ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Ոսկեպար կժամանի ուղղաթիռով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՐԵՐ.com-ի  տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Ոսկեպար կժամանի ուղղաթիռով՝ ըստ ամենայնի ճանապարհներին դիմադրության խմբերի չհանդիպելու և ավելորդ աղմուկից խուսափելու համար։

Հիշեցնենք՝ այդ նախադեպը բավականին աղմկոտ միջադեպով տեղի ունեցավ «Սյունյաց ողջույնների» ժամանակ, երբ պատերազմից հետո Փաշինանը՝ իր ձևակերպմամբ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնումով՝ առանց փաստաթղթի, առաջին տարածքային հանձնումն արեց Հայաստանից՝ Սյունիքի 2 գյուղերից։ 

ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին, որ հանդիպումը կանցկացվի բացօթյա և այս պահին արդեն տեղում են ԱԱԾ աշխատակիցները։  Հանդիպման ժամի մասին ոսկեպարցիներին չի ասվել։

Հիշեցնենք՝  ընդդիմադիր պատգամավորներ տավուշցի Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև Սեյրան Օհանյանը, Տիգրան Աբրահամյանը և Գեղամ Մանուկյանը ևս Ոսկեպար են շտապել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular