Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զվարթնոց»-ը գալիս է հայրենիք. Վարդան Աղաջանյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի, պարի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

35 տարի առաջ Աղաջանյանների ընտանիքը տեղափոխվեց Լոս-Անջելես մշտական բնակության։ Այդ ժամանակ Վարդան Աղաջանյանը «Բերդ» պարային համույթի  առաջատար պարողներից էր։ Այսօր նրա  հիմնադրած «Զվարթնոց» պարային համույթը իր ուրույն ձեռագրով հայտնի է ամբողջ Սփյուռքի գաղթօջախներում։ Նա աշխարհի շատ բեմերում իր յուրօրինակ բեմադրություններով ու ժողովրդական պարի մեկնություններով կարողացավ պատմել մեր հայրենիքի ու  մեր ժողովրդի մասին։

Հյուրընկալվել էի Աղաջանյանների ընտանիքում։ Մուտքի մոտից արդեն հասկանալի էր, որ տանը մեկ պարող չկա, այլ մի ամբողջ համույթ։ Ամենուրեք գեղեցիկ նկարներ էին՝ պարային համարներից, բայց ամենահմայիչը Արմինե Աղաջանյանի լուսանկարն  է՝ Զվարթնոց տաճարում՝ պարուհու հանդերձանքով։ 

Վարդան Աղաջանյանի հետ MediaHub-ը խոսել է պարի լեզվի, ազգայինը պահպանելու ու պարային ընտանիք ունենալու մասին։

-Դեռ նոր-նոր էինք տեղափոխվել ԱՄՆ, եղբայրս տեղեկացրեց Համազգային միության մասին. մի օր իր հետ գնացինք այնտեղ, որտեղ շատ տարբեր խմբակներ էին գործում։ Ինձ առաջարկեցին դասավանդել, շատ ուրախացա: Բոլորը Հայաստանից նոր եկած երեխաններ էին, գնացի հանդիպեցի, խոսեցի պարի մասին, բայց հետո իմացա, որ այդ ամենը բարեգործական հիմունքներով է լինելու, այսինքն առանց աշխատավարձ։ Իսկ այդ  ժամանակ մեր ընտանիքը գումարի խնդիր ուներ, մտածեցի ինձ այստեղ ոչ ոք չի ճանաչում, կասեմ կգամ ու չեմ գա։ Այդպես էլ եղավ, չգնացի։ Մենք նոր էինք տեղափոխվել ԱՄՆ, ու մեզ օդ ու ջրի նման աշխատանք էր պետք: Իսկ 35 տարի առաջ բավականին դժվար էր այստեղ աշխատանք գտնել՝ այդքան հայեր չկային ու օրերով կարող էիր հայ չտեսնել դրսում, ինչը չես ասի այսօրվա մասին։ Հասկացա նաև, որ ԱՄՆ -ում արվեստից պետք է հրաժարվեմ, ու արդեն մտածեցի զբաղվել այլ գործերով, ինչ գործերով զբաղվում են ԱՄՆ նոր եկած մարդիկ։

-Բայց պարը Ձեր ճակատագիրն էր, ինչպե՞ս կարող էիք այդքան  հեշտությամբ հրաժարվել։

-Այո, չէր կարող նման բան լինել։ Մի օր բարեկամիս  հետ պտուղ -բանջարեղեն էինք վաճառում մեքենայով ու պտտվում էինք այն փողոցներում, որտեղ քիչ թե շատ հայեր էին ապրում։ Մեքենայի մեջ նստած էինք ու տիկնանցից մեկը պատուհանը ծեծեց, ասաց. «Դու Վարդանը չե՞ս, դուք մեր երեխեքին խոսք տվեցիք ու չեկաք»։ Այստեղ ոնց որ ամբողջ աշխարհը փլվեր գլխիս, փորձեցի մանևրել, թե գալու էի, ասելով, որ մեքենա չունեմ, ճանապարհները չգիտեմ և այլն, ասաց՝ դուք մեզ ասեիք, մենք ձեր հարցերը կլուծեինք։ Այդ  խոսակցությունն ու հանդիպումը դարձավ հիմք «Զվարթնոց » պարային համութի ստեղծման։ Սկզբում հիսուն հոգի  էին, հետո գնալով մեծացավ համույթը ու սկսվեց   տքնաջան աշխատանքը՝ շաբաթական յոթ օր փորձ էինք անում։ Արդյունքում 1991թ-ին «Զվարթնոցը»՝ Սփյուռքի առաջին համույթը, ոտք դրեց Հայաստան ու 15 օր համերգներ ունեցանք Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում։

-Իսկ «Զվարթնոց» անունը ինչ -որ նախապատմություն ունի՞, որ համույթն այդպես եք անվանել:

-Գիտեք, Զվարթնոց տաճարը իր ճարտարապետական ոճով շատ տարբերվող է ու մտածում էի, որ անսամբլս պետք է տարբերվող լինի, ոչ մեկին չնմանվի։ Սիրածս թռչուններից է արծիվը, իսկ Զվարթնոցի խոյակների վրա արծիվները շատ են։ Իսկ ինձ համար յուրաքանչյուր պարող պետք է դառնար արծիվ՝ բարձրացնելով ազգային մշակույթը  մասնավորապես պարարվեստի ոլորտում։ 
Հիշում եմ այդ ժամանակ տարազ կարող մասնագետներ անգամ  չկային, իսկ դրանք սովորական կարողներ չեն, հատուկ մասնագետներ են, քանի որ տարազ կարելը հեշտ գործ չէ։ Սովորական կարողները դա շատ լավ գիտեն։ Առաջին մի քանի տարիներին ինչպես ստացվում էր կարում էինք, բայց հետո մասնագետներ եկան Հայաստանից ու մեր գործը բավականին հեշտացավ։

-Ազգայինը պահպանելը այսօր բավականին բարդ է, անգամ Հայաստանում արդեն ունենք այդ խնդիրը: Ինչպե՞ս եք կարողանում այստեղ ծնված, մեծացած երեխաներին գրավել հայկական ու ազգային պարերով։

-Հեշտ չէ, իհարկե, բայց ստացվում է։ Այս տարիների ընթացքում մեր պարացանկում միայն ազգային պարերն են եղել ու չեմ կարողանում հասկանալ այն հայկական խմբերին, որ այլ ազգի պարեր են ուսուցանում Սփյուռքում ապրող հայ երեխաներին։ Այդ, այսպես ասած, բացը նրանք դպրոցից, շրջապատից ստանալու են։ Իսկ մեր ազգային պարերը շատ գեղեցիկ են ու շատ հարուստ։ Միշտ ասում եմ, որ օվկիանոսի հատակում այնքան մարգարիտ կա, պարզապես պետք է սուզվել ու այդ մարգարիտները բարձրացնել վերև՝ մաքրել ու հանել բեմ։
Մենք աշխատում ենք նոր բեմադրություններ անել, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Երաժշտության պակաս ունենք, եթե Խորհրդային միության տարիներին կային կոմպոզիտորներ, որոնք երաժշտություն էին գրում պարարվեստի համար, հիմա այդ դաշտը բաց է։ Ազգագրական ինչ երաժշտություն կա բոլորով ինչ-որ պարեր բեմադրվել են։ Ինչ որ շրջան  Արա Գևորգյանը փրկեց, հիմա Կարեն-Սևակը, բայց դա բավարար չէ, ուզում ենք այնպիսի երաժշտություն, որ շատ չի լսվել։ 

-Վարդան, գիտեմ, որ Արցախում էլ եք համերգներով հանդես եկել՝ բացօթյա, դահլիճային։ Կարևոր էր Ձեզ համար Արցախում լինել:

-Իհարկե կարևոր էր, մի կոլեկտիվ, որի պարացանկում արցախյան  պարեր կան, ինչպե՞ս կարող է այդ կոլեկտիվը չուզենար Արցախում պարել։ Հիշում եմ 2000 թվականին Արցախում էինք  ու բեմի առաջին շարքում երեխաներ կային, ովքեր մեզ հետ հավասար պարում էին։ Շատ հետաքրքիր էր, հուզիչ, միլիոն արժեր, բայց այսօր դժբախտաբար ունենք այն, ինչ ունենք։

-Խոսենք հայաստանյան համերգների մասին. հուլիսի 4-ին Գյումրիում, հուլիսի 8-ին՝ Երևանում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Ի՞նչ է սպասվում հայաստանյան հանդիսատեսին:

-Այն, ինչ բերելու ենք Հայաստան, նմանատիպ ծրագիր չի եղել, այդ ձևաչափը երբեք չի եղել։ Հանդիսատեսի համար շատ անսովոր ծրագիր է լինելու՝ չի լինելու պարզապես պարային համարներ, այլ ամբողջ համերգը լինելու է բեմադրություն: Սկսում ենք հեթանոսությունից ու գալիս ենք մինչև մեր օրերը՝ գրերի գյուտից մինչև Արցախ։ Շատ փակագծեր չեմ ուզում բացել, որ հանդիսատեսի համար հետաքրքիր լինի, բայց որ եզակի համերգ է լինելու իր տեսակի մեջ՝, միանշանակ։

-Վարդան վերադառնանք մանկություն, ու հիշենք, թե ինչպե՞ս որոշեցիք այս ուղին ընտրել:

-Մեր ընտանիքում ոչ մեկ պարող չի եղել, ծնողներս Պարսկաստանից են եկել Հայաստան ու հայաստանցիների ասած ախպար էին։ Մատերի վրա կարող էինք հաշվել ովքեր արվեստի մեջ էին։ Դպրոցում եկան հայտարարեցին, որ ժամացույցի գործարանում խմբակներ են բացվել։ Այդ ժամանակ իմ սիրած կոլեկտիվը «Արևիկ» վոկալ-գործիքային անսամբլն էր ու ես երազում էի լինեի «Արևիկի» հարվածային գործիքներ նվագողը՝ թմբկահարը։ Գնացի գործարանի ակումբ՝ հստակ որոշելով, որ թմբակահար եմ դառնալու։ Մտանք ներս, լիքը երեխաներ կային  ու չգիտեմ ոնց ստացվեց, որ ես գնացի ու նստեցի այնտեղ, որտեղ պարողներն էին։ Ղեկավարը բոլորիս ասաց՝ «ոտքի կանգնեք», ես վախենալով, որ կջղայանանա, եթե չկանգնեմ՝ վեր կացա ու կանգնեցի: Հետո շարք կանգնացրեց ու մի ժամ  շարժումներ էինք անում։ Հետո ասաց, որ այսուհետ լինելու են փորձեր ու ասաց, թե ինչ հանդերձանքով  ներկայանամ փորձի։ Մի խոսքով վախից, որ եթե չգնամ պապայի գործի տեղը կարող է գրություն ուղարկեն՝ կհիշեք, Սովետական տարիներին նման բան կար, որ եթե երեխան լավ վարք չէր դրսևորում, ապա գրում էին ծնողներին, գնացի։ Արդեն երեք փորձ հետո հասկացա, որ ես պարում եմ։ 
Առաջին ուսուցիչս եղավ Հայաստանի վաստակավոր արտիստ Ռաֆայել Պողոսյանը։ Նա էլ փոխանցեց  պարարվեստին նայելու ակնոցները։ Յոթ տարի պարեցի Ժամացույցի գործարանի «Զարթուցիչ» պարային խմբում։ Ուսուցիչս բավականին խիստ էր ու շատ պահանջկոտ, ինչը կարող եմ ասել փոխանցվել է ինձ։

-Եղե՞լ է դեպք կամ շրջան, որ կոտրվեք ու ասեք, որ վերջ թողնում եք ոլորտը։

-Չէ, նման դեպք չի եղել, այլ հակառակը՝ եթե մի բան չէր ստացվում, ես գիշեր-ցերեկ աշխատում էի մինչև ցանկալի արդյունքին հասնելը։ Եթե առաջին օրը այդ շարժումը չէր ստացվում, ապա հաջորդ օրը հաստատ պետք է ստացվեր։ Մեր հարևանները սովորել էին կամ. մեղմ ասած, գժվել էին արդեն, որ ես պետք է տանը պարապեմ ու պարեմ: Ու եթե ես լավագույնը չանեի՝ չէի գնա փորձի: Իսկ պարում, եթե կամքի ուժ չունեցար, չես պարի։ 

-Պարը Ձեր ապրելակերպն է ու Ձեր բնակարանից հասկանալի է, որ պարողների բնակարան է՝ ամենուրեք գեղեցիկ նկարներ են, պարային համարներից: Ձեր կինն էլ  պարուհի է՝ ժամանակին Պարի պետականի լավագույն պարուհիներից էր։ Կարևոր էր, որ Ձեր կինը պարուհի լինե՞ր։ 

-Շա՜տ, չէի կարող պատկերացնել, որ իմ կողակիցը այլ մասնագիտության տեր անձ կարող էր լինել:

-Արմինեին բեմում տեսաք ու հավանեցի՞ք:

-Այո, պարելուց եմ տեսել, բայց շատ հետաքրքիր պատմություն է. եկել էի Երևան, մի ընկեր ունեի, որը մշակույթի նախարարությունոմ էր աշխատում ու նրան խնդրեցի, որ ներկա լինեմ Հայաստանի պարային կոլեկտիվների փորձերին։ Ինձ շատ հետաքրքիր էր, թե անկախացումից հետո նրանք ինչպե՞ս են աշխատում, ի՞նչ պարեր են բեմադրում և այլն։
Գնացինք առաջինը Թաթուլ Ալթունյանի անվան  երգի պարի անսամբլի փորձին։ Փորձն արդեն սկսվել էր, մեկ էլ մի հոգի եկավ, թե՝ «ժողովուրդ աշխատավարձը ստացե՞լ եք», ասացին չէ։ Բոլորը թողեցին ու գնացին, ես մնացի մենակ դահլիճի մեջտեղում։
«Բարեկամություն» համույթում էլ փորձ չկար ու մնացել էր Պարի պետականը։ Գնացինք, անսամբլը պատրաստվում էր սեպտեմբերի 21 -ին նվիրված համերգին։ Փորձը սկսեցի նկարել ու նայում էի, թե ոնց են  աշխատում փորձավարները, պարուհիներին չէի նայում, մասնագիտական տերմիներն էի ուսումնասիրում։ Այդ ժամանակ ղեկավարը Սուրեն Չանչուրյանն էր, աղջիկների հետ Սրբուհի Բաբայանն էր աշխատում։ Գալիս եմ Ամերիկա, անցնում է մի քանի ամիս ու որոշում եմ նայել նկարածս տեսանյութերը։ Հանկարծ տեսնում եմ տեսախցիկի դիմացով Արմինեն գնում գալիս է։ Մի քանի անգամ նայում եմ, արդյունքում ֆոտո եմ անում, հաջորդ օրը այդ նկարը հանում ուղարկում եմ Հայաստան ու մտերիմ ընկերոջս ասում, որ գտնի այդ աղջիկան։ Մենակ գիտեմ անունը Արմինե է, Պարի պետականում է պարում։ Ու մոռանում եմ։ 
Նոր տարվան զանգում եմ ընկերոջս շնորհավորելու, ասում է՝ ապեր, հարսից բարևներ, ման ենք եկել գտել ենք։ Ես մի պահ չեմ հասկանում ինչի մասին է խոսք, հետո հիշում եմ։ Էդ պահին ընկերս ասում է. բայց մի բան կա՝ հարսի մայրն ասել է, եթե նա պարող է, ուրեմն իմ եղբորը պետք է լավ իմանա, եթե չիմացավ՝ ես աղջիկ չունեմ տալու։ Պարզվեց Արմինեի քեռին արդեն այստեղ իմ մտերիմ ընկերն է՝ իրեն ասում էի Բարեկամությունից լենականցի Վարդան։ Ու սկսվեց իմ ու Արմինեի սիրո պատմությունը՝ սկզբից հեռախոսային, հետո արդեն իրական: Հիշում եմ այդ տարիներին 800 դոլար տան վարձն էր, հեռախոսի վարձ եկել էր 1500 դոլար (ծիծաղում է-խմբ)։
Բայց մեր սիրո պատմությունը շատ սիրուն սկսվեց, արդյունքում ունենք երկու որդի, ովքեր նույնպես պարարվեստում են։

-Մասնագիտական վեճեր լինո՞ւմ են:

-Իհարկե, ես ուրիշ ձև եմ նայում, Արմինեն՝ ուրիշ: Դա շատ լավ է, եթե մենք մի ուղղությամբ նայեինք, հաստատ ոչ մի բանի չէինք հասնի։ Այն, ինչ հետաքրքիր է ինձ համար, Արմինեի համար կարող է աբսուրդ թվալ, քանի որ իր կրթությունը այլ է, իմը՝ այլ։

-Գործը տուն բերո՞ւմ եք:

-Դե ուզենք-չուզենք, տղաներս էլ պարող են, քսանչորս ժամ պարի մեջ ենք:

-Կա՞ մի պար, որտեղ Ձեր հույզերն ու էմոցիաները գագաթնակետին են հասնում, ու հոգու կուտակվածը հենց այդ պարի միջոցով ամբողջական եք դարձնում։

-Գիտե՞ք, մարդու կյանքում չի կարող լինել մի ծնող, նույնն էլ պարավեստն է։ Յուրաքանչյուր պարի մեջ բնավորություն կա, ցանկությունների ու հույզերի մի ամբողջ հավաքածու: Հետևաբար չես կարող ասել՝ ես մեռնում եմ այս կամ այն պարի համար։ Յուրաքանչյուր պար իր ուրույն տեղն ունի  և իր մեջ ամեն ինչ կա:

-Պարող Վարդանն ու բալետմայստեր Վարդանը կռվում են իրար հետ։

-Գիտեք, պարողի կյանքը շատ կարճ է, ու պետք է ընդունես այն և ստոպ տաս։ Մենք մնացած ճյուղերի մասնագետների նման չենք։ Տարիքը  բեմի վրա շատ լավ երևում է։ Պարողի ոտի բութ մատից մինչև մազի ծերը աշխատում է, իսկ եթե դրանցից մեկը սկսում է կաղալ, ուրեմն ժամանակն է բեմին հրաժեշտ  տալու։

-Իսկ հիմա ժամանակն է, որ Ձեզ հրաժեշտ տամ, Երևանում հանդիպելու սպասումով... 

-Սիրով, բոլորին սպասում եմ միասին վայելելու են մեծ պարային տոն՝ նվիրված «Զվարթնոցի» 35 ամյակին։

Արմինե Գևորգյան

1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»
Ամենադիտված