Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջները նոր չեն, սկսվել են դեռևս այս տարվա սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարեց սահմանդրությունը փոխելու անհրաժեշտության մասին։

Դրանից հետո Ադրբեջանն ու Թուրքիան պահանջներ սկսեցին ներկայացնել յուրաքանչյուրն իր մասով։ Ադրբեջանն օրինակ, մինչ այսօր պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրի վկայակոչումը։ Այդ նախաբանում Հայաստանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, Թուրքիան էլ պահանջներ ունի Հայաստանի խորհրդանիշների մասով, մասնավորապես՝ պահանջելով հեռացնել Արարատ լեռը զինանշանի վրայից։

Օրեր առաջ ևս սահմանադրության փոխելու պահանջը սրվեց, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե երկու երկրների սահմանադրությունում էլ կան էական խոչընդոտներ, սակայն դրանք չեն կարող բանակցությունների մաս լինել և խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանից արձագանքեցին նախ արտգործնախարարի, ապա և նախագահ Իլհամ Ալիևի բերանով՝ պահանջելով սահմանադրությունից հանել այդ կետերը, հակառակ պարագայում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։


Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սահմանադրության փոփոխության հարցը փորձել կապել, բերել բանակցությունների սեղան, բանակցություների տորպեդահարման փորձ է։
«Ես չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու Հայաստանում»,- ասել է Փաշինյանը, հավելել, թե իրենք սահմանադրության փոփոխության մասին խոսել են դեռևս 2018-ին, 2019-ին, և օրակարգը կապված է բացառապես ժողովրդավարական բարեփոխումների հետ։

«Մենք ասել ենք, որ սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող, դա բացառապես մեր ներքին հարցն է»,- ասել է վարչապետը։

Գործող իշխանությունները չեն մանրամասնում, թե ինչ սկզբունքների հիման վրա են ցանկանում սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Մամուլում տարածված տեղեկություններն ամենևին էլ հուսադրող չեն, մինչդեռ սահմանադրությունն առաջին և ամենակարևոր խնդիր է փոփոխության, հենց ազգային բարոյականության սկզբունքների ամրագրում պետք է լինի։

Ցանկացած առանցքային խնդիր, որը դրվում է պետության և ժողովրդի առջև, ռացիոնալիզմից, բացի, նաև պետք է ազգային բարոյականության տարրեր պարունակի, հակառակ պարագայում՝ պետական համակարգի և հանրության դեգրատացումը ծանրագույն հետևանքներ է ունենալու, հենց բարոյականությունն է, որ ապահովում է պետության կենսագործունեությունը և հարատևությունը։

Զուր չէ, որ օրինակ, նույն Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, աշխարհի հզոր երկրներում կոնկրետ սկզբունքներ են դրված պետության կառավարման հիմքերում։ ԱՄՆ-ում դա քրիստոնեությունն է իր տարբեր հոսանքներով, բազմազգ Ռուսաստանում և Չինաստանում առողջ ընտանիքի մոդելը՝ զուգակցված քրիստոնեության, մահմեդականության առաջադեմ թեզերի հետ։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի նոր սահմանադրության մեջ առանձին տեղ պետք է գրավի Հայ առաքելական եկեղեցին, որը 1700 տարի ոչ միայն պահպանել է հայկական ինքնությունը, այլ նաև եղել ազգային բարոյականության փարոս հանրության համար։

Սահմանադրական փոփոխությունները, իհարկե, անհրաժեշտություն են, սակայն դրանք պետք է բխեն ոչ թե թշնամական պետությունների պահանջներից, կամ սեփական իշխանությունն ամեն գնով պահելու իշխանություների մարմաջից, այլ հենց առաջին հերթին պետության հարատևության ազգային բարոյականության սկզբունքներից։

Որոշ հասցեներում 36 ժամով ջուր չի լինիԱղմկահարույց սպանության հետքերով․ ինչպես մահացավ 64-ամյա տղամարդը Նիկոլ Փաշինյանը սեփական արևմտամետ ընդդիմությունն է սարքումԱփսոս, որ վերջին թռիչքն անավարտ մնացՀայաստանում փնտրում են տեղական մրգերի մեջ «Ռոսսելխոզնադզորի»  հայտնաբերված վնասակար ցեցին Ով է Արաբկիրի նոր թաղապետը«Գևորգը հողի տակ է մնացել, 40 օր հետո գտել ենք»․ ինչ է պատմում Գևորգ Հովսեփյանի մայրը Արսեն Աֆիյանի սպանության գործով կալանավորված կա. ով է նաԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում այցելել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին Ողբերգական վթար՝ Երևանում․ կա 3 զոհ 1 վիրավորՈւժգին երկրաշարժ՝ Տավուշում Բայդենը հեռացավ. ո՞վ կլինի դեմոկրատների թեկնածունԱյսօր Բռնցքամարտի միջազգային օրն է Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ նվաստացնելո՞ւ«National Interest. Հայաստանը սխալ շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք» «Հայաստանի մի կտորը կարող են հանձնել» Հրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաԱդրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում. Արշակ Կարապետյան Իրանում երկրաշարժ է գրանցվելԼեռնային Ղարաբաղը հայտարարվել է «անկախ վարչա-քաղաքական տարածք»․ պատմության այս օրը (22 հուլիս)Խոշոր վթար Տիգրանաշենում․ իրանական բեռնատարը, մոտ 170 մետր շրջվելով, հայտնվել է ձորում, վիրավnր կա Հայտնի է, որ ճանապարհները փակ կլինեն մեկ ամսովՀայտնի է Հովհաննես Հարությունյանի մահվան պատճառը ՆԳՆ-ն զգուշացում է տարածել Ահասարսուռ դեպք՝ Գյումրիում․ սպանել են կնոջն ու փորձել թաքցնել ճամպրուկի մեջ«Մագիստրալ» առողջարանում թունավորվածների թիվը հասել է 40-ի Նոր մանրամասներ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին․ ՊՆ Տարադրամի փոխարժեքները թանկացանԿոտայքում Hyundai Elantra-ն գլխիվայր շրջվել է․ ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխա,հոսպիտալացվել են Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 21-ինՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության օրը և վայրը Գեղարքունիքն այս իշխանությունների թեթև ձեռքով դարձել է սահմանապահ մարզ, որը գնալով փոքրանում է. Դանիելյան Իմ մանկության ընկեր, իմ ախպեր, Աստված հոգիդ լուսավորի․ Լևս Դավթյան Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք. Բագրատ Սրբազանը՝ Նորատուսում +40 °C. ռեկորդային շոգի պատճառով Թուրքական Բոդրումում հալել է ասֆալտը (տեսանյութ) Հայերը հաղթեցին ադրբեջանցիներինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել․ ԱլիևՄի քանի ժամ ջուր չի լինելուԲագրատ Սրբազանն այցելել է Գեղարքունիքի մարզ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հայտնի է Ալիսա Ասոյանի մահվան պատճառըՄահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն ՏԵՍԱՆՅՈւԹ. «Կիրանցը բաժան-բաժան արած թշնամական պատը»․ Ղազարյան Հեղափոխական լուծում. եվրոպացիները ցույց են տվել անանձնակազմ աշտարակով Leopard 2 A-RC տանկը Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է ջրահեղձ եղել. Դոն գետում 15-ամյա դեռահասի որոնումները շարունակվում են Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով Արաբկիրի ոստիկաններն անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերել են ատրճանակներ. shamshyan Սարգիս Ծատուրյան. «Աշխարհաժողով» շարժման սիմվոլիկան հիմնված է հայ ժողովրդի արժեքների և պատմական փորձի վրա Կարևոր ՌԴ տեղափոխվողների համար. նոր օրինագիծ է ներկայացվել Չարենցավանում անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներ
Ամենադիտված