ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20-ամյա Դավիթը մեկ տարի առաջ էր զորակոչվել, եղբայրը նույնպես զինծառայող է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ուրալ»-ի վթարի հետևանքով այսօր՝ ապրիլի 12–ին զոհված 20–ամյա Դավիթ Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից էր զորակոչվել բանակ։

Սեւանի համայնքապետարանից NEWS.am–ի հետ զրույցում ասացին, որ Դավիթը ծնվել է իրենց քաղաքում, բազմանդամ ընտանիքը մի քանի տարի առաջ տեղափոխվել էր Մեծամոր։

«Շատ համեստ ընտանիք է։ Հինգ երեխա ունեն, որոնցից երկուսն անչափահաս են»,– փոխանցեցին համայնքապետարանից։

Ազգականներից մեկն էլ պատմեց, որ Դավիթին, նրա երեք եղբայրներին ու քրոջը ընտանիքը մեծ դժվարությամբ է մեծացրել։ Հայրը տեսողական խնդիրներ ունի եւ չի աշխատում։ Երեխաների կարիքները հոգալու հարցում հիմնականում օգնել են տատիկն ու պապիկը։

«Դավիթը շատ լավ սովորում էր։ Խոհարարական բաժինն էր ավարտել գերազանցությամբ։ Նա եւ եղբայրը միաժամանակ էին զորակոչվել բանակ՝ մեկ տարի առաջ»,– պատմեց ազգականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular