ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 25-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի (ամբողջությամբ), Քանաքեռ 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Է.Հասրաթյան, Զ.Քանաքեռցու, Զ.Սարկավագի, Աղասու փողոցների գազասպառողների «Գազ Ռուբին» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով ապրիլի 23-ին նախատեսված պլանային աշխատանքները տեղափոխվել են և կիրականացվեն ապրիլի 26-ին ինչի պատճառով ժամը 9։00-ից մինչև ժամը 22։00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու, Նեկրասովի, Ալավերդյան, Չեռնիշևսկու, Բելինսկու, Ն. Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանովի, Սպենդիարովի, Նիզամիի, Դեկաբրիստների, Ջամբուլի, Փանյան, Ռ. Մելիքյան, Կոմիտասի փողոցների, Այգաբաց 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ շարքերի, Արևելյան շրջանցող ճանապարհի,«Օդանավակայան» թաղամասի, «Մսի կոմբինատ» թաղամասի, Լալայան, Լիսինյան փողոցների, «Կազաչի պոստ» թաղամասի, Ղարիբջանյան խճուղու, Բանկի բանավանի, «Սևեռսկի» թաղամասի, Օզանյան, Պլեխանովի փողոցների, «Մեծ բերդ» թաղամասի, «Նոր Առափի» թաղամասի (մասնակի), Մ. Խորենացու փողոցի, «Ուրալսիբ» թաղամասի, Վասիլյան (Կոմսոմոլի), Եսայան փողոցների, Գերցենի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ շարքերի, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ շարքերի, Շիրակացու փողոցի, 8-րդ զինվորական թաղամասի, Կ. Դեմիրճյան փողոցի, Կ. Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ շարքերի, Գրիբոեդովի, Մնջոյան փողոցների, Աբովյան 1-ին նրբանցք, Խնկոյան փողոցի, Խնկոյան նրբանցների, Շչեդրին փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Օհանյան, Ասլանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային, Գ.Գասպարյան, Ա.Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք բնակավայրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

ապրիլի 30-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի, Չերկասի, Գրիբոյեդովի, Բազումի փողոցների, Բուլղարական 2-րդ ավանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

մայիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular