Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը. «Ազատություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի իրադարձություններից երկու օր անց իշխանությունը մեղադրում է Բագրատ սրբազանին՝ պետական պաշտոնյաների նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։

«Կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է Ազգային ժողովի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ կաթողիկոսի օրհնությամբ», – ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանը գրում է՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի կողմից կաթողիկոսի և Բագրաստ սրբազանի հասեցին հնչող այս լուրջ մեղադրանքներին, մինչև այս պահը իրավապահ մարմինները մահափորձի հոդվածով քրեական վարույթ չեն նախաձեռնել և որևէ կասկածյալ չեն ներգրավել։

Պետական պաշտոնյաներին գտնելու և նրանց նկատմամբ մահափորձ իրականացնելու հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն արել է այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը պրոֆեսիոնալ որակում ոստիկանների գործողությունները, երբ դրանց հետևանքով ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Մեր այս հարցը իշխող խմբակցության քարտուղարը անհանգստացնող որակեց:

«Հատկապես եթե այդ հարցադրումը «Ազատություն» ռադիոկայանից է հնչում, ես որոշակի անհանգստություններ ունեմ այս իմաստով: Այն իմաստով, որ հարցադրում է հնչում բացառապես ոստիկանական գործողությունների երևակայական անհամաչափության մասին: Ես ակնկալում եմ, որ հարցադրումներ կհնչեն, թե ինչպե՞ս է եղել, որ պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է տեղի ունենում Հայաստանի պետականության վրա՝ կաթողիկոսի օրհնությամբ: Ես չեմ հասկանում, հարգելի լրագրողներ, չե՞ք ուզում հարցնել, հարցումներ ուղարկել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներին: Սա Հայաստանի լրատվամիջոցների լրագրողներին պետք է հետաքրքրի ճեպազրույցի ընթացքում, և այս հարցերն են առաջին հերթին հարցերը. էդ, որ քարերը մանրացնում են, էդ, որ Բագրատն ասում է՝ սիրելի ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանների գլխին, Բագրատն է տալիս», – հայտարարել է Հովհաննիսյանը:

Քննչականը քրեական գործը հարուցել է զանգվածային անկարգությունների հոդվածով ու հայտարարել, որ աշխատում են դրանց կազմակերպիչներին հայտնաբերելու, նույնականացնելու ուղղությամբ։ Բայց մինչ այս պահը չի հայտարարվել գործի շրջանակում ենթադրյալ կասկածյալների անունները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ անձամբ Բագրատ սրբազանի կողմից քարեր նետելու մասին որևէ հիշատակում չկա։

Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը՝ փաստեր ներկայացնել, թե իբր ինքը «պլանավորել է գտնել ու մահափորձ կազմակերպել պետական պաշտոնյաների նկատմամբ»։

«Սա լուրջ մեղադրանք է, և մինչև երկուշաբթի, եթե իրենք փաստեր չներկայացրեցին, իրավական գործընթացով իրենց ստիպելու եմ, որ ներկայացնեն և ստիպելու եմ, որ ներողություն խնդրեն՝ իր բոլոր հետևանքներով։ Սա արդեն լուրջ մեղադրանք է, և ամբողջ հետևանքները պետք է կրեն էդ մարդիկ», – նշել է Գալստանյանը:

Արձագանքելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած մյուս մեղադրանքին, թե իբր արեքեպիսկոպոսը քար է նետել ոստիկանի վրա, Բագրատ Գալստանյանն ասաց. «Ով անունով նման մեղադրանքներ է ներկայացնում և փաստեր կներկայացնեն, շատ լավ, մինչև երկուշաբթի ժամանակ ունեն, իրավական դաշտում իրենք պետք է ամենածանր հետևանքներով պատասխան տան»։

«Այնքան երազանքներ ուներ Հովհաննեսս, երազում էր տասը երեխա ունենալու մասին». Հովհաննես Եղիազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավորԷրդողանի նուրբ ակնարկներըԿրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 3 վիրավnրների մեջ կա երեխա ՔՊ-ում տարաձայնությունները գնալով խորանում են Անպատասխանատու իշխանությունների անպատասխանատու ուտոպիան. «Փաստ»Հայաստանում խոցելի համակարգ է ստեղծվել. Կարապետյան Ռուբլին այսօր թանկացավ «Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է». «Փաստ»Կանադայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԹուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Աբրահամյան Օգոստոս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերըԱռաջարկվում է համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին. «Փաստ»Ի՞նչպես է ընթացել աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցի ամենամյա բիզնես ֆորումը. «Փաստ»«Իմ տղեն էդ քայլին չէր գնա»․ մայրը պնդում է՝ որդուն սպանել են (տեսանյութ)Արկածախնդրության հետևանքներն ու «ինքնիշխանության» քպական պատկերացումները. «Փաստ»«Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի». «Փաստ»Իշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել. «Փաստ»«Իմնեմնիմի»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Հրապարակ» Տիկնոջ ներկայությամբ Փաշինյանին «հողատու» անվանած Դերմոյանը շարունակում է մնալ միակ մեղադրյալը. «Ժողովուրդ» Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը. «Փաստ»Պատրաստվում են վերակազմավորել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական տարբեր գերատեսչություններ. «Ժողովուրդ» 170 մլն դրամ՝ բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է․ ԷրդողանԴժվարին ժամանակ է ապրում Եկեղեցին, անկախ Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ․ Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)«Շնորհակալ ենք, բայց մեզ քո լավությունը պետք չէ»․ հայկական ողբերգության արտացոլանքը. Վահե ԴավթյանԱՄՆ մի շարք նահանգներում անոմալ շոգն առնվազն 27 մարդու կյանք է խլելԱյսօր դիրքերից պետք է տուն իջներ. Սոթքում հրազենային վիրավորումից մահացած Սարգիսի մայրը չի հավատում, որ որդին ինքնասպան է եղել (տեսանյութ)Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի Իրանի պատվաբեր առաջարկը մերժեցին. Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆի հուշերիցԱՄՆ-ն եռանդով է «կպել» Հայաստանին. Զախարովան՝ ամերիկացիների երևանյան այցերի մասինԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծըԱյլևս ՔՊ-ն է Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը․ Դանիել ԻոաննիսյանՊենտագոնի ղեկավարն ու ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց են ունեցել«Հայ ժողովրդի պատմություն» առարկան վերանվանվել է «Հայաստանի պատմություն». դա նման է, որ մարդկանց գերդաստանի պատմությունը սահմանափակվի իրենց տան հատակագծի տեխնիկական նկարագրով. ԱբովյանՀանդիպում ենք վաղը՝ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին, Հրազդանի Դրամատիկական թատրոնի շենքում․ Սրբազան պայքարՄակրոնը մտադիր է բավարարել վարչապետի հրաժարականի դիմումըՄոսկվան գոհ է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի աշխատանքից․ ԶախարովաԱզգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի․ ՀետքՀետո էլ վիրավորվում են, երբ հողատու են իրենց կոչում, բա հողատուն «պոզով-պոչո՞վ» է լինում․ ՇարմազանովԿիրանցի բնակիչներին պարտադրում են դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալուԱրցախը քթիդ տակ էր, ինչո՞ւ չճանաչեցիքԱկնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ ՄիրզոյանՀՀ փոխվարչապետներն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարինՎեհափառը երիտասարդներին հորդորել է ամուր հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն, ծառայել հայրենիքին և լինել ազգի արժանավոր զավակներՈրոնվող 34-ամյա կինն ու երեխաները հայտնաբերվել ենՀայաստանը ներքաշում են հակառուսական նախագծերի մեջ․ Զախարովան՝ հայ-ամերիկյան զորավարժության մասինԵրևանում և մարզերում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՎրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ամենադիտված