ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան

ԻՐԱՎՈՒՆՔ

Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը հավաքվեց։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Գումարը հավաքվեց։ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ։

Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը։

Բոլորին շնորհակալություն! Ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը 5-6 ժամում»։

Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ որոշեց կիրառել տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ օրերս ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular