ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Երիտասարդության համերաշխության միջազգային օր, Լաբորատոր կենդանիների պաշտպանության միջազգային օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

775– Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արձնի գյուղում՝ Արածանիի ափին, տեղի է ունեցել Արձնիի ճակատամարտը հայկական և արաբական զորքերի միջև:

1877– Ռուսաստանը պատերազմ է հայտատարել Թուրքիային: Սկսվել է ռուս թուրքական 11-րդ պատերազմը (1877-1878):

1915-թուրքական իշխանությունները Կոնստանտինապոլիսում սկսել են հայկական մտավորականների, քաղաքական գործիչների և գործարարների (թվով 2345 անձ) մասսայական ձերբակալությունները, սպանությունները և արտաքսումները։ Սկսվել է Հայոց մեծ եղեռնը:

1923-ծնվել է կոմպոզիտոր և երաժշտագետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Փաշինյանը։

1932-ծնվել է խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։

1953-ծնվել է ամերիկահայ դերասան և գրող էրիկ Բոգոսյանը։

1959-վախճանվել է նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանը։

1965-Երևանում առաջին անգամ նշվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը։

1966-Երևանում հիմնադրվել է Ազգային Միացյալ կուսակցությունը։

1977- ստեղծվել է Հայաստանի հելսինկյան խումբը, որը իր գործունեությունը կառուցել է 1975 թվականիՀելսինկյան խորհրդաժողովի առաջադրած մարդու իրավունքների պաշտպանության վրա։   

1980-ծնվել է շախմատի գրոսմաստեր Կարեն Ասրյանը։  

1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ի պատասխան Մարտունաշենի և Չայլենդի շրջափակման հայկական ուժերը գնդակոծել են Շուշին «Ալազան» տիպի հրթիռներո։

2003-Փարիզում տեղադրվել է Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի չորս մետրանոց բրոնզե արձանը։

2007-Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Միքայել Հարությունյանը, որը մինչև այդ կատարել էր նախարարի պարտականությունները:

2010-Կրթության և գիտության նախարարությունը կառավարության հաստատմանն է ուղարկել հանրապետության այն 43 դպրոցների ցանկը, որոնք սեպտեմբերից պետք է ավագ դպրոցի կարգավիճակ ստանան:

2012-Վրաստանի խորհրդարանում իրավիճակը անվերահսկելի է դարձել, երբ ամբիոն է բարձրացել ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բաղատուրիանպահանջելով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Ամբիոնին է մոտեցել ադրբեջանաբնակ Մարնելուի շրջանից ընտրված պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, սկսված ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել միայն մյուս պատգամավորների միջամտությունից հետո:

2014-վախճանվել է  կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը։

2015- «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը անժամկետ ցույցերի շարք է սկսել։ Տեղի է ունեցելառաջին հանրահավաքը, որի ժամանակ շարժման առաջնորդները հայտարարել են , որ քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնելու են իշխանափոխության։

2020-55 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում Ցեղասպանության հիշատակի օրվա արարողությունները, կորոնավիրուսի համավարակիի պատճառով արտակարգ դրությամբ պայմանավորված, տեղի է ունեցել առանց Ծիծեռնակաբերդ համազգային երթի:

2021- առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահը՝ Ջո Բայդենը, իր ելույթում  օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը:

2022- Թուրքիայի մեջլիսը չի ընդունել Ցեղասպանությունը ճանաչելու մասին Կարո Փայլանի ներկայացրած օրինագիծը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 1184– ըստ լեգենդի այս օրը հին հույները Տրոյական ձիու միջոցով մտել են Տրոյա:

1731-վախճանվել է անգլիացի գրող և հրապարակախոս , «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակ Դանիել Դեֆոն։

1783-վախճանվել է ռուս ֆեդմարշալ, Եկատերինա թագուհու ֆավորիտ Գրիգորի Օռլովը։

1791-ծնվել է ռուսական նավատորմի պատմաբան, նկարիչ, դեկաբրիստ Նիկոլայ Բեստուժևը։

1800-ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը գրքեր գնելու համար նվիրաբերելով 5000 դոլլար հիմնադրել է Կոնգրեսի գրադարանը։

1833-ԱՄՆ-ում արտոնագրվել է գազավորված ջուրը։

1846-սկսվել է ամերիկա-մեքսիկական պատերազմը։

1898-Իսպանիան պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին։

1926-կնքվել է խորհրդա-գերմանական բարեկամության և չեզոքության պահպանման պայմանագիրը։

1938-էկրան է բարձրացել Գրիգորի Ալեքսանդրովի «Վոլգա, Վոլգա» ֆիլմը՝ գլխավոր դերերում Օլգա Օռլովա և Իգոր Իլինսկի։

1941-Մեծ Բրիտանիան սկսել է իր բանակի էվակուացիան Հունաստանից։

1952-ծնվել է ֆրանսիացի մոդելյեր Ժան-Պոլ Գոտյեն։

1967-վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել «Սոյուզ-1» տիեզերանավը, զոհվել է տիեզերագնաց Կոմարովը։

1975-ահաբեկչական «Բաադեր-Մայնխոֆ» խումբը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը իրականացրել է պայթյուն։

1980-ողբերգությամբ է ավարտվել ԱՄՆ-ի փորձը ազատել Թեհրանի ամերիկյան դեսպանատանը գտնվող պատանդներին։

1990-գործարկվել է ուղեծրային աստղադիտակ Հաբբլը։

2013-Բանգլադեշի Սավարե քաղաքում փլվել է շենք, որի հետևանքով 1127 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 2500-ը ստացել են վնասվածքներ։

2022 —Էմմանուիլ Մակրոնը ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով 58,55 % ձայներ վերընտրվել է որպես ֆրանսիայի նախագահ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular