Կորած համարվող ադրբեջանցի զինվորը գտնվել է մահացած վիճակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Կորած համարվող ադրբեջանցի զինվորը գտնվել է մահացած վիճակում](/timthumb.php?src=disc/11-06-24/849236a651759b0d3f182b13babb0143.jpg&w=780)
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուր շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացած զինծառայող Ջեյհուն Թոֆիգ օղլու Հուսեյնովի դին։
Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Կատարվում է հետաքննություն։