ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ավանդույթները թեթև ատլետիկայում` մասնավորապես հեռացատկում

ՍՊՈՐՏ

Հայկական ծագում ունեցող թեթև աթլետներ Իգոր Տեր-Հովհանիսյանն ու Ռոբերտ Էմմիյանը խորհրդային շրջանի լավագույն հեռացատկորդներից էին, գրում է sportball24.com-ը։

1962 թվականին Երևանում Իգոր Տեր-Հովհաննիսյանը (ծնված 1938 թվականին) ցատկել է 8,31 մետր սահմանելով համաշխարհային ռեկորդ, իսկ 5 տարի անց Մեխիկոյում նա այդ արդյունքը բարելավել է մինչև 8,35 մետրի։
Տեր-Հովհաննիսյանի ռեկորդը պահպանվել է ընդամենը մեկ տարի, երբ 1968 թվականին Բոբ Բիմոնը ցատկեց 8,90 մետր։ Այդ պահից սկսվեց աֆրոամերիկացիների հեգեմոնիան այդ մարզաձևում։ Իգոր Տեր-Հովհաննիսյանը օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր է (1960 և 1964 թվականներին) և Եվրոպայի եռակի չեմպիոն։ 1991 թվականից IAAF Կենտրոնական խորհրդի անդամ է: Ռոբերտ Էմմիյանը (ծնված 1965 թվականին) Եվրոպայի չեմպիոն է և Եվրոպայի կրկնակի չեմպիոն փակ տարածքներում, ինչպես նաև 1987 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։ Էմմիյանը Եվրոպայի ներկայիս ռեկորդակիրն է, և 1987 թվականին Ծաղկաձորում հաստատված նրա 8,86 մետր արդյունքը թեթև ատլետիկայի պատմության մեջ չորրորդ լավագույն արդյունքն է։

Ռոբերտն ընդհանուր առմամբ միակ ոչ աֆրոամերիկացին է այդ վարկանիշի լավագույն 10-նյակում: Այժմ գյումրեցի Ռոբերտ Էմմիյանը Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահն է, ինչպես նաև ֆրանսիական համալսարանի մարզիչ։ Վերջերս նրա սան Էրվան Կոնատեն ֆրանսիայի ռեկորդ է սահմանել։

Նյութը թարգմանեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular