Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա խաղաղության առաջարկ չէ». ՆԱՏՕ-ն արձագանքել է Ուկրաինայի հարցով Պուտինի հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ առաջարկը խաղաղ չի համարում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Պուտինի առաջարկը նշանակում է, որ «Ռուսաստանն իրավունք ունի օկուպացնելու Ուկրաինայի զգալի տարածքներ»։

«Այդ առաջարկը չի վկայում բարի կամքի մասին, այն ցույց է տալիս ռազմական նպատակներին հասնելու Ռուսաստանի ցանկությունը»,- ասել է նա։

Ստոլտենբերգը հավելել է, որ «սա խաղաղության առաջարկ չէ»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ դաշինքի երկրները կշարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Հիշեցնենք, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱԳՆ շենքում, խոսել է Ուկրաինայի հետ պատերազմից՝ ներկայացնելով Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները:

Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ վարչական սահմանների շրջանակում:

«Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առաջարկով, բայց եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն, արյունահեղության համար պատասխանատվությունը նրանցը կլինի», - ասել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է:

«Կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ: Խաղաղ կարգավորման հիմնական համաձայնագրերը պետք է ամրագրվեն միջազգային պայմանագրերում: Բնականաբար, ակնկալվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում: Միջազգային պայմանագրերում պետք է ամրագրվի Ղրիմի և Սևաստոպոլի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակը որպես ՌԴ շրջաններ։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Ուկրաինայի համար չեզոք, արտաբլոկային և ապամիջուկային կարգավիճակ, նրա ապառազմականացումն ու ապազգայնացումը», - եզրափակել է Պուտինը:

Մասկը հայտնել է, որ երկուշաբթի կներկայացվի «Երկրի վրա ամենախելացի արհեստական ​​բանականությունը» Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Audi» մակնիշի ավտոմեքենայում Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին․ Նեթանյահու Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Ավստրիայում սիրիացին, «Ալլահ աքբար» բղավելով, դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Ամերիկացի բլոգերը հայտնել է «Մասկի 13-րդ երեխային» լույս աշխարհ բերելու մասինՄեծ Բրիտանիան 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պողպատի արդյունաբերության մեջ՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի Կենդանակերպի խորագիր. ի՞նչ է ասցենդենտը եւ ինչո՞ւ է այն այդքան կարեւոր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը չի պաշտպանում Ուկրաինայի շահերը «Ռեալ»-ը կբողոքարկի Բելինգհեմի կարմիր քարտը Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ ԱՄՆ-ն Իսրայել է առաքել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի կnրուստները գերազանցում են 61 հազարը․ ՌԴ ՊՆ Թրամփը ցանկացած պահի կարող է այցելել Ռուսաստան. Պեսկով Ո՞ւմ է պատկանում պետությանը վերադարձված 14 հազար ԱՄՆ դոլարանոց Range Rover մեքենան Երվանդ Մկրտչյանը հաղթել է աթլետիկայի Բալկանյան երկրների փակ առաջնությունումՆիկոլաևում պայթյունի հետևանքով զոհվել է Ուկրաինայի Ականազերծման կենտրոնի երեք զինծառայող Ի՞նչ կարգով է աշխատող կանանց տրամադրվում հղիության և ծննդաբերության արձակուրդ Ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներինՍևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում Հայկական կինոն Բեռլինում նոր հասցե ունի Էդուարդ Սպերցյանը երբևէ բանակցություններ չի վարել թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխության շուրջԱՄՆ-ի և Բելառուսի միջև մեծ գործարք է սպասվում․ NYT Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ծաղկաձորում փորձարկվելու է էլեկտրական շչակ Վասերման. ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը կկործանեն Հայաստանը«Արևմուտքը հեռու է, իսկ Ռուսաստանը մոտ է»Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն․ կան վիրավորներ Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքըՄահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անօգնական ու վիրավոր ձիու տերը, ով գտնվում էր ՌԴ-ում, օդանավակայանից անմիջապես եկել է ձիու մոտ«Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի». Փաշինյանը արդարացրել է Հայաստանի ռազմականացումըԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. հյուրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքի մոտ էլ՝ ատրճանակ. shamshyan.comԻ՞նչ է պատմում ձերբակալված հայ բլոգերի ընկերուհին. Hraparak ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Վրաստանին ու Հայաստանին սպառնում է Թուրքիայի ու Ադրբեջանի կոնդոմինիումը Սպասվում է ձյուն, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկայումՆյու Յորքում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»-ը. պատմության այս օրը (16 փետրվար) Պատերազմից 5 տարի անց նույնականցմամբ գտնվել են եղբայրների մարմիններըԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետԲախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ Դիդդիի դեմ նոր հայցում ասվում է, որ ռեփերը գերի է պահել մի կնոջ Խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ իրականացվում է ուժեղացված ծառայություն ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Բեյրութում վիրավորվել է Լիբանանում ՄԱԿ ուժերի փոխհրամանատարը 14-ամյա տղան մեկ օրում 6 համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ է սահմանել
Ամենադիտված