոյեմբերի 5-ին զանգահարել էր Հովհաննեսիս, ասել, որ շրջափակման մեջ են, չորս ժամ զրուցել էին. թե ինչի մասին, այդպես էլ չիմացանք: Վրեժի զգացողություն ուներ»:

2021 թ. փետրվարի 16-ին Հովհաննեսը զորակոչվում է բանակ: Սկզբում ծառայել է Խնձորեսկում, երկու ամիս անց՝ տեղափոխվել «Զանգեր» զորամաս: «Երեք ամսվա ծառայող էր, երբ մայիսին Սև լճի պաշարումը եղավ: Հովհաննեսս շատ էր բարկանում, որ դասեր չէին անում, զենքի հետ վարվել չգիտեին: Բայց այդ օրերին զենքը ձեռքներին տղաները կանգնել են թշնամու դիմաց: Այդ օրվանից սկսվել են Հովհաննեսիս դաժան օրերը: Իրենց բարձրացնում էին դիրքեր, բայց մեզ ոչինչ չէր ասում: Օգոստոս ամիսն էր, Հովհաննեսիս ասացի՝ գալիս ենք մոտդ: Պոլիգոններում էր: Երանի չգնայի ու չտեսնեի: Երեխեքը քնում էին քրքրված վրանների տակ, գետնին փռված մատրասների վրա, գնում էին քաղաք, լողանում, վերադառնում: Հիմա ինձ այնքան եմ մեղադրում, որ այդ պահին ոչինչ չարեցի: Հոկտեմբերի 15-ին նրան բերել էին զորամաս, հոկտեմբերի 16ին ուղարկեցին արձակուրդ: Վերադարձավ զորամաս, այդ ժամանակ արդեն բարձրացրեցին Իշխանասարի դիրքերը:

Նոյեմբերի 16-ին՝ էլի հարձակում Իշխանասարի վրա, այդ անգամ հիմնական հարվածը եղել էր Սիսիանի կողմից, իրենց մոտ մի քիչ ավելի հանգիստ էր: Երկու փոթորկից պրծանք: Բարկացնում էր այն, որ երբ տղաները բարձրանում էին դիրքեր, կարծես նրանց մասին մոռանային, մոռանային, որ պետք է նոր խումբ ուղարկեն, որպեսզի նրանք իջնեն: Ծնողներն են գումար ուղարկել, որ տղաներն իրենց համար անհրաժեշտ ամեն ինչ գնեն»: Ընտանիքը Հովհաննեսին վերջին անգամ տեսել է 2022 թ. փետրվարի 2-ին՝ քրոջ հարսանիքի ժամանակ: «Վերադարձավ զորամաս, նորից բարձրացրեցին դիրքեր: Չէի հասցնում հասկանալ, թե երբ է դիրքերում, երբ՝ զորամասում, որ գնանք, իրեն տեսնելու: Յոթ ամիս իմ երեխուց կարոտով մնացի: Ծննդյանս օրը դիրքերից շնորհավորեց: 2022 թ.-ի օգոստոսի 16-ին թշնամին ցանկանում է դիրք գրավել, երեխեքը հետ են շպրտում: Ձեռնամարտ է սկսվում, կրակոցներ են հնչում: Սրա մասին ոչ մի տեղ չի խոսվում:

Տղաները պահում են դիրքը, բայց մեկ շաբաթ հետո այն առանց կռվի հանձնում են: Էլի տղաներն են պատմում, որ մեկ շաբաթ հետո սպայական կազմը պահանջում է հետ վերցնել դիրքը, ինչը, բնականաբար, տղաները չեն անում, դա նշանակում էր գնալ մահվան»: Մայրիկն ասում է՝ տպավորություն էր, թե որդու ծառայությունը դիրքերում էր անցնում, ամեն անգամ, երբ որոշում էին իր մոտ գնալ, Հովհաննեսն ասում էր. «Մի եկեք, դիրքեր ենք բարձրանում, կիջնենք, կզանգեմ»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 17:30-ին զանգեց: Կապը շատ վատն էր, անընդհատ անջատվում էր, քամի էր: Չասաց, որ դիրքերում է: Ձայնի մեջ տխրություն կար, բայց ոչինչ չասաց: Այդ օրը խոսել է միայն իմ ու տատիկի հետ: Իրեն այդ ժամանակ ասացի՝ պապային կասես, որ պոստ են տանելու: Արձագանքեց՝ խի՞, մե՛րս, գալո՞ւ ես հետևից: Կարծես ինչ-որ բան հուշեց ինձ, բայց ես չհասկացա»: 29 հոգի՝ Հովհաննեսն իր ընկերների ու հրամանատարի հետ զոհվել են Իշխանասարի ամենաբարձր դիրքում:

«Տղաների թիկունքը բաց է մնացել, նրանք ամենաբարձր կետում ապահովել են կրակը, իսկ ներքևի դիրքերի տղաները լքել են դիրքերը: Այս մասին հավաստում են վկաները, փաստերը, երբ ամեն ինչ վերլուծում ես, հասկանում ես, որ եթե ամեն ինչ կազմակերպված լիներ, ներքևի դիրքերը չլքեին, Հովհաննեսն ու մյուս տղաները կհասցնեին իջնել դիրքից»: Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 13-ի լուսաբացին: «Ինը տղան, ներառյալ Հովհաննեսը, իրենց մյուս ընկերների զոհվելուց հետո շարունակել են պայքարը: Բոլորը վիրավորումներ են ունեցել, Հովհաննեսը՝ երեք տեղից՝ ուսից, դաստակից, ոտքից: Տղաներն իրենք իրենց վիրակապել են ու շարունակել կռիվը՝ սպասելով օգնության: Առավոտյան 05:30-ի կողմերն արդեն փամփուշտ չեն ունեցել, անգամ նռնակներ չեն ունեցել, օգնությունն էլ չի հասել: Յաշման լցվել է իրենց դիրքը: Ուզում եմ սա շեշտել՝ տղաները չեն հանձնվել, նրանք չեն գերեվարվել, նրանք պայքարել են մինչև վերջին փամփուշտը և, մնալով առանց օգնության, անմահացել իրենց դիրքում»:

Մայրիկն ասում է՝ տղաներն այնքան մեծ վնաս են հասցրել թշնամուն: «Երկու կամազ լեշ են հավաքել, բայց սրա մասին ոչ ոք չի խոսում: Լավ, Յաշման հասնի քո դիրքեր, քո հրետանին չգործի՞, հետախուզությունը չգործի՞, ոչինչ չանես, քո զինվորներին միայնակ թողնես դիրքում»: Տղաները օրեր անց տուն են «վերադարձել», իսկ այդ ութ օրվա ընթացքում ընտանիքն անվերջ փնտրտուքի մեջ է եղել: «Քրեական գործեր կան հարուցված, բայց որևէ մեկն առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել: Մեզ ասում էին՝ գիտեք, թե այդ ինը տղան ինչեր են արել, իրենք բարձրագույն մեդալների են արժանի, բայց պարգևատրվեցին, ինչպես բոլորը: Երբեմն ասում եմ՝ դա մահվան վկայականն է»: Իսկ հիմա մայրիկին ուժ տվողն էլի Հովհաննեսն է:

«Առաջինն ուժ է տալիս այն, որ իր շիրիմը միշտ այցելու ունենա, հանձինս ինձ: Իրեն ապրեցնելն է ինձ ուժ տալիս: Հովհաննեսս շատ երազանքներ ուներ, մտածում էր բիզնես հիմնելու մասին: Երազում էր մեծ ընտանիք՝ տասը երեխա ունենալու մասին:Ծառայում էր Հովհաննեսս, երբ իր քույրիկը ծնվեց՝ իր Անգելը: Անունն ինքն է որոշել: Հիմա ապրում եմ Անգելով, որն այնքան նման է եղբորը: Ասում էր՝ Անգելիս ես եմ պահելու, մանկապարտեզ ու դպրոց տանելու: Իր զոհվելուց հետո Հովհաննեսս եկել էր քույրիկի երազում ու ասել՝ նորից եմ գալու: Օգոստոսին մեր տանը տղա կծնվի»:

Հ. Գ. - Հովհաննես Եղիազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Գեղանիստ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն Տրիպոլիում հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ) Զինծառայող է մահացելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնելԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Հնարավոր է, երեխուն գողացած լինեն, եթե երեխան գետում լիներ, կգտնեին. բնակիչԱխուրյանի ջրամբարից դուրս են բերում մաhացած տղամարդու Ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է անում ՆԳՆ–նՖրանսիայում մեկնարկում է Կաննի 78-րդ կինոփառատոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն ԻսրայելԼավագույն Հաղթանակի շքերթը և «ջախջախված» ԶելենսկինԹբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում «Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրաՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղելՕրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-իցԻ՞նչ է հարցրել Լուկաշենկոն ՓաշինյանինԱնձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՓաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRFՀայաստանի դիրքը՝ Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկում Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը. պատմության այս օրը (13 մայիս)Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուՊատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ» Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ» ՔՊ-ականի եւ մարզպետի միջեւ լարվածությունը խորացել է, իրար չեն ուզում տեսնել․«Հրապարակ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ»Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի. «Ժողովուրդ»
Ամենադիտված