Բայդենը «ողջունում է» Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Բայդենը «ողջունում է» Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը](/timthumb.php?src=disc/25-05-24/3bf493ee4020cdd3d3b4e3c02ee50fd5.jpg&w=780)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը, հաղորդում է APA-ն։
ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է Ադրբեջանի Անկախության տոնի առիթով Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովմանը և պատրաստ ենք աջակցելու այդ ջանքերին, և, որ ամենակարևորն է, մենք ցանկանում ենք զարգացնել մեր գործընկերությունը և ամրապնդել հարաբերությունները Ադրբեջանի ժողովրդի հետ»,- ասվում է Բայդենի նամակում։