Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամերիկյան պուդել Փաշինյանը ցատկել է «Բատկայի» վրա. շուտով Պուտինի վրա կհարձակվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիվանագիտական սկանդալ է Բելառուսի և Հայաստանի միջև, Երևանը «խորհրդակցությունների համար» հետ է կանչել Մինսկում իր դեսպանին, որից հետո Բելառուսի ԱԳՆ-ն է սիմետրիկ արձագանքել, գրում է politnavigator.net-ը։

Սկանդալի պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նրան դուր չի եկել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսին այցելել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևին գովաբանել է «վերադարձված» Արցախի համար խոստանալով վերականգնման հնարավոր օգնություն։ Փաշինյանն ասել է, որ Երևանը կարող է փոխել իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, եթե Լուկաշենկոն ներողություն խնդրի Հայաստանից, կամ Բելառուսը լքի այդ կազմակերպությունը։ Բայց «Բատկայի» նկատմամբ պահանջներն արդարացի կլինեին, եթե Փաշինյանն ինքը ժամանակին ճանաչեր Ղարաբաղը որպես հայկական, այլ ոչ թե հանձներ այդ չճանաչված հանրապետությունը։

Մեկնաբանները Մինսկից Հայաստանի վարչապետի պահվածքը հիստերիկ են որակավորել։ «Նա փորձում է հայ հասարակության ուշադրությունը ներքաղաքական օրակարգից փոխել միջազգային խնդիրների վրա։ Տվյալ դեպքում դա արվում է Բելառուսի հետ հարաբերությունների սրման միջոցով և Փաշինյանն անցել է ուղիղ վիրավորանքների»,- ասել է քաղաքագետ Վադիմ Գիգինը։

«Սա դժվար թե օգնի Փաշինյանին, նրա խնդիրը Լուկաշենկոն, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն, նրա հիմնական խնդիրը հայ ժողովուրդն է, որը չի ցանկանում, որ երկիրը մասնատվի իր արկածախնդիր քաղաքական սալտոների արդյունքում»,- կարծում է քաղաքագետն Ալեքսեյ Դզերմանտը:

«Փաշինյանն ուսապարկով եկավ իշխանության, ամեն ինչ արեց պատերազմ հրահրելու, ապա այդ պատերազմում պարտվելու համար: Այժմ նա փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա: Դա կոչվում է հիստերա»,- բացատրել է հեռուստալրագրող Գրիգորի Ազարենոկը:

RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն էլ կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է բորբոքել «Բելոմայդան» Մինսկում։ «Մոտ մեկ տարի անց Բելառուսի նախագահական ընտրություններն են։ Իզուր չէ, որ հայ սորոսի սանը իր հիստերիայի մեջ է ներքաշել հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Բելառուսին»,- ասել է նա։

Ռուս մեկնաբանները համաձայն են, որ Փաշինյանը գործում է Միացյալ Նահանգների թելադրանքով: «Ամերիկացիների հետ խորհրդակցելուց հետո Փաշինյանը հարձակվեց Կրեմլի վստահված անձի վրա։ ՀԱՊԿ, Բելառուս, հաջորդ թիրախն ակնհայտորեն լինելու է Ղազախստանը, իսկ հետո Չինաստանը։ Պետք է աշխարհին հասկացնել, որ Փաշինյանը խելքը կորցրել է»,- ասել է քաղաքագետ Մաքսիմ Ժարովը։

«Իրականում նա անում է այն, ինչ իրեն հրամայված է։ Դա ասվել է հենց ԱՄՆ պատվիրակության ժամանումից հետո։ Նա դեռ վախենում է թաթը բարձրացնել նախագահ Պուտինի դեմ, բայց դա ևս տեղի կունենա»,- կանխատեսել է վերլուծաբան Մարատ Բաշիրովը։

«Հայաստանի ղեկավարի կողմից հակառուսական հայտարարությունների և գործողությունների ակտիվացումը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո։ Ըստ երևույթին, այնտեղ գաղտնի պայմանավորվածություն է եղել: Ամեն ինչ գնում է դեպի այն, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԵվրԱզԷՍ-ից, կդառնա ՆԱՏՕ-ի գործընկեր, թեկնածու, ապա անդամ»,- իր կանխատեսումներում ավելի հեռուն է գնացել քաղաքագետ Սերգեյ Մարկովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է․ ԷրդողանԴժվարին ժամանակ է ապրում Եկեղեցին, անկախ Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ․ Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)«Շնորհակալ ենք, բայց մեզ քո լավությունը պետք չէ»․ հայկական ողբերգության արտացոլանքը. Վահե ԴավթյանԱՄՆ մի շարք նահանգներում անոմալ շոգն առնվազն 27 մարդու կյանք է խլելԱյսօր դիրքերից պետք է տուն իջներ. Սոթքում հրազենային վիրավորումից մահացած Սարգիսի մայրը չի հավատում, որ որդին ինքնասպան է եղել (տեսանյութ)Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի Իրանի պատվաբեր առաջարկը մերժեցին. Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆի հուշերիցԱՄՆ-ն եռանդով է «կպել» Հայաստանին. Զախարովան՝ ամերիկացիների երևանյան այցերի մասինԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծըԱյլևս ՔՊ-ն է Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը․ Դանիել ԻոաննիսյանՊենտագոնի ղեկավարն ու ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց են ունեցել«Հայ ժողովրդի պատմություն» առարկան վերանվանվել է «Հայաստանի պատմություն». դա նման է, որ մարդկանց գերդաստանի պատմությունը սահմանափակվի իրենց տան հատակագծի տեխնիկական նկարագրով. ԱբովյանՀանդիպում ենք վաղը՝ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին, Հրազդանի Դրամատիկական թատրոնի շենքում․ Սրբազան պայքարՄակրոնը մտադիր է բավարարել վարչապետի հրաժարականի դիմումըՄոսկվան գոհ է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի աշխատանքից․ ԶախարովաԱզգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի․ ՀետքՀետո էլ վիրավորվում են, երբ հողատու են իրենց կոչում, բա հողատուն «պոզով-պոչո՞վ» է լինում․ ՇարմազանովԿիրանցի բնակիչներին պարտադրում են դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալուԱրցախը քթիդ տակ էր, ինչո՞ւ չճանաչեցիքԱկնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ ՄիրզոյանՀՀ փոխվարչապետներն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարինՎեհափառը երիտասարդներին հորդորել է ամուր հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն, ծառայել հայրենիքին և լինել ազգի արժանավոր զավակներՈրոնվող 34-ամյա կինն ու երեխաները հայտնաբերվել ենՀայաստանը ներքաշում են հակառուսական նախագծերի մեջ․ Զախարովան՝ հայ-ամերիկյան զորավարժության մասինԵրևանում և մարզերում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՎրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Թրամփին. ԿրեմլՕձի խայթոցից Արտաշատի հիվանդանոց կին է տեղափոխվելՀայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը ԵԱ C դիվիզիոնում կպայքարի 5-8-րդ տեղերի համար Ում են փնտրել զորամասում կրակոց հնչեցրած անձինք․ ինչ է սպասվումԿոթիի վարչական ղեկավարը՝ 20-ամյա Արմեն Մամյանի մասինՄահացել է Մուշեղ Սաղաթելյանը2 ժամ 45 րոպե ջո՞ւր եք լցրել․ իրավիճակը սրվեց նիստի ժամանակ Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին «Մահացու օգնություն». Bloomberg-ը հայտարարել է, որ Չինաստանը մշակում է Ռուսաստանի համար իրանական Shahed-ի նման անօդաչու թռչող սարքԾանոթ ու միաժամանակ անհայտ … Թաջ-Մահալ2-ամյա երեխա է մահացել25-ամյա երիտաuարդը uպանել է մանկության ընկերnջը (տեսանյութ) Газета.ru պնդում է, որ ՌԴ իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերին արգելափակել YouTube-ը «Իլհամը կորոշի, ոչ թե ես»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասինԲոլորն էլ տեղյակ էին, որ կացարանում վառարան կա տեղադրված․ նոր մանրամասներ (տեսանյութ)«Վրաստանը խելքի է եկել, իսկ Փաշինյանը Հայաստանն անդունդն է քաշում» «Քաղաքագետ Միխայլով. ԱՄՆ-ն Ուկրաինայի նման զինում է Հայաստանին, իսկ հետո «կմանրի»» Քանի տարով դատապարտվեց Ռաշիդ ԲեգլարյանըՏրամվայի բախման հետևանքով կա 1 զոհ, 7 վիրավորՌուսաստանը մտահոգված է ԵՄ դիտորդական առաքելությունից Փաշինյանն ուզում է վերահսկել Արցախի ուժայիններին Պադավատապետության պերճանքն ու թշվառությունը Մակրոնը Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ՊԵԿ-ը զգուշացնում է․ վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է Ադրբեջանական դատարանում շարունակվում է հայազգի գերի Ռաշիդ Բեգլարյանի գործով դատավարությունը
Ամենադիտված