ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ պետքարտուղարությունն, ըստ երևույթին, ինչ-որ բանից զայրացած է։ Պետդեպի վերջին տարեկան զեկույցը Նիկոլ Փաշինյանի իշխանության քարը քարին չի թողնում: Հատկապես ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումից հետո փոքր-ինչ տարակուսելի է, որ ամերիկյան կողմը քննադատում է գործող իշխանություններին բոլոր ոլորտներում ՝ որևէ խտրականություն չդնելով։ Մասնավորապես, ըստ զեկույցի, Հայաստանում մամուլի ազատության առումով լրջագույն խնդիրներ կան։

Հեռարձակվող լրատվամիջոցները՝ ներառյալ Հանրային հեռուստաընկերությունը, մնում են բնակչության մեծամասնության համար նորությունների և տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը, մինչդեռ, ըստ իրավապաշտպանների, Հանրային հեռուստատեսությունը շարունակել է նորությունններ և քաղաքական բանավեճեր ցուցադրել իշխանամետ տեսանկյունից, թեև հասանելի է մնացել ընդդիմադիր ձայների համար։

Նման արձանագրումները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է բացառապես բոլոր ոլորտներում՝ այդ թվում իր չափազանց սիրելի ժողովրդավարության առումով, իսկ Արևմուտքի այս նախազգուշացումը Փաշինյանին վկայում է, որ նրան առանձնապես չեն վստահում, կամ էլ այսպիսի կոշտ գնահատականներով ցանկանում են կրկին պահել իրենց վերահսկողության տակ, զգուշացնել, որ Փաշինյանը դեռևս անելիք ունի և չի կարող «պլստալ» Արևմուտքի վերահսկողության տակից։

Տարոն Հակոբյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular