ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալաթիայի տոնավաճառում կրակի տարածումը կանխվել է աշխատակիցների կողմից. նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է տացվել, որ մալաթիայի տոնավաճառում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տոնավաճառի անվտանգության աշխատակիցները, որոնց շնորհիվ էլ կանխվել է կրակի տարածումը, հակառակ դեպքում  հրդեհը մեծ տարածք կընդգրկե, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել, ապա մարել են 3 տաղավարում առաջացած կրակը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները օգտվել են տոնավաճառի ղեկավարության կողմից պահեստավորված ջրից, ինչը առաջընթաց է նման դեպքերում կրակի տարածման կանխման համար, քանի որ հրշեջները էլ չեն գնացել ջուր լիցքավորելու, հենց տեղում օգտագործել են տոնավաճառի ջուրը և հենց տոնավաճառի աշխատակիցների շնորհիվ է, որ կրակի տարածումը րոպեների ընթացքում կանխվել է:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular