Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական անանուն կամիկաձե անօդաչու թռչող սարքը, որը նախկինում հայտնվել էր տեսանյութերում, պատրաստված է ամենաէժան նյութերից և ունի այնպիսի կառուցվածք, որը սահմանափակում է դրա արագությունն ու մանևրելու ունակությունը: Այդ անօդաչուի կառուցվածքը X սոցիալական ցանցում (նախկինում Twitter) վերլուծել է ԱԹՍ-ների մասնագետ DanielR մականունով կանադացի մի ֆիզիկոս, գրում է focus.ua-ն։ Ռուսական անօդաչու թռչող սարքի իրանը կազմված է երկու ալյումինե խողովակներից։ Թևը պատրաստված է պենոպլաստից, ունի մոտավորապես 2մ բացվածք և երկու փայտե կրիչ։ Հնարավոր է, որ պենոպլաստը կտրվել է տաք մետաղալարով, այնուհետև ծածկվել ջերմակայուն թաղանթով: Շարժիչի արագության կարգավորիչը ամրացված է կայծակաճարմանդով, մարտկոցները՝ կպչուն ժապավենով։ Թևերը 4 ամրանների օգնությամբ ամրացված են նավիրանին: Էլերոնները ամրացված են թևի հետևի եզրին և գտնվում են թևի ներսում՝ նվազեցնելով դրանց արդյունավետությունը: Ռադիոկառավարման ընդունիչը և ալեհավաքը գտնվում են ձախ թևի տակ: Հաղորդալարերը խառնաշփոթ են ու թևի վերին մակերեսով, անկյունագծով ամրացված են ևս կպչուն ժապավենով (վատ լուծում, ըստ փորձագետի), զինամթերքին միացումներն անորակ են։ էլեկտրոնային մասերը գտնվում են կենտրոնական նրբատախտակե տուփի մեջ։ Ենթադրվում է, որ այդ կամիկաձե անօդաչու թռչող սարքը կարող է մանևրել, բայց տարօրինակ է, որ այն ղեկ չունի։ Հետաքրքիր լուծում է ուղղահայաց կայունացուցիչի կենտրոնում տեսահաղորդիչ տեղադրելը։ Տեղադրված տեսահաղորդիչը կարելի է ձեռք բերել Alibaba-ում։ Հզորությունը տատանվում է 3-ից 5 Վտ, իսկ արտադրողը պնդում է, որ հեռահարությունը 10 կմ է: Դրանք կարելի է ձեռք բերել շատ մեծ քանակությամբ՝ մոտ 30 դոլարով: Նմանատիպ տեսահաղորդիչներ տեղադրված են տարբեր ռուսական անօդաչու թռչող սարքերի, այդ թվում կվադրակոպտերների վրա։ Տեսահաղորդիչի ալեհավաքը գործում է 1320 ՄՀց հաճախականությամբ: Տեսախցիկը տեղադրված է իրանի տակ՝ թևի հետևի եզրին։ Դա տարօրինակ տեղակայում է, քանի որ տեսադաշտը շատ սահմանափակ է: Նման չափի և քաշի դրոնի համար շարժիչը մի քիչ փոքր է թվում: Պարզ չէ, թե ինչպես է ամրացված ալյումինե խողովակներին։ Անօդաչու թռչող սարքը դանդաղ է գործում և կարող է հարձակվել կվադրակոպտերի նման: Նախկինում արդեն հրապարակվել են նմանատիպ հարձակումների տեսանյութեր։ Անօդաչու թռչող սարքը անպաշտպան է և խոցելի։ Ուկրաինան պաշտպանվում է այդ անօդաչու թռչող սարքերից՝ գործարկելով շատ ավելի արագ FPV անօդաչու սարքեր՝ իրենց պայթուցիկներով: Փորձագետը եզրակացրել է, որ ռուսական այդ անօդաչու թռչող սարքը նման չէ նրան, ինչը կարելի է ակնկալել պրոֆեսիոնալ զինվորականից, այլ ավելի շատ հիշեցնում է անօդաչու սարք, որը ձեռքի տակ եղած նյութերից հավաքում են ահաբեկիչները։ Բայց մեկնաբանություններում նրան առարկել են, քանի որ նման անօդաչու թռչող սարքերը էժան են, պատրաստված են մասերից, որոնք հեշտ է գտնել, բացի այդ, մահացու են, եթե խոցեն թիրախը։ Ընդ որում` զանգվածային արտադրության դեպքում, նման դրոնները լուրջ խնդիր կդառնան։

Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին»
Ամենադիտված