Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ ակտիվ էր Վարդանս, ամեն տեղ աչքի էր ընկնում՝ մանկապարտեզում, դպրոցում, բակում խաղալիս: Ցանկացած միջոցառման ժամանակ պիտի առաջինը լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռեգինան՝ Վարդանի մայրիկը:

Զրույցների տարբեր հատվածներում տղաների հարազատները չեն կարողանում զսպել իրենց հուզմունքը: Վարդանի մասին զրուցելիս ու նրա մանկություն մտովի տեղափոխվելիս մայրիկի ձայնի մեջ որսացի այնքան բնական հուզմունքը: Վարդանը ծնվել է մայրաքաղաքում, սովորել է թիվ 54 դպրոցում, հետո տեղափոխվել թիվ 82 դպրոց, որն էլ ավարտել է: «Չեմ կարող ասել, թե գերազանցիկ էր, բայց այն առարկաները, որոնք իրեն դուր էին գալիս, սովորում էր, ակտիվ մասնակցում: Սիրում էր մաթեմատիկան, ուսուցիչն ասում էր՝ ամեն ինչ հասկանում է, շուտ կողմնորոշվում: Աշխարհագրությունն էր իրեն հետաքրքիր, նախնական զինվորական պատրաստությունից միշտ իններ էր ստանում: Այդ առարկայի ուսուցիչը մինչ հիմա ասում է, թե Վարդանը որքան ակտիվ էր իր դասերին ու միշտ պատրաստ: Դպրոցից հետո ուսումը շարունակեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում: Երգի բաժնում մեկ տարի սովորեց, շատ լավ երգում էր:

Քոլեջում սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր ավտոլվացման կետում: Չէր սիրում պարապ մնալ: Ամեն աշխատանք մեծ սիրով անում էր: Երբ արդեն պետք է զորակոչվեր ծառայության, զրույցներից մեկի ժամանակ ասաց. «Մա՛մ, որ բանակից գամ, չեմ կարծում, թե երգով կկարողանամ այնքան գումար վաստակել, որ ընտանիք կազմեմ, ձեզ օգնեմ»: Նպատակներ շատ ուներ: Ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ իր նախաձեռնությամբ սուրճի պատրաստման մի փոքրիկ կետ էր բացել: Ամեն ինչ հասցնում էր: Բանակից գալուց հետո մտածում էր իր փոքր բիզնեսն ունենալու, այն ընդլայնելու, նաև սննդի կետ ունենալու մասին: Աշխատասեր էր, անընդհատ ինչ-որ բան էր մտմտում, տանը նստել ու ոչինչ չանել չէր սիրում, գնում-գալիս էր, մեկ էլ կասեր՝ ինձ համար նոր աշխատանք եմ գտել»:

Վարդանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2022 թ. հունվարի 18ին: Ծառայում էր Կապանի Կարմրաքար զորամասում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, առհասարակ լավատես էր: Միշտ ասում էր՝ կծառայեմ, կվերադառնամ: Բայց մի քանի անգամ նաև ինձ ասել է՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնամ, հետ չեմ գալու: Բնական է, հարցրեցի. «Վարդան, ինչի՞ ես նման բան ասում, նման մտքեր որտեղի՞ց»: «Չգիտեմ, մա՛մ, ինձ թվում է, որ գնամ, հետ չեմ գալու»: Բայց արդեն ծառայելու ընթացքում, երբ զրուցում էինք, իր տրամադրությունը միշտ բարձր էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Երբեք չի դժգոհել: Ծառայության ութ ամսվա ընթացքում երկու անգամ եկել է, իրեն տեսել եմ: Մենք ենք մի քանի անգամ իր մոտ գնացել: Ասում էր՝ թռնում են օրերը, շուտով մի տարին կլրանա, երկրորդը կգա, երկրորդն ավելի արագ կանցնի: Ես էլ զրույցների ժամանակ իրեն դրական էի տրամադրում, ասում՝ Վարդա՛ն, մի ամիս էլ անցավ:

Պատմում էր, թե որքան լավ տղաների հետ է ծառայում, լավ ընկերներ ուներ: Միշտ տեսանյութեր էր ուղարկում, երգում էին, հաց ուտում, անգամ դիրքերից է ինչ-որ կադրեր ուղարկել այն նպատակով, որ հանգիստ լինեմ, որ ամեն ինչ նորմալ է»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի գիշերը թշնամու թիրախում հայտնվեցին Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը: Պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 10-ի շրջանում իր հետ խոսել եմ, ինձ ասաց՝ ամեն ինչ նորմալ է, հանգիստ քնի, այսօր ես եմ սահմանին կանգնած: Ու հանգիստ քնեցի: Մտքովս չանցավ, թե ինչ է կատարվում: Այն մտքով քնեցի, որ ամեն ինչ լավ է, Վարդանը լավ է, իր հետ խոսել եմ: Գիշերը երկուսին մեր ծանոթներից մեկը զանգահարեց, հարցրեց, թե Վարդանը որտեղ է ծառայում:

Արձագանքեցի՝ Կապանում: Ասաց՝ անմիջապես իրեն զանգի, պատերազմ է սկսվել, ոնց որ թե Կապանից են կրակում: Ու այլևս չկարողացա Վարդանի հետ կապվել: Միշտ այն մտքով էի, որ իմ տղան ճարպիկ է, կկարողանա իջնել դիրքից, բայց իր ընկերոջ պատմելով՝ չի փախել, մինչև վերջ պայքարել է: Վարդանը բավականին ծանր վիրավորում է ունեցել, ընկերն ասում է՝ ձայն տվեցի իրեն, բայց Վարդանն էլ չկար, ընկել էր»: Վարդանն անմահանում է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: «Երկար սպասեցինք Վարդանին, փնտրում էինք: Շատ վատ վիճակում էի, չէի կարողանում գնալ ու արյան անալիզ հանձնել, նաև վստահ էի, որ Վարդանը վերադառնալու է: Երկու շաբաթ հետո վերջապես ուժ գտա իմ մեջ գնալու և արյան անալիզ հանձնելու, սեպտեմբերի 30ին զանգահարեցին մեզ, ասացին, որ համընկնում կա, ու Վարդանին «գտել» են:

Իր արարողությունը եղավ հոկտեմբերի 3-ին: Այդ օրերի ընթացքում բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարել ենք, գնացել, հասել Կապան, բայց այնտեղ ոչ մեկին չենք կարողացել գտնել, ոչ ոք չի եղել, բոլորի դռները փակ էին: Ծնողներն էին այնտեղ, ճանապարհը փակ էր, շատերին չէին թողնում: Խառը իրավիճակ էր, սպասման մեջ էինք ապրում: Բոլոր հիվանդանոցները զանգել ենք, մեզ պատասխանում էին, որ այդ անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Ասում էին՝ սպասեք, նորություն կլինի: Գնացին Ուլնեցի փողոցի վրա գտնվող գրասենյակ, տարբեր նկարներ էին նայել, բայց Վարդանին չէին գտել այդ տղաների մեջ: Հետո պարզվեց, որ առաջին կամ երկրորդ խումբ նկարների մեջ Վարդանն էլ է եղել, բայց իրեն չեն ճանաչել: Այդ պատճառով էլ ԴՆԹ համընկնումով «գտանք» Վարդանին»: Վարդանը երեք կրտսեր եղբայր ունի: Երրորդ եղբայրը ծնվել է նրա զոհվելուց հետո: Նրան Վարդան են անվանակոչել: «Վարդանի հետ երազ էի տեսել: Եկավ, փաթաթվեց ինձ, համբուրեց՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ դեկտեմբերին գալու եմ, կսպասես, չէ՞:

«Իհարկե, կաղոթեմ, որ դու գաս, Վարդան ջան»: Տղաս պետք է դեկտեմբերին ծնվեր, ինչպես Վարդանն էր ասում, բայց սթրեսային վիճակների պատճառով յոթ ամսական ծնվեց: Այդ երազից հետո եմ իմացել, որ բալիկի եմ սպասում: Բժիշկս ասաց՝ Աստծո պարգևն է: Մեծ և փոքր Վարդանները շատ նման են իրար: Վարդանիս նման ժպտերես է, աշխույժ: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան շատ է մեծ եղբորը նմանվում: Երբ իրեն գրկում եմ, թվում է, թե Վարդանը վերադարձել է: Եռաբլուրում Վարդանին էլ եմ ասում՝ կարծես կողքիս լինես, միշտ հետս ես: Վարդանից հետո շատ էի կոտրվել, բայց նայում էի երկու տղաներիս, մտածում, թե ինչպես են լինելու առանց ինձ, ինչ են անելու, չէի կարող թույլ տալ, որ կոտրվեին: Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար»:

Հ. Գ. - Վարդան Կևորկովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել
Ամենադիտված