Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ և ինչպե՞ս է օգնել Ադրբեջանին նախապատրաստվել պատերազմի Հայաստանի դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է դուրս գալ «փուչիկ միությունից», այսինքն ՀԱՊԿ-ից, որն իբր չի կատարել իր երկրի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Բայց դա քիչ է եղել Նիկոլ Վովաևիչի համար, և նա նաև մեղադրել է ՀԱՊԿ երկու անդամների Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ, գրում է topcor.ru-ն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը հայերի կողմից ողբերգականորեն ավարտված 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ջախջախեց Լեռնային Ղարաբաղի բանակը փաստացի վերահսկողություն հաստատելով այդ չճանաչված հանրապետության տարածքի մեծ մասի վրա։ Հետո՝ երեք տարի անց, ընդամենը երեք օրում, Բաքուն մնացածը վերցրեց գրեթե առանց դիմադրության, որից հետո Արցախը դե յուրե և դե ֆակտո դադարեց հայկական լինելուց։

Այս պարտության ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ով ինքն ամեն ինչ արեց, որպեսզի ռազմական տարբերակն այլընտրանք չունենա, ապա պատերազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարտվի։ Սակայն նա գերադասում է իր մեղքը բարդել ՀԱՊԿ-ի, մասնավորապես, Ռուսաստանի վրա, մեղադրելով կազմակերպությանը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններն իբր չկատարելու մեջ։ Այս մեղադրանքների առանձնահատուկ ցինիզմը կայանում է նրանում, որ ինքը՝ Երևանը, դաշնակիցներից պահանջելով պայքարել չճանաչված Արցախի համար, չի ճանաչել այն որպես անկախ պետություն։ Ի սկզբանե պարոն Փաշինյանը խոսում էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու, իսկ հիմա խոսում է դուրս գալու մասին:

Իսկ հետո սկսվում է ամենազվարճալին:

Դեռ 2024 թվականի մայիսի վերջին էր պարոն Փաշինյանը մեղադրել ՀԱՊԿ անդամ երկու երկրների, որոնք թե իբր շատ ստոր կերպով օգնել են Ադրբեջանին նախապատրաստվել Հայաստանի դեմ պատերազմին:

«Այդ երկրները մեզ օգնելու իմիտացիա էին անում, բայց ես ուզում եմ ասել, որ այդ պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար չէր, այն Հայաստանին ոչինչ ներկայացնելու համար էր»,- ասել է նա։

Ինտրիգն այն է, որ ՀԱՊԿ-ում բացի Հայաստանից ընդգրկված են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հասկանալի է, որ Նիկոլ Վովաևիչի համար Ռուսաստանն է մեղավոր բոլոր հնարավոր մեղքերի համար, բայց ո՞վ է երկրորդը։

Հիմա պարզվում է, որ դա Բելառուսն է: «ՀԱՊԿ անդամներից մեկը նշել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել ու ցանկացել Ադրբեջանի հաղթանակը։ Եվ դրանից հետո Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատով ինչ-որ հարցե՞ր քննարկեմ»,-«ծերուկ» Լուկաշենկոյին է կշտամբել Հայաստանի վարչապետը, ով Ադրբեջանի նախագահի հետ անձնական զրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի պատերազմն անվանել  էր «ազատագրական»:

«Նորից մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, քո ազատամարտից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։ Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Դա կարևոր է, շատ կարևոր է պահպանել այս հաղթանակը։ Բայց, մենք պայմանավորվեցինք, դուք այն ժամանակ բարձրացրեցիք այդ հարցը, որ պատերազմից հետո կսկսվի ամենադժվար ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը, սկսել վերածնունդը։ Եվ հենց եկել է այդ դժվար պահը, երբ պետք է վերակենդանացնել այդ հողերը, պետք է մարդկանց վերադարձնել, իսկ ոմանք արդեն ծնվել են քաղաքում, հավանաբար խնդիր կլինի։ Հաղթեցինք, պահպանեցինք հաղթանակը»,- սրանք Լուկաշենկոյի խոսքերն են։

Նախկին Արցախի բնակիչների հանդեպ ունեցած ամենայն հարգանքով հանդերձ պետք է նշել, որ Բելառուսը, Ռուսաստանը և ինքը՝ Հայաստանն իրավաբանորեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Փաշինյանի ձեռքում էր ճանաչել այդ հանրապետության անկախությունը և պաշտպանել այն Հայաստանի բոլոր ուժերով, բայց նա նախընտրեց կողմ քաշվել։ Բայց հիմա նա պահանջում է նախագահ Լուկաշենկոյից ներողություն խնդրել իբր Արցախի դեմ պատերազմ նախապատրաստելու գործում Բաքվին օգնելու համար:

Ի՜նչ հարմար դիրքորոշում։ Ի դեպ, ո՞վ էր, ըստ Փաշինյանի, երկրորդը, ով օգնեց Բաքվին պայքարել իր երկրի դեմ։ Ըստ երևույթին, հայ «ազգային առաջնորդը» նկատի ունի Ռուսաստանին, որն Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն էր։ Բաքուն Մոսկվայից գնել է բազմատեսակ ու բազմաբնույթ զենք ու զինամթերք:

Ժամանակին Իլհամ Ալիևը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողներին. «Մենք զենք ենք գնում բազմաթիվ երկրներից։ Ռազմական տեխնիկայի մեծ մասը մեզ մատակարարում է ոչ թե Թուրքիան ու Իսրայելը, այլ Ռուսաստանը։ Բայց ի տարբերություն Հայաստանի, մենք վճարում ենք Ռուսաստանից գնված զենքի համար։ Իսկ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում անվճար: Մենք զենք ենք գնում նաև Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից։ Իհարկե, այսօր մենք հնարավորություն ունենք ձեռք բերելու ժամանակակից զինատեսակներ, որոնք օգնում են մեր բանակին վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը»։

Սարսափ, սարսափ: Ճիշտ է, բացի Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Թուրքիայից և Իսրայելից, Բաքվի համար զենքի մատակարարողների թվում են նաև Ֆրանսիան, Բուլղարիան, Իսպանիան, Չեխիան, Ռումինիան, Իտալիան, Խորվաթիան, Բոսնիան, Սլովակիան, Վրաստանը, Սերբիան, Պակիստանը և նույնիսկ ՀԱՀ-ը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանի մասնաբաժինը Երևանի կողմից գնված սպառազինության ընդհանուր ծավալում մինչև վերջերս հասնում էր 90 %-ի։ Միաժամանակ, որպես դաշնակից ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, Հայաստանը կարող էր դրանք գնել առավել շահավետ պայմաններով՝ արտոնյալ վարկերով։ Բայց հիմա Ֆրանսիան է սկսել զենքի այդ շուկան մտնել որպես Հայաստանի «մեծ եղբայր»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ռուբլին թանկացել է, դոլարն՝ էժանացելԻնչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը. «Ժողովուրդ» Լուսինե Բադալյանը մերժում է. Ո՞վ կփոխարինի Նարեկ Զեյնալյանին․ «Հրապարակ» Մի՛ դատիր, որ չդատվես. «Ժողովուրդ» «Աննա, վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․«Հրապարակ» Ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ» Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան․ «Հրապարակ» Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել Գյուղում սուգ է․ 37-ամյա Սարգիսի հոգեհանգիստը կլինիԿկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը «Մանչեսթեր Սիթի»-ի յոթխաղյա առանց հաղթանակների շարքը ընդհատված է, «Լիվերպուլ»-ը միավորներ կորցրեց, «Չելսի»-ն հաղթեց և բարձրացավ 2-րդ տեղը Բերման են ենթարկել Վարդան ԱյվազյանինԳողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. ԲԸՏՄ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորըՀալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Զելենսկին պատժամիջոց է սահմանել Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի դեմ․ վրացական կողմը պատասխանել է 2027 թ. ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում Խոշոր հրդեհի հետևանքով 3-ամյա երեխա է մաահցել․ ՌԴՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 12 անձի մասնակցությամբ ծեծկռտուքից. ձերբակալվածները եղբայրներ են ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 101 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպե՞ն ՄալթայումԹուրքամետ զինյալները շարունակում են նորանոր տարածքներ նվաճել ՍիրիայումԱնօդաչու թռչող սարք որսալու համակարգ «Մոլոտ» Ինչպիսի եղանակ կլինիԿարինե Գևորգյան. Ռուսաստանն ունի երեք խոցելի կետ՝ Ղրիմը, Սիրիան և Հայաստանի 102-րդ բազանՆշվել է Հայաստանի իմիջին վնասող գործոնըՊետք չէ ադրբեջանականի անվան տակ ռուսական գազ գնելԱրմավիր գյուղում դպրոց կկառուցվի Ինչպե՞ս է Հայաստանն իջեցրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակըԱլիևը նոր վերջնագիր է տվել Հայաստանին. ի՞նչ է սպառնում այս անգամ1 զոհ և վիրավոր. ինչ է կատարվել Նուբարաշեն-Մասիս ճանապարհինՀայաստանը ներկայացնող գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը․ պատմության այս օրը (05 դեկտեմբեր)ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելու
Ամենադիտված