Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է ԱՄՆ փոխպետքարտուղարն այցելել Հայաստան․ արձագանքներ Ռուսաստանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմի պաշտոնական լրահոսի համաձայն, նախօրեին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում երկօրյա այց կատարած ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենին։ Այս այցը ոչ միայն Հայաստանում են քննարկում, այլեւ այն բուռն քննարկման առարկա է դարձել ռուսաստանյան հարթակներում:
Ռուսական մեդիա-փորձագիտական համայնքում ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցչի այս այցը համարում են բավականին հետաքրքիր եւ ինտրիգային՝ արձանագրելով, որ, ըստ էության, Միացյալ Նահանգները փորձում է ռազմական գործընկերության մակարդակի բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունները։ Միաժամանակ նաեւ չեն մոռանում ակնարկել, թե ինչ հնարավոր գին է պահանջելու Միացյալ Նահանգներն այդ ռազմավարական գործընկերության դիմաց։


Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, օրինակ, ավելի շատ կարեւորում է այն, թե Օ՛բրայենի այցը որքանով կնպաստի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին կամ կնպաստի՞ արդյոք, թե՞ ոչ։ Նա հիշեցրել է, որ թեեւ Երեւանը հայտարարում է, թե խաղաղության համաձայնագիրը ստորագրման համար բավականին հասունացել է, սակայն Բաքվից արձագանքներն այնքան էլ հուսադրող չեն, եւ Բաքուն պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն ԼՂ-ին վերաբերող հատվածները՝ համարելով, որ այդ հատվածներով Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի հանդեպ։

Ու թեեւ Երեւանը հայտարարում է, որ համաձայնագրում ամրագրված է ինչպես մեկմեկու տարածքային ամբողջականության ճանաչումը, այնպես էլ այն, որ կողմերից որեւէ մեկը չի կարող իր ներքին օրենսդրությանը հղում տալով չկատարել համաձայնագիրը, սակայն կարծես թե Բաքվին Երեւանի այս հավաստիացումները համոզիչ չեն թվում։ Այս համատեքստում, ըստ Տարասովի, հետաքրքիր է, թե Օ՛Բրայենը կկարողանա՞ համոզել Հայաստանի ղեկավարությանը՝ վերատեսության ենթարկել Սահմանադրությունը, համապատասխանեցնել այն Ադրբեջանի պահանջներին, հանուն խաղաղության համաձայնագրի, որի «քավորությանը» ձգտում է Արեւմուտքը` հանուն իր աշխարհաքաղաքական շահերի։ Մեկ այլ ռուս քաղաքագետ՝ հայկական միջավայրում իր հակահայկական եւ պրոադրբեջանական կեցվածքով հայտնի Իգոր Կորոտչենկոն էլ կարծում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացումը պետք է դիտարկել այն նույն գծի մեջ, ինչը որ ներկայում որդեգրել է Հայաստանը` իր արտաքին քաղաքականության մեջ, ընդգծելով իր հակառուսականությունն ու ձգտումները դեպի Արեւմուտք։

Կորոտչենկոն հիշեցրել է, որ Երեւանում Միացյալ Նահանգներն ունի ամենամեծ դեսպանությունը, եւ ամերիկյան կողմն իր առաջ հստակ նպատակ է դրել՝ ամրանալ Հարավային Կովկասում, որպեսզի այնտեղից դուրս մղի Ռուսաստանին։ Ավելի հեռուն գնալով, Կորոտչենկոն չի բացառել, որ ապագայում կարող են Հայաստանում հայտնվել ամերիկյան ռազմաբազաներ, հատկապես որ դա Միացյալ Նահանգներին ձեռնտու է էլեկտրոնային լրտեսություն իրականացնելու համար` ընդդեմ Իրանի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների։

Սյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելուՀունիսի հիշատակի և տոնական օրերը «Երգը սարսափելի է»․ CNN-ի լրագրողը՝ PARG-ի մասին Միրոնովը քննադատել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակին նացիստական ​​Գերմանիայի մասին նրա խոսքերի համարՄակրոնի գաղափարախոսության կամակատարը Կիևում. Ռուսաստանը, խաղաղությունն ու բանակցությունները անհամատեղելի բաներ են, դա մեր վերջն էՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Պատմաբան Օլեգ Հայրապետով. Հիտլերը Հովաննիսյանի նման հիմար չէրԼոռիում դաժանաբար 29-ամյա երիտասարդի են սպանել. ով է նա Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին«Հիտլերի ստվերը և օկուպացիայի սպառնալիքը». նացիզմի վերականգնման առաջին քայլերը ՀայաստանումՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Գրավվել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը․ պատմության այս օրը (17 մայիս)Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո ՃՏՊ ԵրևանումՇինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլուզելու, խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի մայիսի 21/22 -ին Բարձր փոխարժեքներ են սահմանվել «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Ի՞նչ վիճակում են 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներըՏարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Կամո Ցուցուլյանը՝ Տիգրանի անհետացման մասինԵրկուշաբթի օրվա անջատումների հասցեներըՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ» Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի․ «Հրապարակ» Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ» Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱրագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով
Ամենադիտված