Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը. Անդրանիկ Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքով՝ ձեռքի հետ պետական հանցագործ դարձնելով նաև «Քաղաքացիական պայմանագրին»:

Նիկոլը հայտարարեց, որ պետք է դեռևս 2018-ին ասեր, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Դրանով նա ընդունեց, որ 2018-ի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը հանուն Արցախի հանձնման է եղել: Դրանով իսկ նա արդեն բացահայտում է, թե ինչու է փակուղի մտցրել Արցախի հարցով բանակցային գործընթացը, ինչու է նպաստել պատերազմին, ինչու է մերժել պատերազմը կանգնեցնելու Պուտինի բազմաթիվ առաջարկները, ինչու է Արցախի հարցով խաբել 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս ամենն ավարտվել է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչմամբ, Արցախի շրջափակմամբ, ապա՝ Արցախի հայաթափմամբ: 

Եվ այսպես, Նիկոլի գլխավոր առաքելությունը 2018-ին եղել է Արցախի հանձնումը և նրա բոլոր քայլերը եղել են հաշվարկված, միտումնավոր: 

Հիմա նա մյուս առաքելությունն է իրականացնում՝ Հայաստանը դարձնել մանրադրամ արևմտաթուրքական ուժերի ձեռքում՝ հակառուսական ու հակաիրանական քաղաքականության շրջանակներում: Դրա գինն արդեն լինելու է Հայաստանը, և նա դա նույնպես խոստովանեց այսօր:

«Մայր Հայաստանը» կողմ է խաղաղ ու անցնցում իշխանափոխության գործընթացին, և մենք ամեն ինչ անում ենք դրա համար, սակայն Նիկոլը զարգացումները տանում է ցնցումների ուղղությամբ: Մեզ պետք է հզոր Հայաստան, իսկ իրեն՝ հզոր ցնցումներ: Այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագրի» յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանի մի կարևոր հարցի՝ ինքն ուզու՞մ է կիսել Փաշինյան Նիկոլի պետական հանցագործության պատասխանատվությունը: Հարցն ամենևին էլ հռետորական չէ, և գալու է յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության պահը: 

Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանը, արդարացնելով ոստիկանական գործողությունները, ևս մեկ ինքնախոստովանական ցուցմունք ներկայացրեց: Նա խոստովանեց, որ 2008թ. մարտի 1-ին հանցագործություն է իրականացրել: Ասաց, որ ոստիկանները ճիշտ էին, իսկ ինքը՝ սխալ: Սա շատ ուշագրավ խոստովանություն է և վաղեմության ժամկետ չի ունենալու:

Ամեն ինչ կանեմ Թրամփին հաղթելու համար. Քամալա Հարիսը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին Դանակահարություն՝ Ռանչպար գյուղում․ մանրամասներԲուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացն սկսվել է. հայտնի է՝ երբ կավարտվի մրցույթը «Սրբազան շարժում»-ը հայտարարություն է տարածել3 զnh, 1 վիրավnր. կադրեր մաhաբեր ավտովթարից (տեսանյութ) Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Four Roses բուրբոնՈրոշ հասցեներում 36 ժամով ջուր չի լինիԱղմկահարույց սպանության հետքերով․ ինչպես մահացավ 64-ամյա տղամարդը Նիկոլ Փաշինյանը սեփական արևմտամետ ընդդիմությունն է սարքումԱփսոս, որ վերջին թռիչքն անավարտ մնացՀայաստանում փնտրում են տեղական մրգերի մեջ «Ռոսսելխոզնադզորի»  հայտնաբերված վնասակար ցեցին Ով է Արաբկիրի նոր թաղապետը«Գևորգը հողի տակ է մնացել, 40 օր հետո գտել ենք»․ ինչ է պատմում Գևորգ Հովսեփյանի մայրը Արսեն Աֆիյանի սպանության գործով կալանավորված կա. ով է նաԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում այցելել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին Ողբերգական վթար՝ Երևանում․ կա 3 զոհ 1 վիրավորՈւժգին երկրաշարժ՝ Տավուշում Բայդենը հեռացավ. ո՞վ կլինի դեմոկրատների թեկնածունԱյսօր Բռնցքամարտի միջազգային օրն է Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ նվաստացնելո՞ւ«National Interest. Հայաստանը սխալ շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք» «Հայաստանի մի կտորը կարող են հանձնել» Հրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաԱդրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում. Արշակ Կարապետյան Իրանում երկրաշարժ է գրանցվելԼեռնային Ղարաբաղը հայտարարվել է «անկախ վարչա-քաղաքական տարածք»․ պատմության այս օրը (22 հուլիս)Խոշոր վթար Տիգրանաշենում․ իրանական բեռնատարը, մոտ 170 մետր շրջվելով, հայտնվել է ձորում, վիրավnր կա Հայտնի է, որ ճանապարհները փակ կլինեն մեկ ամսովՀայտնի է Հովհաննես Հարությունյանի մահվան պատճառը ՆԳՆ-ն զգուշացում է տարածել Ահասարսուռ դեպք՝ Գյումրիում․ սպանել են կնոջն ու փորձել թաքցնել ճամպրուկի մեջ«Մագիստրալ» առողջարանում թունավորվածների թիվը հասել է 40-ի Նոր մանրամասներ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին․ ՊՆ Տարադրամի փոխարժեքները թանկացանԿոտայքում Hyundai Elantra-ն գլխիվայր շրջվել է․ ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխա,հոսպիտալացվել են Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 21-ինՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության օրը և վայրը Գեղարքունիքն այս իշխանությունների թեթև ձեռքով դարձել է սահմանապահ մարզ, որը գնալով փոքրանում է. Դանիելյան Իմ մանկության ընկեր, իմ ախպեր, Աստված հոգիդ լուսավորի․ Լևս Դավթյան Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք. Բագրատ Սրբազանը՝ Նորատուսում +40 °C. ռեկորդային շոգի պատճառով Թուրքական Բոդրումում հալել է ասֆալտը (տեսանյութ) Հայերը հաղթեցին ադրբեջանցիներինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել․ ԱլիևՄի քանի ժամ ջուր չի լինելուԲագրատ Սրբազանն այցելել է Գեղարքունիքի մարզ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հայտնի է Ալիսա Ասոյանի մահվան պատճառըՄահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն ՏԵՍԱՆՅՈւԹ. «Կիրանցը բաժան-բաժան արած թշնամական պատը»․ Ղազարյան
Ամենադիտված