Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ-ի հետ առկա համագործակցությունը. Արշակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային վարչության նախարարի տեղակալ Չեն Ճոուի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի շրջանակում Չինաստանն ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն: Մենք պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակն իր դերակատարումն է ունեցել Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության հետագա զարգացման համար:

ԱԺ նախագահի տեղակալը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաև մեր տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա:

Հայաստանը և Չինաստանը հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ակտիվ մասնակիցներ են և համագործակցում են նաև այդ ձևաչափով: Հայաստանն իր մասնակցությունն է ունենում Ասիայում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի ստեղծման գործում և պատրաստ է ակտիվ համագործակցել չինական կողմի հետ մշակութային հուշարձանների պահպանության հարցում:

Երկուստեք շեշտվել է հայ-չինական առևտրատնտեսական համագործակցությունը, որի ծավալները հետևողականորեն զարգանում են մեծ տեմպերով: 2023 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները գրանցել են աննախադեպ ցուցանիշներ: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է:

Չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականացվող խոշոր նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի և Կապսի ջրամբարի շինարարությունը: Հյուսիս-հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, որը ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է և լավագույնս կարող է շաղկապվել չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ: Հայկական կողմը հետաքրքրված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի մասնակցությամբ նախագծերով:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխխոսնակը հանգամանալից ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները: Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն:

Հանդիպմանը կարևորվել են համագործակցության լայն շրջանակի պահպանումը, Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը:

Դանակահարություն՝ Ռանչպար գյուղում․ մանրամասներԲուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացն սկսվել է. հայտնի է՝ երբ կավարտվի մրցույթը «Սրբազան շարժում»-ը հայտարարություն է տարածել3 զnh, 1 վիրավnր. կադրեր մաhաբեր ավտովթարից (տեսանյութ) Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Four Roses բուրբոնՈրոշ հասցեներում 36 ժամով ջուր չի լինիԱղմկահարույց սպանության հետքերով․ ինչպես մահացավ 64-ամյա տղամարդը Նիկոլ Փաշինյանը սեփական արևմտամետ ընդդիմությունն է սարքումԱփսոս, որ վերջին թռիչքն անավարտ մնացՀայաստանում փնտրում են տեղական մրգերի մեջ «Ռոսսելխոզնադզորի»  հայտնաբերված վնասակար ցեցին Ով է Արաբկիրի նոր թաղապետը«Գևորգը հողի տակ է մնացել, 40 օր հետո գտել ենք»․ ինչ է պատմում Գևորգ Հովսեփյանի մայրը Արսեն Աֆիյանի սպանության գործով կալանավորված կա. ով է նաԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում այցելել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին Ողբերգական վթար՝ Երևանում․ կա 3 զոհ 1 վիրավորՈւժգին երկրաշարժ՝ Տավուշում Բայդենը հեռացավ. ո՞վ կլինի դեմոկրատների թեկնածունԱյսօր Բռնցքամարտի միջազգային օրն է Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ նվաստացնելո՞ւ«National Interest. Հայաստանը սխալ շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք» «Հայաստանի մի կտորը կարող են հանձնել» Հրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաԱդրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում. Արշակ Կարապետյան Իրանում երկրաշարժ է գրանցվելԼեռնային Ղարաբաղը հայտարարվել է «անկախ վարչա-քաղաքական տարածք»․ պատմության այս օրը (22 հուլիս)Խոշոր վթար Տիգրանաշենում․ իրանական բեռնատարը, մոտ 170 մետր շրջվելով, հայտնվել է ձորում, վիրավnր կա Հայտնի է, որ ճանապարհները փակ կլինեն մեկ ամսովՀայտնի է Հովհաննես Հարությունյանի մահվան պատճառը ՆԳՆ-ն զգուշացում է տարածել Ահասարսուռ դեպք՝ Գյումրիում․ սպանել են կնոջն ու փորձել թաքցնել ճամպրուկի մեջ«Մագիստրալ» առողջարանում թունավորվածների թիվը հասել է 40-ի Նոր մանրամասներ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին․ ՊՆ Տարադրամի փոխարժեքները թանկացանԿոտայքում Hyundai Elantra-ն գլխիվայր շրջվել է․ ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխա,հոսպիտալացվել են Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 21-ինՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության օրը և վայրը Գեղարքունիքն այս իշխանությունների թեթև ձեռքով դարձել է սահմանապահ մարզ, որը գնալով փոքրանում է. Դանիելյան Իմ մանկության ընկեր, իմ ախպեր, Աստված հոգիդ լուսավորի․ Լևս Դավթյան Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք. Բագրատ Սրբազանը՝ Նորատուսում +40 °C. ռեկորդային շոգի պատճառով Թուրքական Բոդրումում հալել է ասֆալտը (տեսանյութ) Հայերը հաղթեցին ադրբեջանցիներինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել․ ԱլիևՄի քանի ժամ ջուր չի լինելուԲագրատ Սրբազանն այցելել է Գեղարքունիքի մարզ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հայտնի է Ալիսա Ասոյանի մահվան պատճառըՄահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն ՏԵՍԱՆՅՈւԹ. «Կիրանցը բաժան-բաժան արած թշնամական պատը»․ Ղազարյան Հեղափոխական լուծում. եվրոպացիները ցույց են տվել անանձնակազմ աշտարակով Leopard 2 A-RC տանկը
Ամենադիտված