Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արքեպիսկոպոսի ապստամբությունը. ի՞նչ փոխեց Բագրատ Գալստանյանը Հայաստանում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է ղեկավարում Տավուշի մարզի գյուղերում  տեղի ունեցած բողոքի ցույցերից առաջացած շարժումը, գրում է dw.com-ը։ Շարժումը ստացել է «Տավուշը հանուն հայրենիքի» անվանումը և անմիջապես իր առաջնորդի հետ միասին հայտնվել իշխանամետ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նրանք սկսել են Գալստանյանին վերագրել բիզնես գործունեություն և մեղադրել Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի նախկին իշխանական վերնախավերի հետ կուլիսային կապերի մեջ։

Որպես ապացույց մատնանշվում է շարժման գործողություններին Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։

Բացի այդ մեջբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը երկրի ղեկավարի պաշտոնում «հասարակությունը կոնսոլիդացնելու ունակ» հոգևոր առաջնորդի առաջադրման անհրաժեշտության մասին։ Ինքը՝ Գալստանյանն ու իր համախոհները հերքում են այդ լուրերը։ 


Նշենք, որ բավական կարճ ժամանակում է Բագրատ Գալստանյանը Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակցից վերածվել նրա մոլի մրցակցի։ «Ժամանակին Գալստանյանն անգամ աջակցել է Փաշինյանին, երբ նա երթով մտավ Երևան (2018 թվականին), ինչպես նաև անդամագրվել է «Սիթի օֆ Սմայլ»-ի հոգաբարձուների խորհրդին, որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը»,- dw.com-ին հետ զրույցում նշել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Սակայն արքեպիսկոպոսին շրջապատողները փորձում են դա չհիշել։

«Բագրատ Գալստանյանը Հայաստանում հայտնի դեմք է, և նա միշտ էլ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով, ինչպես 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ, այնպես էլ դրանից հետո, դա միանգամայն տրամաբանական է»,- ասել է Գալստանյանի զինակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը dw.com-ի հետ զրույցում:

Արքեպիսկոպոսի հարաբերություններն իշխանությունների հետ վատացել էին դեռ 2020 թվականին ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, նա սկսել էր ակտիվորեն քննադատել Փաշինյանի քաղաքականությունը ղարաբաղյան կարգավորման հարցում, ելույթ ունենալ ընդդիմության հակակառավարական հանրահավաքներում աստիճանաբար շարժվելով դեպի քաղաքական առաջնորդություն։

2024 թվականի գարնանը բողոքի շարժման ընդլայնմամբ խստացան նաև Գալստանյանի պահանջներն իշխանություններին։ Մայիսի 9-ին Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած առաջին և դեռ ամենախոշոր հանրահավաքում Գալստանյանն առաջին անգամ պահանջեց գործող վարչապետի հրաժարականը: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանը մտադիր չէ կատարել այս պահանջը, Գալստանյանը խոստացավ նրան տապալել հաշված օրերի ընթացքում, սակայն այդ խնդիրը ևս դեռևս մնում է անկատար։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը քաղաքական ասպարեզում եկեղեցու հիերարխի հայտնվելը որպես բողոքի առաջնորդ համարում է երկրում քաղաքական ընդդիմության ապալեգիտիմացման հետևանք։

«Քաղաքական ընդդիմությունը բավարար լեգիտիմություն չունի մարդկանց մոբիլիզացնելու համար, նույնիսկ, եթե կա բողոքի պահանջ: Երկրորդ պատճառն այն է, որ վերջին տարիներին հասարակությունը կորցրել է վստահությունը բոլորի նկատմամբ, և շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր ունեն այնքան բավարար հեղինակություն, որ մարդիկ հետևեն նրանց, իսկ Բագրատ Գալստանյանը նման մարդկանցից մեկն է»,- ասել է նա։

Մեկ այլ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է դրա հետ. երկրում քաղաքական համակարգն այնքան է ապալեգիտիմացված, որ եթե բողոքի շարժումը ղեկավարի որևէ մեկը «քաղաքական կոհորտայից», ապա փողոցում մարդկանց թիվը կնվազի, այլ ոչ թե կավելանա։ «Հետևաբար, մարդիկ առաջնորդներ են փնտրում քաղաքական միջավայրից դուրս, իսկ նման կերպարներ են եկեղեցականները»,- ասել է նա dw.com-ի հետ զրույցում։

Հայաստանում ներկայիս բողոքի շարժման ուժեղացումը հանգեցրել է ներկայիս քաղաքական էլիտայի և եկեղեցու միջև կոնֆլիկտի սրմանը, այն աստիճանի, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին անվանել է «ազդեցության գործակալ»։ Իշխանությունները  չեն էլ հերքում կոնֆլիկտը և խոստանում են օգտագործել պայքարի առկա բոլոր գործիքները։ 

Գալստանյանի Փաշինյանին «հաշված օրերում» տապալելու խոստումից անցել է ավելի քան երկու ամիս, ընդդիմադիր շարժման համախոհների թիվը նկատելիորեն նվազել է, սակայն արքեպիսկոպոսը մտադիր չէ հանձնվել: Հունիսի 17-ի հանրահավաքում նա հայտարարել է երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների հերթական փուլի մասին խոստանալով նոր թափ հաղորդել շարժմանը նրա վերակազմակերպմամբ։

Բողոքի ակտիվության անկումը հաստատվում է հենց ընդդիմության գործողություններով, հանրահավաքներ այլևս ամեն օր չեն անցկացվում, իսկ քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այդ թվում Երևանում փողոցներ փակելը, լուրջ վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար։ 
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բողոքի ակցիայի մասշտաբների կրճատումը բացատրում է մարդկանց ուռճացված սպասումներով։

«Երբ շարժումը տեղափոխվեց Երևան, սպասելիքները շատ մեծ էին, շատերն ակնկալում էին, որ մեկ օրում կամ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի հասնել իշխանափոխության: Որոշ մարդիկ հոգնել են երկարատև պայքարից: Բացի այդ կա պետական ճնշումը, մարդկանց վախեցնելու մեխանիզմներ են կիրառվում, որպեսզի նրանք չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին»,- պարզաբանել է Դանիելյանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ թվարկել է այն սխալները, որոնք կարող էին բողոքի ակցիայի մարման պատճառ դառնալ:

«Սա 2018 թվականի քաղաքական տեխնոլոգիաների կրկնօրինակն էր՝ երթեր, փողոցներ փակել, չարի անձնավորում ի դեմս Փաշիյանի, և բարու անձնավորում ի դեմս Գալստանյանի: Բայց կա մի բազային խնդիր: Հանրահավաքների գաղափարախոսությունը զուտ բացասական է, չկա դրական ծրագիր, այսինքն հարցի պատասխան, իսկ թե ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո»,- նշել է նա։

Փորձագետը, սակայն, կոչ է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե անգամ այս շարժումը մարում է, այն, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ Հայաստանում բողոքի մասշտաբները  գնալով ընդլայնվում են, իսկ ընդդիմության նկատմամբ պահանջարկը մեծանում է։ «Դա շատ ավելի լայն է, քան այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընդդիմության ակցիաներին»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Գրավվել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը․ պատմության այս օրը (17 մայիս)Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո ՃՏՊ ԵրևանումՇինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլուզելու, խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի մայիսի 21/22 -ին Բարձր փոխարժեքներ են սահմանվել «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Ի՞նչ վիճակում են 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներըՏարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Կամո Ցուցուլյանը՝ Տիգրանի անհետացման մասինԵրկուշաբթի օրվա անջատումների հասցեներըՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ» Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի․ «Հրապարակ» Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ» Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱրագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Մայիսի 15-16-ը բացահայտվել է 136 հանցագործություն․ հայտնաբերվել է 10 հետախուզվող Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության․ Կայա Կալլաս Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի մասինՀնդկաստանը մտածում է կրճատել Պակիստանի ջրամատակարարումը Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը Տիրանայում Հռոմի պապն առաջարկել է Վատիկանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Զելենսկու գրասենյակը նկարագրել է Կիև-Վաշինգտոն բանակցությունները Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Սանիո ընկերություն
Ամենադիտված