ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում դատապարտել են Նյու Ջերսի նահանգի բնակչուհուն, որը 1984 թվականին նորածին դստերը թողել էր անտառում: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Հարավային Կարոլինա նահանգից 57-ամյա Մերի Սնայդեր Կրամլիխը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման ապրիլի սկզբին: Պարզվել է, որ հենց նա է այն աղջկա մայրը, որին գրեթե 40 տարի առաջ հայտնաբերել էին Սուրբ Ծննդին Մենդհեմ քաղաքի մոտակայքում: Վերմակի և ցելոֆանե տոպրակի մեջ փաթաթված նորածինը պառկած էր անտառի առվակի մոտ։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրան։

Երեխայի ինքնությունը պարզել և նրա ծնողներին տաք հետքերով գտնել չի հաջողվել։ Տեղի ոստիկանները պատվի խնդիր են համարել հանցագործին գտնելը եւ գործը չեն փակել։ 2014 թվականին նրանց հաջողվել է կազմել աղջկա ԴՆԹ-պրոֆիլը։ Որոշ ժամանակ անց դատաբժիշկները գտել են երեխայի պրոֆիլի համընկնումները Նյու Ջերսիի ոմն բնակչի ԴՆԹ-ի հետ, որը 2009 թվականին ինքնասպան է եղել։ Պարզվել է, որ տղամարդը աղջկա հայրն է։ Նրա հարազատները օգնեցին դուրս գալ Կրամլիխի վրա: Կինը վաղուց տեղափոխվել էր Հարավային Կարոլինա, ամուսնացել, մայր ու տատիկ դարձել։

Կրամլիխը ձերբակալվել է 2023 թվականի ապրիլի 23-ին։ Մեկ տարի անց նրան դատապարտել են մեկ տարվա ազատազրկման։ Նշվում է, որ նրան դատում էին որպես դեռահաս, քանի որ հանցագործության պահին նա 17 տարեկան էր։

Մենդհեմի ոստիկանապետ Ռոս Ջոնսոնը հայտարարել է, որ գործում շատ անհասկանալի բաներ են մնում։ «Հուսով եմ, որ նա մի օր ամբողջությամբ կպատմի այս պատմությունը, երբ դուրս գա բանտից: Թեպետ, կասկածում եմ, որ դա տեղի կունենա», — հայտարարել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular