ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթե օրեր առաջ Իրանի կողմից Իսրայելին հասցրած հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածին հաջորդի պատասխան, ապա  Իրանի ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչները կներգրավվեն՝ Իսրայելի վրա հնարավոր հարձակման համար, հայտարարել է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Համիդ Վահիդին։

«Ես խորհուրդ եմ տալիս Իրանի թշնամիներին՝ ռազմավարական սխալներ չգործել, քանի որ մենք պատրաստ ենք թիրախներին հարվածելու՝ Գերագույն հրամանատարի հրամանին, այդ թվում՝ Սու-24 ռմբակոծիչներով։ Այս պահին Սու-24 ռմբակոծիչների մարտական ​​պատրաստվածության մակարդակն ավելի բարձր է, քան երբևէ, և եթե թշնամին ռազմավարական սխալ գործի, ապա Իրանը կհասցնի այնպիսի հարված, որն անհնար կլինի փոխհատուցել»,- Վահիդիի խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular