Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի կողմից ոչնչացված Քարինտակը պատմության մեջ ունեցել է միայն հայկական բնակչություն և միջավայր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Monument Watch-ը գրում է․

Սույն թվականի ապրիլի 5-ին Google Earth արբանյակային ծառայությունը թարմացրեց Ասկերանի և Շուշիի շրջանների տիեզերական պատկերները։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում կայքի թիմն արձանագրեց, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է  Շուշիի շրջանի Քարինտակի գյուղն իր հին թաղամասերով, աղբյուրներով,  քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով (նկ․ 1)։

Քարինտակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքի հարավային ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Կարկառ գետի  ձախ ափին։

Վանդալիզմի արդյունքում ոչնչացվել են գյուղի 13-րդ դարով թվագրվող խաչքարը, 19-րդ դարի ջրաղացը, գյուղի կենտրոնում կանգնեցված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձան-կոթողը:

Գետնի երեսից ջնջվել են համայնքային մի շարք կենտրոններ՝ միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը, բուժկետը, գյուղապետարանը։ Գյուղում գործում էր «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Քարինտակի մասնաճյուղը։  Մինչև Արցախյան առաջին պատերազմը գյուղում կար 161 տնտեսություն և 701 բնակիչ, իսկ 2019 թվականի դրությամբ՝ 161 տնտեսություն և 667 բնակիչ։

Հողին հավասարեցված բնակավայրի տարածքում դեռևս կանգուն են մնացել 1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1838 թվականին Հակոբ Սիմոնյանի կողմից Կարկառ գետի վրա  կառուցված Սիմոնենց կամուրջը։ Գյուղի գերեզմանոցում, ըստ արբանյակային պատկերների, բուլդուզերներ և այլ տեխնիկաներ դեռևս չեն աշխատել։     

 Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո  ավերվել էր Քարինտակի 1991-1994 թվականների  ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձանը։ Իսկ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց գյուղի պատմա-դավանական միջավայրի փոփոխման մասին և նույն թվականի նոյեմբերի 7-ին մզկիթի հիմնարկեք արեց գյուղում։ Ի լրումն ասվածի՝  2022 թվականին արձանագրվել է նաև  Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեցեղու վանդալիզմի դեպք․ ջարդել էին Սուրբ խորանը և պղծել ծիսական գործառույթը։

 Մեր արձագանքը

Քարինտակն իր ողջ պատմության ընթացքում ունեցել են զուտ հայկական բնակչություն և համապատասխան ազգային-դավանական հայկական միջավայր: Անգամ խորհրդային տարիներին, երբ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր շրջանի էթնիկ պատկերը փոխելու համար, միևնույն է՝ Քարինտակն ուներ  բացառապես հայ բնակչություն:

Գյուղի ոչնչացումը  Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ  ընթացքում համակցված հանցագործությունների շարք է, ինչը կոպտորեն խախտում է պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի  որոշումները։    Գյուղին հասցված վնասը համաձայն  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։

Գյուղի պատմական տների և ժառանգության կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում  մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներինՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն ԳևորգյանՀայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան
Ամենադիտված