ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլևս մնալու իմաստ չկա. Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը չպետք է անհանգստանա ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի նկրտումներից, քանի որ Արևմուտքը մեծահոգաբար սերտ գործընկերության խոստումներ է տալիս, բայց դրանք գործնականում կիրառելու մտադրություններ չունի, ասել է ԱՄՆ-ի և Կանադայի ՌԳԱ ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող Իգոր Շկրոբտակը, գրում է Life.ru-ն։

«Ես իրականում այս պարագայում տարբերություն չեմ տեսնում Նիկոլ Փաշինյանի և Միխեիլ Սաակաշվիլիի միջև, ժամանակին Վրաստանի նախկին նախագահին շատ բաներ էին խոստացել, ամենատարբեր բաներ և այլն, և արդյունքում ի՞նչ ստացվեց այդ ամենից չորս տարի անց»,- նշել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ հետխորհրդային երկրներն արդեն բազմաթիվ տարբեր տեսակի հուշագրեր ու հռչակագրեր են կնքել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ, սակայն «խոստանալ չի նշանակում ամուսնանալ»։

Ըստ վերլուծաբանի՝ Արևմուտքը պարզապես խորամանկ խաղ է խաղում՝ փորձելով կարճ շղթայի վրա պահել անհրաժեշտ պետություններին, բայց միաժամանակ նրանց թույլ չտալով, որ շատ մոտենան։

Շկրոբտակը նաև նշել է, որ Եվրամիությունն արդեն իսկ մեծապես աճել է, ձեռք է բերել բազմաթիվ խնդիրներ և կորցրել իր առաջատար դիրքերը տնտեսության և քաղաքականության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Երևանը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ հանուն ԱՄՆ-ի և ԵՄ-ի «տեսլական բոնուսների»։

Վերջերս, ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակավ Վաշինգտոնին և Եվրոպային է անվանել իր հիմնական գործընկերներ՝ նշելով, որ դա չի կարելի անվանել «շրջադարձ» Ռուսաստանի դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular