Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք նորանկախ պատմության և միջազգային բանակցությունների մասին ճշմարտությունը նենգափոխող և աղավաղող ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել ՀՀ-ում․ Հայ Ազգային Կոնգրես

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր, հունիսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովում եւ հերթական անգամ փորձելով կոծկելԱրցախի կորստի համար իր պատասխանատվությունն ու վարած քաղաքականության աղետալի հետեւանքները, հանդես է եկել արցախյան խնդրի պատմության ապշեցուցիչ մի նոր՝իր իսկ կողմից «կղերաֆեոդալական» կոչված վարկածով։

Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունը», որի համաձայն Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում։

Ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման եւ ինքորոշման հասկացություններին վերաբերող այդ որոշումը «սխալ է հասկացվել հայկական իրականության մեջ», որովհետև «96-ին ինտերնետ չի եղել, … էլ. Փոստ չի եղել,  սոցցանցեր չեն եղել» եւ «հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին»։ Այնուհետեւ Փաշինյանը «բացատրել» է, որ դեռ 1996-ից ի վեր Հայաստանի «կղերաֆեոդալական էլիտան», որի մեջ նա ակնհայտորեն տեղավորել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, «...Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով և նենգափոխելով»,  «...Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելո ւև պահելու համար...»։

Զարգացնելով այս «հայեցակարգը» Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը «...ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս», ըստ էության մեղադրելով Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու նպատակով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ:

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին եւ Հայ Ազգային Կոնգրեսին մեղադրել է նաեւ 2020 թվականից ի վեր  «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու, ըստ էության՝ սեփական սկզբունքներին դավաճանելու մեջ։

Այս ամենի կապակցությամբ հայտարարում ենք․

1.    Լիսաբոնի մասին Նիկոլ Փաշինյանի ստերին բազմիցս ենք անդրադարձել, սակայն, հաշվի նստելով ընդդիմախոսի հատկապես համառ բթամտության փաստի հետ, ստիպված ենք կրկնել հետեւյալը։ 1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որեւէ որոշում չի ընդունել, որովհետեւ Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ Ընդհանրապես, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, եւ ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որեւէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Ավելին, չգիտես ինչու, Փաշինյանը միշտ լռության է մատնում այն փաստը, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովը 1994 թվականին որոշում է ընդունել, որով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրավահավասար կարգավիճակ է շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ նրա ապագա վերջնական կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էության ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ;

2.    Հայաստանի կողմից կիրառված վետոյի գլխավոր արդյունքըեղել է այն, որ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ներկայացրել է Փուլային լուծումը, որում որեւէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին։ Սրա մասին Փաշինյանը նույնպես համառորեն լռում է։ Կարեւոր է հատկապես նշել, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպես բանակցությունների հիմք են ընդունել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Այն մերժվել ԼՂՀ իշխանությունների կողմից;

3.    Փաշինյանը ստում է այն մասին, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի հայտարարությունը իբր թե հասանելի չի եղել հայկական հանրության համար։ Իրականում հայտարարությունը, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը նույնպես դարձել է ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթերի մաս, 1996-ին հրապարակվել եւ լայնորեն քննարկվել է Հայաստանի լրատվական միջավայրում։ Այն, որ վեց տարի շարունակ պաշտոնապես պատասխանատվություն կրելով Հայոց պետականության համար ճակատագրական նշանակություն ունեցող Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում,  նիկոլական շրջապատում եւ ՔՊ-ական պատգամավորների միջավայրում դրան ծանոթ չեն եղել, ինչպես դա ցուցադրեց Փաշինյանը, ընդամենը վկայում է Փաշինյանի եւ նրա կուսակիցների տգիտության եւ անպատասխանատվությանմասին;

4.    Նույնքան ստահոդ են նաեւ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու մասին պնդումները։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի պնդել, թե այդ հոդվածում Տեր-Պետրոսյանն իբր պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը անհնար է, նման բան այդ հոդվածում ասված չէ։ Ավելին, 2016 թավականին հրապարակված «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրել է, որ Մինսկի խմբի վարած բանակցությունների մեջ պատշաճորեն ընդգրկվելու դեպքում, «կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը»։ Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստա՛ն է եւ վերջ» կարգախոսի ներքո տապալեց Մինսկի խմբի բանակցությունները՝ Արցախի եւ Հայաստանի համար բոլոր աղետալի հետեւանքներով։ Նույնքան ծիծաղելի են Փաշինյանի պնդումներն այն մասին, թե իբր «Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ն ասում են, թե իրենք չեն ասել ու նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնել»։ Իրականությունն այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսը միակն է, որ կողմ է եղել Մինսկի խմբի կողմից ներկայացված փոխզիջումային առաջարկների իրականացմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող եւ Հայաստանի հետ կապ չհանդիսացող տարածքների վերադարձին։ Հակառակն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացվել եւ չի էլ կարող ներկայացվել։

5.    «Պատերազմ,թե խաղաղություն» հոդվածի դրույթներին դավաճանելու եւ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու գործում Քոչարյանի եւ Սարգսյանի հետ համագործակցելու մասին խոսում է այն Փաշինյանը, որը 2007 թվականին հայտարարել էր, որ թիմակից է Տեր-Պետրոսյանին իր հոդվածի դրույթները ընդունելու պատճառով, իսկ 2015 թվականին հրապարակայնորեն մեղադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին հայ ժողովրդի դեմ գաղտնի դավադրություն կազմակերպելու եւ «Լավրովյան պլանով» Ղարաբաղից դուրս հինգ շրջանների վերադարձի հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու «հանցավոր» մտադրության մեջ։

Այս արձանագրումները շատ կարեւոր հարցեր են առաջացնում։ Դրանցից ամենակարեւորն այն է, թե արդյո՞ք մեր նորանկախ պատմության եւ միջազգային բանակցությունների մասին ճշմարտությունը նենգափոխող եւ աղավաղող,պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում։  Ինչո՞ւ է Փաշինյանը դիմել հեշտությամբ հերքվող այս ստերին եւ մանիպուլյացիաներին։ Փաշինյանի ավելի քան վեց տարվա կառավարումը Հայաստանի եւ Արցախի անվտանգությանն ավերից եւ աղետներից բացի այլ բան չի բերել։ Երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտությունների մեջ։

Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողությունները, աղավաղելով եւ ջնջելով մեր բոլոր պատմական նվաճումների մասին հիշողությունը, ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտության դաշտում։ Նրա գործողությունները, սակայն, միայն ավելի են խորացնում հակամարտությունը մեր հասարակության ներսում։ Սրա մասին վկայում են նաեւ հունիսի 12-ին նրա կողմից հրահանգված դատապարտելի, անհամաչափ ոստիկանանական գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկայում հանդես կգա հատուկ հայտարարությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեԱրցախը բռնազավթվեց, ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Վեհափառի քարոզըՀորոսկոպ. նոր 15-ամյա ժամանակաշրջան կենդանակերպի բոլոր նշանների համար Ուկրաինական հակամարտությունում ռուսական կողմի զnhերի թիվը հատում է 100 հազարը. BBCԾանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հոտո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Հրդեհ փայտե տնակում Ռուսաստանը և Հայաստանը զարգացնում են համագործակցությունը շինարարության ոլորտում՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտըՍպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին Չափից ավելի՞ դերասանություն. Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ սկսել է կասկածելիորեն ցնցվել«Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Միխայլով. Հայաստանի ընդդիմությունը կկարողանա տապալել իշխող կուսակցությանը միայն այն դեպքում, եթե միավորի ուժերըՄայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ «Ճանապարհ առանց նպատակի. Ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները»Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Ծնվել է  բանաստեղծ Դանիել Վարուժանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքը Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York PostԳագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն իրենց հնարավոր վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ համատեղ զգացմունքային հոլովակով«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՕդի ջերմաստիճանը կբարձրանաԵվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ ReutersՎանաձորում այրվել է բնակելի տնակ Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանԲացահայտվել է Թրամփի երդմնակալության գլխավոր հովանավորը Զելենսկին վախենում է խաղաղությունից. Gazeta Թրամփը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցություններից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Սա է իրական Կիրանցը. Ոսկան Սարգսյան
Ամենադիտված