ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին գլխավոր դատախազի որդուն մահացած են գտել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիս Ստեպանկովին, մահացած են գտել Մոսկվայի Դուբինինսկայա փողոցի բնակարաններից մեկում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բժշկական ծառայություններին։ Աղբյուրը հաստատել է մահվան փաստը՝ պարզաբանելով, որ, ըստ նախնական տվյալների, այն կրիմինալ բնույթ չի կրել։ Ստուգումներ են սկսվել:

Տղամարդու մարմինը հայտնաբերել է հայրը, ով պատրաստվում էր հանդիպել նրան կիրակի օրը՝ ապրիլի 14-ին։ «Եվ քանի որ հեռախոսը չէր պատասխանում, ես զգուշացա և գնացի նրա տուն։ Մենք այստեղ ապրում ենք իրարից ոչ հեռու»,- MSK1.RU-ին ասել է Ստեփանկով ավագը։

Նա խոստովանել է, որ մահվան պատճառը կարող էր լինել սրտի հետ կապված խնդիրները։ Ավելի ուշ՝ ապրիլի 15-ին, կկատարվի դիահերձում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular