Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկու գրասենյակը մերժել է Պուտինի առաջարկած խաղաղության նոր ծրագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ՌԴ նախագահի խաղաղության նոր առաջարկը չի պարունակում «իրական խաղաղության առաջարկ»։

«Հակամարտությունը լուծելու Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նոր նախաձեռնությունն իրական խաղաղության առաջարկ չի պարունակում», - ասել է Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱԳՆ շենքում, խոսել է Ուկրաինայի հետ պատերազմից՝ ներկայացնելով Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները:

Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ վարչական սահմանների շրջանակում:

«Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առաջարկով, բայց եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն, արյունահեղության համար պատասխանատվությունը նրանցը կլինի», - ասել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է:

«Կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ: Խաղաղ կարգավորման հիմնական համաձայնագրերը պետք է ամրագրվեն միջազգային պայմանագրերում: Բնականաբար, ակնկալվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում: Միջազգային պայմանագրերում պետք է ամրագրվի Ղրիմի և Սևաստոպոլի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակը որպես ՌԴ շրջաններ։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Ուկրաինայի համար չեզոք, արտաբլոկային և ապամիջուկային կարգավիճակ, նրա ապառազմականացումն ու ապազգայնացումը», - եզրափակել է Պուտինը:

TikTok-ի ստեղծողը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը. Bloomberg Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)Հուրգադայի ափերի մոտ 44 զբոսաշրջիկ տեղափոխող սուզանավ է խորտակվել. զnhերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ ենՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. ՕվերչուկՎաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ էՔաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»Թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդինՓաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքելԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին «SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»
Ամենադիտված