Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզում էր: Նրա՝ մարտի 18-ի հանդիպումից հետո բազմաթիվ լրատվամիջոցներով և սոցցանցերով հայտարարություններ էին տարածվում, որ ոսկեպարցիները պայքարում են, իրենք էին ասում, որ դուրս չեն գալու գյուղից, որ վարչապետի «հանձման քաղաքականության» հետ համաձայն չեն և այլն: Սակայն երեկ Փաշինյանը հայտարարեց, որ ոսկեպարցիների հետ ամեն ինչ հասկանալի է, և անհամաձայնությունը հիմնականում Կիրանցի և Բերքաբերի բնակիչների հետ է: Քաղաքական գործիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Փաշինյանի՝ տարածքներ հանձնելու մտադրության մասին իմանալուց հետո Տավուշում էր` Ոսկեպարում, իր գնահատմամբ՝ բնակիչների կողքին լինելու և գյուղերի հանձնումը կանխելու համար:

1or.am-ը Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս եղավ, որ ոսկեպարցիները տրամադրվածությունը փոխեցին: «Եկավ, հանդիպեց ոսկեպարցիների արդար ցասմանը, լուրջ դիմադրություն կար, հասկացավ, որ ամենաճիշտը կրկին խաբելն է: Հայտարարեց, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված բոլոր խնդիրներն իրենց լուծումները կստանան, բոլորի պահանջները բավարարելու է: Իրականում փորձում էր բոլորի գլխի տակ փափուկ բարձ դնել, բայց իրեն չեն վստահում ու չեն հավատում: Դեռ 10 օր առաջ երաշխավորում էր, որ պատերազմ է լինելու և դրան մասնակցելու են Թուրքիան, Պակիստանը և այլն: Հիմա էլ եկել ասում է, որ կարող են միասին 50 մետրի վրա ապրել»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Վերջինիս գնահատմամբ՝ ոսկեպարցիները մինչև այսօր կարողացել են կասեցնել իրենց նկատմամբ ճնշումը, հողերի, իրենց տների հանձնումը, կոտրվեց այն միֆը, որ քաղաքացուց, ժողովրդից ոչինչ կախված չէ. «Մինչև հիմա հանձման գործընթաց տեղի չի ունեցել, քանի որ կար պայքար: Իհարկե, պետք է արձանագրել, որ հիմա թևակոխում ենք պայքարի նոր փուլ: Ում հետ խոսում եմ, գիտեն, որ Փաշինյանի հերթական կեղծիքն է»: Քաղաքագետն այնտեղ շատ ակնառու և վտանգավոր խնդիր է նկատել. «Իշխանությունը փորձում է ամեն կերպ իրար դեմ տրամադրել գյուղերի բնակիչներին: Ասում է մի գյուղից ինչ-որ տարածք են տալու, որ մեկ այլ գյուղի ճանապարհ պահեն: Մարդիկ էլ մտածում են՝ ինչու իրենց գյուղից տարածք տան մյուսի համար: Հայտարարում են, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին պետք է գյուղացիներից մարդիկ ներգրավվեն, որն ամենասխալն է: Սա ևս թշնամացնելու է այդ մարդկանց մյուս գյուղացիների հետ»:

Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ պայքարը պետք է սկսվի Տավուշից, իսկ կնիքը դրվի Երևանում: Խոսք է գնացել նաև այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին, բայց փորձել է համոզել, որ միջպետական ճանապարհը ևս մնալու է մեզ, սակայն գյուղացիները չեն համաձայնել, ինքն էլ հայտարարել է, թե չեն կառուցի: Պետրոսյանի խոսքով՝ առանց հեռախոսի և տեսանկարահանման սարքերի, բնակիչները կարողացել են մտնել հանդիպման, սակայն անվտանգության աշխատակիցները հայտարարել են, որ միայն Սուրեն Պետրոսյանի մուտքն է խստիվ արգելվում:

Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)
Ամենադիտված