Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում են՝ մեր օրերում այլևս ոչ մի բանի վրա չի կարելի զարմանալ, բայց, ամեն դեպքում, կան բաներ, որոնց վրա չզարմանալն անհնար է։ Օրինակ՝ շատերին էր զարմացրել, որ ՔՊ «սրտի» դատավոր Դավիթ Արմաղանյանը մերժեց ընդդիմադիր ակտիվիստին կալանավորելու՝ քննիչների միջնորդությունը։ Ինչի՞ մասին է խոսքը:

Մայիսի 22-ին Քննչական կոմիտեն տեսանյութով ուղեկցվող, ահաբեկող տեքստով հաղորդագրություն տարածեց, թե ոստիկանությունից «ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ»: Իբրև փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրաչյա Ղևոնդյանը (հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին), լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով ՀՀ ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ, նախապատրաստվել էր իշխանությունը յուրացնել։

Ի դեպ, ուշագրավ էր, որ կցված տեսանյութում, որն իբր վերաբերում էր Հրաչյա Ղևոնդյանին, ավելի շատ ցուցադրվում էր Լևոն Քոչարյանը, որի մասին ոչինչ չկար գործի նյութերում։ Նշվածը նույնիսկ հենց ՔԿ-ն ևս հերքել էր, բայց տեսանյութը տարածվել էր:

Ինչևէ, Հրաչյա Ղևոնդյանին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանք ներկայացվեց, և քննիչները շտապեցին դատարան՝ խափանման միջոց կալանքի հետևից։

Ղևոնդյանի փաստաբաններն էին Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը, որոնք անհապաղ արձագանքել էին ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալմանը: Այնուհետև թիմին միացավ նաև Արամ Վարդևանյանը։

Դատավորը, ինչպես արդեն նշեցինք, ընդամենը 3 տարվա փաստաբանական արտոնագրով 2021 թ.-ին դատավոր նշանակված Դավիթ Արղամանյանն էր, որը նախկինում հայտնի էր որպես քպական ակտիվիստ։ Հայտնի է, որ դատավորի պաշտոնում նա կալանք էր տալիս բոլոր նրանց, ովքեր քաղաքական ընդդիմախոսներ են ներկա իշխանությանը, այսինքն՝ այն քաղաքական ուժին, որի՝ ոչ վաղ անցյալում ակտիվիստ է եղել դատավոր Արղամանյանը։ Սկզբից նա մերժում է փաստաբանների միջնորդությունը ինքնաբացարկի մասին։

Փաստաբանները պարբերաբար ինֆորմացիաներ էին հրապարակում դատական նիստից, ինչից պարզ դարձավ, որ, օրինակ՝ այն հեռախոսահամարը, որի տիրոջ հետ իբր խոսել է Հրաչյա Ղևոնդյանը, գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է «Յուքոմ» փոստային ծառայության համար, որի հետ իշխանության յուրացումը նախապատրաստել պարզապես անհնար էր։ Դատական նիստը տևեց շուրջ 5 ժամ։ Ի վերջո, մայիսի 23-ի վաղ առավոտյան դատարանը որոշում կայացրեց մերժել քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Ակնհայտ է, որ Հրաչյա Ղևոնդյանը հանցանք չի կատարել, բայց էականն անգամ դա չէ, քանի որ հանցանք չկատարած բազմաթիվ ընդդիմադիրների վրա է քրգործ հարուցված. ի վերջո, ընդդիմադիր լինելը, ըստ ՔՊ-ի, արդեն հանցանք է։ Սակայն փաստաբաններ Ալեքսանյանի, Վարդևանյանի և Կոչուբաևի այս հաղթանակը, մի շարք այլ փաստաբանների, օրինակ՝ նաև Ռուբեն Մելիքյանի, Վարազդատ Հարությունյանի, Հովհաննես Խուդոյանի այլ հաղթանակները, այն էլ՝ հանրային այս ակտիվ իրավիճակում, ապացուցելու են գալիս, որ անգամ այն պարագայում, երբ դրական ակնկալիքը թվում է անհնարին, չի կարելի հանձնվել, պարզապես պետք է պայքարել ու հասնել արդյունքի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համարՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԴուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) Երեւանում երթևեկության փոփոխություններ կլինեն. դրանք կգործեն ապրիլի 23-ից Ողբերգական դեպք. որդին հայտնաբերել է հոր դինՀռոմի պապի պաշտոնի համար վեց թեկնածու է պայքարում. NYP Գերմանիայում խոսել են Ուկրաինայի ապագայի մասին Ապրիլի 25-ին և 29-ին գազ չի լինի տասնյակ հասցեներումԱՄՆ-ում գնահատել են գաղտնի տվյալների արտահոսքի մասին տեղեկատվությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-22-ը Բացվել է Ֆրանցիսկոս Պապի կտակըԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Դի Կապրիոյի հուզիչ հրաժեշտը Հռոմի պապին․ «Նա փոխեց իմ աշխարհայացքը»Արեգակի բարձրացող ջերմաստիճանը ջերմոցային էֆեկտ կստեղծի Երկրի վրա. Planetary Science Սպասվում են հորդառատ անձրևներԻրանը պատրաստ է «սեղմել» ԱՄՆ-ի ձեռքըՀայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկովԵՄ առաքելությունն արձանագրել է Խոզնավարում կրակոցների հետևանքները Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP Խոշոր վթար՝ Կոտայքում․ 4 վիրավnրներից երկուսը մանկահասակ ենՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Իրավիճակը լարվեց․ ՊՊԾ ծառայողները ներխուժեցին դահլիճԱվանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերիցՊետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնելՓաշինյանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի կողմից Ուկրաինային աջակցելու քվեարկությանը «Անօգուտ են». Պետդեպարտամենտը փակում է նախկին ԽՍՀՄ-ում «Ժողովրդավարության խթանման» դրամաշնորհներըՉինական հիմնադրամները հրաժարվում են ԱՄՆ-ում ուղղակի ներդրումներից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը «իշխանության ներքին լեգիտիմության հարցն է»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Կարևոր հայտարարություն՝ Քասախի և Պռոշյանի տրանսպորտի վերաբերյալ Արտակարգ դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել․ Տիգրան Աբրահամյան «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3500 դոլարը
Ամենադիտված