ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի ՌՕՈւ պաշտպանական համակարգերը բերվել են մարտական պատրաստության վիճակի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի ռազմաօդային ուժերի պաշտպանական և հարձակման համակարգերը բերվել են մարտական պատրաստության վիճակի, տասնյակ կործանիչներ գտնվում են երկնքում, սերտ կոորդինացիա է պահպանվում ԱՄՆ-ի հետ: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ նշելով, որ «այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը գնահատել է իրավիճակը և հաստատել Իրանի կողմից հարձակման նախապատրաստման ծրագրերը»։

«Իսրայելի ռազմաօդային ուժերի պաշտպանական և հարձակման համակարգերը բերվել են մարտական պատրաստության վիճակի, երկնքում կան տասնյակ պատրաստված ինքնաթիռներ, մենք գնահատում ենք իրավիճակը մեր ռազմավարական գործընկերների հետ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ, և պահպանում ենք սերտ կոորդինացիան նրանց հետ»,- ասել է Հագարին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular