Դաղստանում ուղեևորներով ավտոբուս է այրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Դաղստանում ուղեևորներով ավտոբուս է այրվել](/timthumb.php?src=disc/13-04-24/c2eed6795931c09ab1d3ea2bfb070e46.jpg&w=780)
Դաղստանում այրվել է Դերբենտ-Մոսկվա ավտոբուսը՝ 22 ուղեւորով, վարորդը ստացել է այրվածքներ. հայտնում է ՌԴ ԱԻՆ հանրապետության գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։
«112 տելեգրամյան ալիքը հաղորդագրություն է ստացել Ագաչաուլ գյուղի տարածքում գտնվող P-217 դաշնային մայրուղու վրա ավտոբուսի հրդեհի մասին, որը շարժվում էր Դերբենտ-Մոսկվա երթուղիով: Ավտոբուսում եղել է 23 մարդ, այդ թվում՝ վարորդը: Ոչ ոք ուղևորներից վնասվածքներ չեն ստացել, վարորդը ստացել է վերջույթների այրվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ մեկ այլ ավտոբուս է ժամանել՝ ուղևորներ տեղափոխելու համար։