Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Միխայլով. ԱՄՆ-ն Ուկրաինայի նման զինում է Հայաստանին, իսկ հետո «կմանրի»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասում հետագա ցանկացած հակամարտության համար անհրաժեշտ է Հայաստանի ուժեղացված ռազմականացում, info24.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Եվգենի Միխայլովը։ 

«Երրորդ երկրներն այժմ օգտագործում են Հայաստանը որպես երկիր, որը կարող է «մանրել» որոշակի միջազգային խաղացողների շահերից ելնելով։ Երևանն այժմ բացարձակապես ի վիճակի չէ հզոր զենք գնել, ուստի կարծում եմ, որ նույն ֆրանսիացիներն ու ամերիկացիներն են գումարներ հատկացնում իրենց ֆոնդերով կամ ինչ որ սխեմաներով»,- պնդել է փորձագետը։

Ըստ Միխայլովի ԱՄՆ-ի հետ մերձեցման և ռազմավարական գործընկերության պատրաստակամության մասին հայկական հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը գնում է «Ուկրաինայի ճանապարհով»։ Նրան վերագրել «երկրորդ Վրաստան»-ի դեր այլևս ճիշտ չէ, կարծում է Միխայլովը, քանի որ Վրաստանը «չաջակցելով Մոսկվայի դեմ պատժամիջոցներին ավելի անկախ քաղաքականություն է վարում և որոշակի դիրքորոշում է որդեգրել»։ 

«Սրանք ակնհայտ բաներ են, որոնց վրա հիմա ոչ ոք աչք չի փակում, ուղղակի կոշտ արտահայտություններ դեռ չկան: Ռուսաստանը դիտարկում է, քննադատում է, իր դիրքորոշումն է հայտնում։ Բայց սպառնալիքն ակնհայտ է: Հենց Ուկրաինայի հետ հարցերը լուծվեն, կարծում եմ, ի վերջո Հայաստանը «կմանրեն», քանի որ նա պետք է հենց հիմա, մի պահ։ ԱՄՆ-ն արդեն նրա  համար ժամանակ չի ունենա, նրանք երկարաժամկետ խաղ են խաղում»,- ասել է փորձագետը։

Միխայլովը կարծում է, որ Վաշինգտոնը Երևանին օգնում է առաջին հերթին «Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու» նպատակով, ընդ որում իր խնդիրների պատճառով։

«Միացյալ Նահանգները բարդ իրավիճակում են, նրանք հակամարտություն ունեն Մերձավոր Արևելքում և հակամարտություն Ուկրաինայում: Եվ չնայած արդեն գրեթե դուրս են եկել վերջինից, բայց իրենց գործընկերների հետ միասին հույս ունեն դա ինչ որ այլ տեղ տանել: Եվ Հայաստանը ինչ-որ այլ տեղն  է»,- պարզաբանել է քաղաքագետը։

Միխայլովը կոչ է արել նայել, թե ո՞վ և ի՞նչ զենք է մատակարարում Երևանին:

«Ֆրանսիան իրականում մատակարարել է զենք, որը պահանջարկ չունի այլ երկրներում, որից հրաժարվել են Ուկրաինան և մյուսները։ Ինչպես ասում են վերցրու այն, ինչ ուրիշներին պետք չէ։ Այսպիսով, Հայաստանին իրականում աղբ է տրվում»,- ասել է նա։

Քաղաքագետի կարծիքով, նման մատակարարումների նպատակը Մոսկվային ու Բաքվին «զայրացնելն» է։

«Ադրբեջանն ունի նորագույն զինատեսակներ՝ և՛ ռուսական, և՛ արևմտյան: Զենքի մեջ հավասարակշռության հասնելու համար հայերը պետք է շատ ջանք գործադրեն։ Ակնհայտ է, որ Մոսկվան դժվար թե Երևանին որևէ հետաքրքիր բան մատակարարի նույնիսկ ներկայիս գործընկերային հարաբերությունների ֆոնին»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջՓաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ուղիղ միացում. Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի մոտ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Մահացել է Արայիկ Օհանյանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակի Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և Վրաստանում. Ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին Ծանր գիշեր է եղել. ինչ են հայտնում ՌԴ ՊՆ-ից Ադրբեջանի տեղեկատվական «պատերազմը» Հայաստանի դեմ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Թուրք լրագրողը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իր հեղինակային ծրագրումԴոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմԿարծիք. Ո՞ւմ է պետք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմըՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանումՎախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը. պատմության այս օրը (23 մարտ)ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներով է կիսվել (լուսանկարներ)Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան ԱԱ-2026. օրվա հանդիպումները Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխայի ձեռքին և ոտքին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված