Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ պետական վիճակագրության, Հայաստանի տնտեսությունը կրկին բուռն աճի ցուցանիշներ ունի։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15,3 %, իսկ տարվա սկզբից սկսած, ավելի ճշգրիտ՝ հունվար-մարտ ամիսներին՝ 14,3 %։ Ինչ խոսք, տպավորիչ թվեր են։ Այսպիսի բարձր աճ ՀՀ տնտեսությունը գրանցում էր դեռ 2022 թվականին, ինչի արդյունքում այդ տարին ամփոփեցինք 12,6 տոկոս տնտեսական աճով։ Բայց հարցն այն է, որ դրանք բառիս բուն իմաստով սոսկ թվեր են, որոնց տակ խորքային, որոշ դեպքերում՝ քողարկված խնդիրներ կան:

Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական գործոններով։ Երբ Ուկրաինայում սկսվեց պատերազմը, և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, ռուսաստանցիների մեծ հոսք սկսվեց դեպի Հայաստան, որոնք իրենց հետ բերեցին նաև ահռելի կապիտալ՝ նպաստելով ՀՀ տնտեսության աշխուժացմանը։ Բայց ժամանակի ընթացքում նրանց մեծ մասը հեռացավ, ու Հայաստանի տնտեսական աճն արդեն անցյալ տարի սկսեց աստիճանաբար դանդաղել։ Իսկ այս տարվա առաջին ամիսների բուռն աճը պայմանավորված է ոչ թե երկրում ռելոկանտների ներհոսքով, այլ մեկ այլ հանգամանքով։ Տնտեսության կառուցվածքում մեծ չափերով աճում է հատկապես թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների արտահանումը։ Ու այս իրողությունը ևս պայմանավորված է արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Ռուսաստանի թանկարժեք քարերի արտահանման ոլորտը, մասնավորապես ադամանդագործությունը արևմտյան երկրների խիստ պատժամիջոցների տակ է հայտնվել։ Եվ, ըստ երևույթին, ռուսական հումքը տեղափոխվում է Հայաստան, մշակվում, ապա արտահանվում արտերկիր։ Միայն տարեսկզբին 270 միլիոն դոլարի ոսկյա իրեր են արտահանվել Հայաստանից՝ 4,5 անգամով գերազանցելով անցած տարվա ցուցանիշները։ Ընդհանուր առմամբ, այս բարձր տնտեսական աճը ցույց է տալիս ՀՀ տնտեսության խոցելիությունը, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված՝ այն կարող է կտրուկ տատանումներ գրանցել, որովհետև Հայաստանը փաստացի կախված է վերարտահանման կարթից։ Մյուս կողմից էլ որոշակի կառուցվածքային խնդիրներ են նշմարվում, որոնք օրերս ներկայացրել է «Լույս» հիմնադրամը Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների մասին իր վերլուծության մեջ։

Ի մասնավորի, չնայած արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշներին, հենց այս ոլորտներում առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները։ Եվ եթե չհաշվենք թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ավելացումը, ապա կտեսնենք, որ տնտեսության մյուս բոլոր ոլորտներում արտահանման ծավալները հիմնականում կրճատվել են։ Ընդ որում, մյուս ոլորտներում ավելի քիչ է արտահանումը, քան նախորդ տարի էր։

Այսինքն, եթե թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ուղղությամբ որոշակի անկում արձանագրվի, ապա այդ անկումը շեշտակիորեն նկատելի կլինի ողջ արտադրության և արտահանման ոլորտում։ Մյուս մտահոգիչ թեման այն է, որ հարկային եկամուտներն ավելի դանդաղ են աճում՝ ի համեմատություն տնտեսական ակտիվության ցուցանիշների։ 2024 թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8,5 % այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում 14,3 % տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել։ Սա վկայում է այն մասին, որ հարկային եկամուտները թերակատարվել են: Ու եթե հունվար-մարտին հարկային եկամուտների որոշակի աճ էլ կա, ապա այն պայմանավորված է հիմնականում եկամտային հարկի և շահութահարկի շեմերի բարձրացմամբ։

Ստացվում է, որ տնտեսության մեջ որոշակի ստվերային հատված է ձևավորվել, որին հաջողվում է դուրս մնալ հարկային դաշտի տիրույթից։ Բացի եկամուտներից, բյուջեի ծախսային հատվածում նույնպես շեղումներ կան։ Օրինակ՝ բյուջեով նախատեսված պլանի համեմատ առաջին եռամսյակում ծախսերը թերակատարվել են: Ընդհանրապես, Հայաստանում թերակատարվում էին կապիտալ ծախսերը, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա թերակատարումը պայմանավորված է ընթացիկ ծախսերի շուրջ 15,9 % թերակատարմամբ, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 35,8 %-ով: Այսպիսի իրավիճակը ցույց է տալիս նաև ծախսերի անհավասարակշիռ վիճակի մասին։ Ու տնտեսության վերելքի պայմաններում տնտեսության մեջ առկա խնդիրներն այդպես էլ չեն հասցեագրվում ու համակարգային լուծումներ չեն ստանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապԿիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ ԴանիելյանՎրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ ԶուրաբիշվիլիՆախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռները
Ամենադիտված