Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ մղել, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը։ Նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին հայտարարել է, թե ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ։ «Նախորդ տարին սկսել ենք ակադեմիական քաղաքի նպատակադրմամբ և ցանկությամբ, իսկ տարին ավարտել ենք քաղաքի հաստատված հայեցակարգով, ծրագրի իրականացման համար ստեղծված ու ինտենսիվ աշխատող հիմնադրամով, լավագույն նախագծող ընկերություններից մեկի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքով, որը կավարտվի առաջիկա մեկ ամսում»,- ասել է նախարարը:

Այժմ էլ, ըստ Անդրեասյանի, ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային նախագծի, քաղաքաշինական զարգացման կառավարման ու ֆինանսավորման համակարգի ուղղությամբ։ «Ունենք վստահություն, որ «Ակադեմիական քաղաքը» դառնալու է մեր հանրությունը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը»,- ասել է նա։ Ըստ էության, նախարարի ողջ ասածի մեջ իրականության հետ կապ ունի միայն հանրությանը վերափոխելու գործող իշխանությունների ծրագիրը։ Հատկապես տարօրինակ է նայվում, որ գրեթե բոլոր բուհերի, քաղաքների, մասնագետների, դասախոսների հակազդեցության և քննադատությունների տարափի ներքո գործող իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել «Ակադեմիական քաղաքի» իրենց ծրագիրը։ Այն չափազանց կարևոր շերտեր ունի իր մեջ և առաջին հերթին ուղղված է հենց հայ հասարակությանը վերափոխելուն, բայց... ոչ դրական ուղղությամբ։

Անդրեասյանն ինքն էլ պնդում է, որ մինչև 2030 թվականը բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ դրանց տեղակայման ծրագիրը ձևակերպվել է օրենքի տեսքով, ենթակա չէ հետագա քննարկման, և Հայաստանում այսուհետև կրթությունը լինելու է կենտրոնացված մեկ տեղում. սա առաջին հերթին նպատակ ունի կրթական ամբողջ համակարգը մեկտեղել մեկ հարկի տակ, ու թեպետ անվանապես տարբեր համալսարաններ և ինստիտուտներ ունենալու են իրենց առանձին ռեկտորներն ու իբր ինքնակառավարող մարմինները, բայց, հաշվի առնելով, որ գտնվում են մեկ միջավայրում, դուրս բերված Երևան քաղաքից, լրջորեն վերահսկվելու են ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունների, այլև «Ակադեմիական քաղաքը» նրանց պարտադրած արևմտյան հովանավորների կողմից։ Կրթական բարեփոխումների նպատակը իշխանությունը ներկայացնում է իբր ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ցանկություն, բայց «Ակադեմիական քաղաքում» կրթություն ստացող երիտասարդները առաջին հերթին պատրաստվելու են Արևմուտքում աշխատելու, այլ ոչ երկրի ներքին ներուժի զարգացման համար։ Լավագույններին արևմտյան հիմնադրամներն ու կառույցներն, իհարկե, բարձր վճարվող աշխատանքի խոստումներով կտանեն Հայաստանից՝ այդ կերպ լրջորեն ցնցելով հայկական կրթության՝ առանց այն էլ ցնցված հիմքերը։

Նախատեսվում է, որ «Ակադեմիական քաղաքը» կառավարվելու է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կրթական ամբողջ գործը փաշինյանական իշխանությունը ցանկանում է հանձնարարել Արևմուտքին, առանց այլևայլության։ Մյուս կողմից՝ «Ակադեմիական քաղաքը» նպաստելու է արտագաղթին, բամաթիվ մեծ ու փոքր քաղաքների հայաթափմանը։ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում, Կապանում գտնվող բուհերը կարևոր օջախներ են երիտասարդությանը տեղում պահելու, կրթություն տալու, ապա և այդ քաղաքներում իրենց կյանքը կապելու համար: Եվ ոչ միայն քաղաքներում. հարակից գյուղերից ևս հնարավորություն ունեն գնալ որևէ մեծ քաղաքում կրթություն ստանալու։ «Ակադեմիական քաղաքի» կորպուսներում սովորող երիտասարդները լրջագույն ֆինանսական խնդիրների են բախվելու։

Մի մասն ընդհանրապես ստիպված է լինելու հեռանալ հայրենի օջախից՝ այլևս այնտեղ բնակվելու համար չվերադառնալու հեռանկարով, շատ շնորհալի երիտասարդներ էլ զրկվելու են կրթություն ստանալու հնարավորությունից։ Մայրաքաղաք Երևանը բեռնաթափելու անվան տակ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը փորձարկում է ապագայի կրթական համակարգի վերաձևումների համար։ Իսկ ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը։ Ինչու՞ Երևանում չլինի. միջազգային ասպարեզում նման օրինակ չկա։ Ըստ ոլորտի մտահոգ մասնագետների, «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը ոչնչացնում է ազգային ավանդույթներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև զրկում է երկիրը տեխնիկական և հումանիտար ոլորտների ապագա մասնագետներից։

Ուսանողությունն ու դասախոսները շարունակում են ստորագրահավաքն ընդդեմ «Ակադեմիական քաղաքի», բայց միայն մեկերկու բուհի, կամ մի խումբ ուսանողների ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է ոչ միայն ուսանողության և դասախոսների, այլ նաև ողջ հանրության լուրջ հակազդեցությունը։ Առանց այն էլ պատերազմից հետո ծանր վիճակում գտնվող պետությանը և նրա կրթությանը նման հարված հասցնելը ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու։ Այս ծրագիրը հայկական բարձրագույն կրթության ավանդույթների վերացման ակնհայտ նպատակ ունի։ Կարճ ասած՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը հայ ժողովրդին պապուական ցեղի վերածելու ճանապարհն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասինՀզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Մենք հնարավորություն ունենք նվաճելու երեք տիտղոս, և դա մեր նպատակն է․ Ֆլիկ Թրամփը Պուտինին և Զելենսկուն կոչ է արել հանդիպել Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին. Փայլան Զորականի բնակիչն ականի պայթյունից վիրավորվել է Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Բախվել են «Infiniti» ու «Mercedes»-ը․ էլեկտրասյուն է կոտրվել․ վիրավnր կաՀոլիվուդյան աստղերի անվտանգությունը. ովքե՞ր են պաշտպանում Մեգան Մարքլին, Բեյոնսեին և մյուս հայտնիներին (լուսանկար) Օդի ջերմաստիճանը կբարձրանաԿուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է․ Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից Արտակարգ դեպք․ պատշգամբի փլուզման հետևանքով կին է ընկել լվացք փռելիս Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Էրդողանը հաջորդ ամիս կմեկնի Ադրբեջան Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը Թրամփը «չեղարկել» է Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանում վրդովված են ԵՄ առաքելության կողմից հայոց ցեղասպանության մասին հիշատակումը հեռացնելուցՌուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրուշկո. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելություններըՉինաստանն ինը ամիս անց միայն դեսպան է նշանակել Հայաստանում «Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորինԱնպաշտպան «քաղաքացու» օրը Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել Հայաստանում նշել են ցեղասպանության 110-ամյակը Ռեալը հայտարարություն է արել եզրափակչում իր մասնակցության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից մահացու վթարի է ենթարկվել հղի կին. պատմության այս օրը (26 ապրիլ)Իրանի նախագահը ֆուտբոլ է խաղացել Իսկ ինչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռ Ադրբեջանի բանտերում են․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Կալլասին ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար․ Տիգրան Աբրահամյան Հաագայի դատարանը մերժել է Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջները Ապրիլի 28-ի անջատման հասցեներըՈղբերգական դեպք՝ Երևանում․ կինը ողջ է, տղամարդուն չի հաջողվել փրկելԵրբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ»Չինաստանի նորանշանակ դեսպանն այսօր ժամանել է Երևան Բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայում«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»Օդերևութաբանները զգուշացնում են՝ ձյուն կտեղա. ՌԴՄոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»Ուժգին ցնցումներ՝ տարածաշրջանումՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»Երեկ զոհված Արթուրը տան միակ որդին էր․ մանրամասներՀայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Ռեստարտի կարիք կա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է նախորդ տարվա 12.4%-ի համեմատ. «Ժողովուրդ» Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ «Հրապարակ»
Ամենադիտված