Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տասնապատիկ ավելի շատ ջանքեր գործադրելով՝ պետք է կարողանանք արդյունքի հասնել, այլ ճանապարհ չկա». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զգացողություն է, որ Արցախին ու արցախահայությանն օրվա իշխանություններն անդրադառնում են բացառապես սոցիալական բաղադրիչի համատեքստում: Անհատները, կազմակերպությունները և լրատվամիջոցներն են Արցախ վերադարձի ու Արցախը վերադարձնելու թեման ուշադրության կենտրոնում պահում, մինչդեռ իշխանությունները բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու, նրանց աջակցելու թեմաներն են արծարծում, բայց օրեցօր նրանց հրապարակային խոսքում պակասում է այն հիմնական միտքը, թե ինչո՞ւ մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից: Փորձում են փակե՞լ Արցախի հարցը:

ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ համոզված է, որ հենց այդպիսի նպատակադրումով է եկել այս թիմը և նրա առաջնորդը: «Հրաժարվեցին սահմանադրական այն դրույթներից, որոնք վերաբերում են Արցախին: Դատելով իրենց թիմի գաղափարախոսությունից՝ թեմայի վերաբերյալ քաղաքական հարցադրումն օրվա իշխանությունների օրակարգում ուղղակի բացակայում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Որքան էլ անհատները կամ կազմակերպություններն ունենան միջազգային գործընկերներ, լայն հնարավորություններ, կարո՞ղ են հարցեր լուծել, եթե իրենց թիկունքում չզգան պետության աջակցությունը: «Կարելի է տեսականորեն պատկերացնել, որ այդ կազմակերպությունները, անձինք և փորձագետները դիմում են այլ պետություններին՝ խնդրանքով, որ Արցախի հարցը միջպետական տարբեր հարթակներում բարձրացվի և մտցվի քաղաքական օրակարգ: Բայց կարծել, որ կունենանք արդյունք, հարցերը կլուծվեն, չի կարելի: Սա է պատճառներից մեկը նաև, որ հասարակության մի մասը, որոնք կազմակերպում և մասնակցում են բողոքի ակցիաներին, պահանջում են այս իշխանությունների հրաժարականը: Խնդիրն անձերի մեջ չէ, թե ովքեր են, ինչ ազգանուն, դաստիարակություն կամ կրթություն ունեն, խնդիրն օրվա իշխանության վարած քաղաքականությունն է: Դատելով արդյունքներից՝ լինի հայտարարություն, գործողություն, թե կատարված քայլեր ու դրանց հետևանքներ, այս իշխանությունները սպասարկում են թուրքադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Եթե այս իշխանությունը փոխի իր քաղաքականությունը և համապատասխանեցնի ազգային շահերին, նպատակներին, որոնք չեն հակասում միջազգային ո՛չ իրավունքին, ո՛չ էլ արժեհամակարգին, ապա թող նա լինի: Իշխանության հրաժարականը պահանջում են, քանի որ նրա քաղաքականությունն ամբողջովին ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, օրենսդրությանը, ազգային շահերին և նպատակներին, այլ պարզապես սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Բաքվում ունենք գերիներ, այնտեղ ապօրինի պահվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանի իշխանությունները, կարծես թե, անտարբեր են հարցի վերաբերյալ, խնդրով կրկին զբաղվում են անհատները և կազմակերպությունները: «Դատելով այստեղ արցախցիների, այդ թվում՝ ղեկավարության հանդեպ վարած քաղաքականությունից, իսկ դրանք միայն առանձին անօրինական, հակաիրավական քայլեր չեն՝ դարպաս կոտրել, մեքենա առևանգել և այլն, կարծում եմ, որ ձեր նշած հարցերը առանձնապես չեն հետաքրքրում իշխանություններին:Ղարաբաղյան շարժումից սկսած՝ ամեն ինչը նրանք համարում են պատմական սխալ: Այս առումով կասկած չունեմ, որ այս կերպ իրականացվող հետապնդումները խոսում են նրանց մոտեցումների մասին: Նրանց բացարձակ չի անհանգստացնում այն ամոթալի վիճակը, որ Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները ոչ թե գերի են վերցվել մարտական գործողությունների ժամանակ, այլ անօրինական, միջազգային, մասնավորաբար՝ մարդասիրական իրավունքին հակասող, անօրինական ձևով ձերբակալվել են և հիմա պետք է անօրինական ձևով դատվեն, քանի որ նույն անօրինական ձևով հարուցվել են գործեր:

Ադրբեջանն իրականացնում է միջազգային իրավունքի դեմ հանցագործություն, նա ուզում է ապացուցել, որ ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշման իրացված իրավունքի վերականգնման համար պատերազմը կամ գործողությունները հավասար են ահաբեկչության: Դա միջազգային իրավունքի դեմ ուղղակի հանցագործություն է: Պատահական չէ, որ միջազգային հասարակական կազմակերպությունները և Եվրոպայի համապատասխան՝ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն նշել են, որ գործ ունենք մարդասիրության դեմ հանցագործությունների, ի մասնավորի, խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների հետ: Ես էլ խոսեմ ևս երկու հանցագործության մասին: Առաջին՝ դա մարդկության դեմ հանցագործություն է, այսինքն՝ ցեղասպանություն, ինչի մասին արդեն մի քանի անգամ հիմնավոր կերպով խոսել և նյութեր է հրապարակել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Այս ազգանունը շատ բան է ասում միջազգային շահագրգիռ հանրությանը: Երկրորդ՝ Ալիևի ռեժիմը հանցագործություն է գործել խաղաղության դեմ, որովհետև 2020 թ.-ին նրանք ցեղասպանական բնույթի ագրեսիայով խախտել են այն անժամկետ միջազգայնորեն հաստատված պայմանավորվածությունները, որոնք կնքվել էին 1994 թ.-ի մայիսի 12-ին»,-հավելում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրենը:

Վերադառնալով Հայաստանում իրականացվող ձերբակալություններին, խուզարկություններին, ասֆալտին «փռելուն»՝ ընդգծում է՝ սա խոսում է իշխանությունների հոգեբանական բարդույթների մասին: «Երևի թե ոչ միայն այդ թիմի առաջնորդը, այլ շատերը ուրախանում են, երբ տեղի են ունենում պետության համար այս խայտառակ գործողությունները: Պատահական չէ, որ իրենք դա ցուցադրում են: Ցուցադրաբար հանցագործություն գործելը ցեղասպանության բնութագիր է, խնդիրը ոչ միայն տվյալ մարդկանց հանդեպ անօրինական գործողություն իրականացնելն է, այլ ժողովրդի շրջանում վախի և սարսափի մթնոլորտ տարածելը: Դա արվում է այն մեթոդներով, որոնք ներհատուկ են կառավարման՝ ճնշելու մեթոդ օգտագործող հետամնաց, անմարդկային բնութագրեր ունեցող կառավարություններին և խմբերին: Չեմ զարմանում, որ միջազգային խոշոր սուբյեկտների ներկայացուցիչները գովասանքով են խոսում Հայաստանի այս իշխանությունների ժողովրդավարական մեթոդների մասին: Դա նույն վերաբերմունքն է, որ ժամանակին ունեցել են գաղութատերերը, որոնք ամենակոպիտ ձևով են վերաբերվել իրենց գաղութներում ապրող մարդկանց հանդեպ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Մտածված, ցուցադրաբար այս մեթոդներով են հարցեր լուծում: «Արդարացվում են դրանք, քանի որ իրենց թիկունքում են աշխարհաքաղաքական կարճատև նպատակներ հետապնդող, ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից առաջ քաշած ղեկավարները՝ լինի Նահանգներ, Եվրոպա և այլն: Նրանք չեն ներկայացնում իրենց երկրների ժողովուրդների շահերը: Մասնավորաբար, ներկայացնում են աշխարհի ամենահարուստների որոշ ակումբներում միավորված ուժերի՝ ռազմական արտադրության համալիրների շահերը: Դրա համար տեսեք, թե ինչ է կատարվում ընտրությունների ժամանակ: Ժողովուրդը հստակ ցուցադրում է, որ համաձայն չէ այդ դրածոների վարած քաղաքականության հետ: Կարճատև նպատակն է Ռուսաստանին դուրս մղել այստեղից: Իսկ ի՞նչ կլինի Հայաստանի հետ: Գուցե Թուրքիան, ինչպես նախորդ դարում, անմիջապես օգտվի դրանից և հարձակվի, բոլորը կցավակցեն, ինչպես 2020 թ.-ի սեպտեմբերին կամ այդ օրերին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Պետք է հասկանանք իրականությունը, պետք է ուժեղանանք: Ճշմարտությունը, արդարությունն անզոր է, եթե պետությունը ուժեղ չէ: Պայքարն ինձ համար ավարտված չէ, պետք է նոր փուլ մտնենք: Տասնապատիկ ավելի շատ ջանքեր գործադրելով՝ պետք է կարողանանք արդյունքի հասնել: Հայաստանում չպետք է լինի մարդ, որ բազմապատկման աղյուսակի պես չիմանա երկու կարևոր փաստ և չտարածի դրանք աշխարհով մեկ:

Առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում, և Ադրբեջանի բոլոր գործողությունները ցեղասպանական ագրեսիա են: Երկրորդ՝ մինչ այսօր Ադրբեջանը չունի օրինական սահմաններ, ինչպես սիրում են ասել, կադաստրի թուղթ չունի: Ինչո՞ւ է Արցախի հիմնահարցը աղավաղված, եթե չասեմ այլասերված ձևով տարածվել աշխարհով մեկ, էլ չեմ ասում Հայաստանում: Անելիքն այնքան շատ է, այնպես որ, բոլորին կոչ եմ անում հանկարծ չհոգնել, մեծ սպասում է, հնարավոր է՝ երկարատև, հնարավոր է՝ ծանր պայքար, բայց կա՞ ուրիշ ճանապարհ, չկա: Պետք է պայքարել ու հասնել արդարության բոլոր միջոցների օգտագործմամբ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկար ժամանակ ջուր չի լինիԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դավիթաշենի կամրջի տակ դի են հայտնաբերել․ ով է նա Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից. «Кавказарь»Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. Նիկոլ ՓաշինյանԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. ՊուտինՎրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Հորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերԱդրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԿալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին Վանուատուի ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասել Մարտունի, բայց կյանքն այնտեղ կանգնած է. Անուշ Պողոսյան Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում Վիճաբանություն՝ Բջնի գյուղում. կա վիրավոր Ադրբեջանն արդեն առաջ է շարժվում, Հայաստանը պատրաստվում է խնդրել ռուսներին հեռանալ. ի՞նչ է կատարվումԻրանի նախագահը վիրավորվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով․ Fars Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Արտակարգ դեպք՝ Երևանում «Խաղ է սկսել». Սենատորը ռուսական հեռուստատեսությունից հրաժարվելու Հայաստանի ցանկության մասինՎիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրխին. Եթե ​​Իրանը ընկնի, ապա ամբողջ Սևծովյան տարածաշրջանը կընկնի Արևմուտքի ձեռքըՄայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար Քաղաքագետ. Վրաստանն ու Հայաստանը ցուցադրել են հարաբերությունների յուրօրինակ ձևԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. պատմության այս օրը (13 հուլիս)Երբ կհյուրընկալվի Աշխարհի առաջնության եզրափակիչը Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն
Ամենադիտված