Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ ներմուծված մի շարք ապրանքատեսակների թանկացման: Իսկ գոյացած գումարի կեսը գնալու է, РБК-ի տվյալներով, ուզբեկ բիզնես մագնատ Ալիշեր Ուսմանովին: Տարբեր տեղեկությունների համաձայն` Ուսմանովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընկերն է:

Իսկ հիմա ամեն ինչի մասին՝ հերթով: Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությամբ նոր գագիկխաչատրյաններ են ծնվում, որոնք հարստանում են հենց պետության հաշվին՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու: Իբրեւ ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը ենթարկվում է վերպետական այդ կառույցի կանոններին, որոնցից մեկը ապրանքների նույնականացման համակարգն է: Հայաստանում այսօր ծխախոտը, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, այդ թվում՝ գարեջուրը, ջուրը, տեխնիկայից` դյուրակիր համակարգիչներն ու բջջային հեռախոսներն արդեն վաճառվում են QR կոդով։ Իսկ ո՞վ է QR կոդերն արտադրող բիզնեսմենը, որը ահռելի գումարներ է աշխատելու:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ կառավարությունն ազգային օպերատոր է ընտրել, որին տրվել է ապրանքների նույնականացման բացառիկ իրավունքը։ «Հետքը» դեռ այս տարվա հունվարին հրապարակել էր` 1 հատ QR կոդն արժե 4.2 դրամ, իսկ տպագրությունը՝ 2.2 դրամ։ Առանց արտադրական պրոցեսում առաջացած այլ ծախսերի՝ միայն QR ստանալու եւ 1 միավոր ապրանքի վրա փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ։ Օրինակ՝ նախորդ տարվա 11 ամսում Հայաստանում շշալցվել է 53 միլիոն լիտր ջուր։ Եթե հաշվենք, որ արտադրված ջուրը շշալցվել է 1-ական լիտր ծավալով տարաներում, ապա ստացվում է, որ 53 միլիոն հատ QR կոդ է ստացվել, որն արժե 222 միլիոն դրամ (550 հազար ԱՄՆ դոլար՝ առանց տպագրական ծախսի): Նկատեցի՞ք, սա միայն 11 ամսվա եւ միայն շշալցված ջրերի վրա փակցված QR կոդից գոյացած գումարի չափն է, որի ուղիղ կեսը՝ 111 մլն դրամը գնալու է ուզբեկ մեծահարուստի գրպանը` մոտ 270 հազար ԱՄՆ դոլար։ Ջրերի նոր QR կոդի կիրառումը սկսվելու է մայիսի 1-ից: Իսկ ո՞վ է այս նոր խոշոր բիզնեսի հայ գործընկերը, որը ուզբեկ գործարարի հետ, կառավարության որոշմամբ, 2020 թվականի դեկտեմբերին դարձել է ազգային օպերատոր:

QR կոդի բիզնեսը, ըստ «Հետքի», պատկանում է կոնսորցիումով հանդես եկող` «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին: Այդ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թ .-ին, 50/50 «փայերով» երկու բաժնետեր ունի՝ Ռուսաստանում գրանցված` ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն եւ Հայաստանում հիմնադրված «Ֆրուկտուս» ՍՊԸ-ն։ «Ֆրուկտուս» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Սեդրակի Եսայանն է. ոչ թե «Թիմ տելեկոմի» Եսայան եղբայրները, այլ նրանց ազգականն է Նարեկը` մերօրյա գագիկխաչատրյանը, որը, QR կոդերի պետական հովանավորությամբ ստեղծված գերեկամտաբեր բիզնեսով, շուտով մուլտի միլիարդատեր է դառնալու:

ՍՊԸ-ի մյուս բաժնետերը՝ ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն, ռուսական РБК-ի փոխանցմամբ, կապվում է ուզբեկական ծագմամբ ուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հետ: QR կոդերից ստացված գումարի ուղիղ կեսը գնալու է նրան՝ Իլհամ Ալիեւի ընկերոջը: Forbes-ը հրապարակել է, որ Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի` 156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը, որը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Այսինքն՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Ռուսաստանի Դաշնությանը, մյուս կողմից ՌԴ օլիգարխին դարձրել է ազգային օպերատոր:

Հետաքննությունը շարունակվում է։»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մենք կազմում ենք մեր կյանքի, մեր ժողովրդի հավաքական նկարագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հետխորհրդային բոլոր երկրներից միայն ՀՀ-ում է, որ եկեղեցին ոչ մի գումար չի ստանում պետությունից․ Բագրատ Սրբազանն՝ արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «հարկ վճարելու» հայտարարությանը«Կիրանցում մարդիկ մի բան են ասել, որ փոխանցեմ ձեզ․ ասել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք»․ Բագրատ Սրբազանը պատմեց Կիրանց իր երեկվա այցի մասինՏարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներինԱնդրանիկ Քոչարյանն էս շանսը պտի օգտագործի, հետո էլ ուրիշ շանս չի լինելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո ՆիկոլյանինՍիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանելԻրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ ԼավրովՄոդուլային զորանոցների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆԱԽ քարտուղարն ընդունել է Դեյվիդ Քոհենին ԱՄՆ ԿՀԳ ղեկավարի տեղակալինԱդրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ ՍրբազանԴանիական վամպիր-կոպտերը էլեկտրաէներգիա է ներծծում էլեկտրահաղորդման մալուխներիցՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունըՉեք կարող չեզոք մնալ այս իրավիճակում, կամ պիտի հարմարվեք ստի հետ, կամ պիտի ընդվզեք. ՍրբազանՁերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. նա կասկածվում է 100 մլն ռուբլու չափով խարդախության համարԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Արտակարգ դեպք՝ թռիչքի ժամանակ․ զոհ ու վիրավորներ կան Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) Բա էլ ինչ անի, ուրիշ տարբերակ կա՞․ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից ընկած երեխան Շուռնուխում ապրելու մասին 4 տարի է մոռացել ենՊահանջարկն աճել է ավելի քան 700 %-ովՍպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico Համացանցում Իրանի նախագահի մոր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՓոքրիկ ֆուտբոլիստները կեսգիշերին անակնկալ այցելել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի հուզիչ գրառումըԱրայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման իրական պատճառըԻրանը մինչև վերջ կտանի Ռաիսիի ուղղաթիռի վերաբերյալ հետաքննությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան «Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել Լեո Նիկոլյանին «3 տոմբի եք դրել, Ալֆա ջոկատը կողքին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ Շենգեն վիզայի վճարը կթանկանա. տհաճ անակնկալները շարունակվում են «Այդ գյուղերում ՔՊ-ն շռնդալից հաղթանակ է տանելու 2026-ի ընտրություններում»․ Ալեն ՍիմոնյանՔաղցկեղի դեմ պայքարող Քեյթ Միդլթոնի մաշկն ու ոսկրածուծը վնաuվել են․ ի՞նչ է հայտնի Զգուշացեք․ կարկտահարության վտանգ կա «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի». 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրելՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Ինչպե՞ս կծանուցվի վարժական հավաքի մասնակիցը Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզերՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ) Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում քահանաները կսկսեն բանտարկվել«Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)Մոսկվան, Պեկինը և Բաքուն Մակրոնին ակնարկել են չմիջամտել Նոր Կալեդոնիայում
Ամենադիտված